top of page

«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երիտասարդ է, բայց կարիերան խոստումնալից է

Updated: Sep 4, 2018



VOG.am-ի զրուցակիցն է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը: Կիսապաշտպանի հետ զրույցը կայացել է նրա պատանեկության, կարիերայի, հետագա սպասվող նորությունների և այլ թեմաների շուրջ:


VOG.am- Հանդիսատեսի համար ֆուտբոլը հետաքրքիր գոլային պահերով լեցուն խաղ է, իսկ ձեզ համար ի՞նչ է:

Էրիկ – Դուք ճիշտ եք: Ֆուտբոլը հետաքրքիր խաղ է հանդիսատեսի համար, բայց ինձ համար ֆուտբոլը մի նվիրական երազանք էր, որին հասնելու համար պետք է տքնաջան աշխատել և դժվարությունները հաղթահարելով, կյանքդ ֆուտբոլին նվիրելով հասնես նպատակիդ:


VOG.am- Մանկուց սիրե՞լ եք ֆուտբոլը, թե՞ ֆուտբոլը ինքստինքյան՝ իր հետաքրքրությամբ ձգել է ձեզ:

Էրիկ- Մանկուց սիրել եմ ֆուտբոլը. բակում շատ էի խաղում ընկերներիս հետ: Տարիների ընթացքում սերը ֆուտբոլի հանդեպ ավելի խորացավ և ընտրությանս համար չեմ զղջում:

VOG.am- Բավականին երիտասարդ եք, բայց ֆուտբոլում ունեք ձեր ձեռագիրը, ինչպե՞ս է հաջողվում դա ձեզ:

Էրիկ- Աշխատասիրությամբ՝ ավելիին ձգտելու ինքնակատարելագործմամբ. Տիրապետելով ոչ ստանդարտային գործողությունների, այս ամենը հանգեցնում է ցանկալի արդյունքի:


VOG.am- Դուք որոշ ժամանակ փորձաշրջան էիք անցնում Շվեյցարական <<Սիոն>> թիմում, բայց կրկին վերադարձաք Փյունիկ. Կխոսե՞ք այդ մասին:

Էրիկ- Պատճառն այն էր, որ առաջին իսկ մարզման ժամանակ վնասել էի ծունկս, այդ իսկ պատճառով մեկ ու կես ամիս չկարողանալով մասնակցել մարզումներին, ուստիև պետք է վերադառնայի իմ հարազատ թիմ:

VOG.am- Օրերս Արցախ թիմի հետ կայացած խաղում դուք ձեր լուման ունեցաք՝ Փյունիկին հաղթանակ պարգևելով. Ինչպիսի՞ն էր ձեր զգացողությունն այդ պահին:

Էրիկ- Աստծո օգնությամբ կարողացա թիմիս օգնել՝ հաղթանակ պարգևելով. պատճառն այն էր, որ մարզավիճակս այնքան բավարար չէր, շատ ֆուտբոլային հնարքներ չէր ստացվում ինձ մոտ, բայց իմ աշխատասիրությունը տվեց այն արդյունքը, որն անհրաժեշտ էր իմ թիմին:


VOG.am- Էրիկ, յուրօրինակ ռեկորդ եք սահմանել ազգային հավաքականում։ Խաղալու տարիներին դեռ 20 տարին չբոլորած խփել եք ձեր հիշվող գոլը նորամուտը նշելով. Այդ գոլը ձեր ֆուտբոլային կարիերայում ի՞նչ դեր խաղաց:

Էրիկ- Կարող եմ փաստել, որ այն իմ նորամուտի գեղեցիկ գոլն էր, բայց արդեն անցյալում է, իսկ ես շարժվում եմ առաջ, որպեսզի իմ ֆուտբոլային կարիերայում ունենամ ավելի գեղեցիկ և հետաքրքիր կոմբինացիաններով գոլեր:

VOG.am- Կպատմե՞ք, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք իրականացնելու:

Էրիկ- Հայաստանի առաջնությունում գրանցել լավ արդյունքներ, խաղալ հավաքականի թիմում և համագործակցել Եվրոպական որևէ լավ ակումբի հետ:


VOG.am- Մի փոքր հեռանանք սպորտից, ինչպիսի՞ երազանքներ և ձգտումներ ունեք, որ կցանկանայիք իրականացնել կամ զբաղվել:

Էրիկ- Երազանքս միայն ֆուտբոլն է՝ ձգտել հասնել առավելագույնի, իսկ հետագա անելիքներս ցույց կտա ապագան:


VOG.am- Շնորհակալ ենք, Էրիկ, զրույցի համար: Ցանկանում ենք ձեզ լավագույն մարզավիճակ, գրագետ խաղ՝ հանդիսատեսին պարգևելով գոլային ակնթարթներ:


Interview: Tatka Musheghyan

bottom of page