top of page

ՍՄՄ-ը որպես մասնագիտություն քիչ թե շատ զարգացած է Հայաստանում. Արմինե Վարդանյան

Updated: Nov 9, 2023


_________________

VOG.am-ի հյուրն է Root Media-ի համահիմնադիր Արմինե Վարդանյանը, ում հետ ունեցանք հետաքրքիր զրույց և գեղեցիկ ֆոտոշարք:

Հիշեցնենք, որ Արմինեն ունի նոր SMM դասընթաց «Գաղափարդ դարձրու բրենդ», որը նախատեսված է սկսնակ և բավարար գիտելիքներ ունեցող անձանց համար:

_________________


VOG.am- Արմինե, կպատմե՞ք Ձեր ղեկավարած կազմակերպության գործունեության մասին, ինչպիսի՞ ծառայություններ եք մատուցում:

Արմինե- Տարիներ առաջ, երբ մենք  ամուսնուս հետ հիմնադրում էինք փոքրիկ «ROOT media» ընկերությունը, չէինք էլ պատկերացնում, որ այն տարիներ հետո կդառնար այսքան մեծ ստեղծագործող թիմ։ Ընկերությունը ի սկզբանե զբաղվել է ֆիլմարտադրությամբ, գովազդային հոլավակների պատրաստմամբ, պրոդյուսերինգով։ Եվ հետո արմատները տարածել:) Հիմա բազմապրոֆիլ ենք։), զբաղվում ենք դիջիթլ մարքեթինգով նաև։

Եվ այսօր մենք արդեն ունենք մեզ համար որդեգրած առաքելություն՝ այնպես անել, որ յուրաքանչյուր բիզնես հասնի իր նպատակին: Root-ը ստեղծելու նպատակը առաջացել է նախագծերին, հաճախորդներին, առհասարակ, մարդկանց եւ իրենց գաղափարներին օգնելու, իրագործել իրենց ցանկությունը:

Առհասարակ, յուրաքանչյուր համագործակցություն կարեւոր է մեզ համար, մեր թիմից յուրաքանչյուրի գիտելիքը, կրեատիվը օգտագործում ենք հանուն մեր գործընկերոջ: Մեր մյուս ձեռքբերումն այն է, որ մեր գործընկերները մեզ համարում են իրենց թիմի մի մասը եւ դարձնելով իրենց ընտանիքի մի փոքր մասնիկը։

Անկեղծ ասած, ես եմ որոշել մեր  ընկերության անունը ։) Քանի, որ մենք սկսում ենք յուրաքանչյուր բիզնեսի արմատներից, որպեսզի բիզնեսի յուրաքանչյուր քայլ կամ սկիզբ լինի արմատական, ամուր հիմքով, ԱՐՄԱՏԱՅԻՆ։


VOG.am - Ինչպիսի՞ արդյունքներ եք գրանցում և ինչպե՞ս են պոտենցիալ հաճախորդները գտնում Ձեզ։

Արմինե- Իմ գլխավոր սկզբունքներից մեկն է` նախագիծը հասցնել առավելագույն արդյունքի, հետևաբար ինձ մոտ արդյունքները կամ պետք է լինեն գերազանց, կամ բացարձակ չպետք է այդ նախագծով զբաղվեմ։

Ես, առհասարակ, պետք է նախագիծը սիրեմ, զգամ, որ կարողանամ աշխատել։ Շատ-շատ են եղել դեպքեր, որ  համագործակցությունները մերժել եմ։

Առաջ ինքս էի առաջարկներ անում ընկերություններին, հիմա այնքան ուրախ եմ, որ տարիներիս աշխատանքը նկատելի է, և թե´գործընկերներս են շատ խորհուրդ տալիս ինձ հետ աշխատել, նաև շատերն են իրենք ցանկանում համագործակցել։

VOG.am - Որքա՞ն ժամանակ է այս ոլորտում եք։

Արմինե- Օօօ պետք է հաշվեմ, ես ի սկզբանե աշխատել եմ հանրային հեռուստաընկերությունում լրատվական բաժնում, այդ ժամանակ 20 տարեկան էի ու կյանքիս ամենագեղեցիկ փուլերից մեկն էր, (ի դեպ ամուսնուս այնտեղ եմ հանդիպել), հետո  սովորեցի Աստղիկ Ավետիսյանի մոտ PR դպրոցում սկսեցի այս ոլորտում քայլեր անել, այդ ժամանակ դեռ  շատ մեծ տարածում չուներ Հայաստանում դիջիթլ հարթակը, հետո քիչ-քիչ սկսեցի մտնել այս աշխարհ ու սիրահարվեցի այս ոլորտին, չեք պատկերացնի ինչքան շատ եմ սիրում մասնագիտությունս, աշխատանքս. մոտավորապես այս ոլորտում եմ արդեն 8 տարի։


VOG.am - Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի ներկա զարգացվածության աստիճանը Հայաստանում:

Արմինե- Առհասարակ Հայաստանում լճացում կա: Իմ կարծիքով, այնքան շատ են այս ոլորտով զբաղվողները և տարբեր որակների, իհարկե:

Ես, օրինակ, շատ եմ  նեղվում, որ շուկան փչացնում են և մասնագիտությունը արժեզրկում․ Մի բան էլ ավելացնեմ Հայաստանում  չկա առողջ մրցակցություն ասվածը մեր ոլորտում, օրինակ կոլեգաները  իրար հետ ընկերություն չեն անում, միայն մրցակից են դիտարկում իրար։

Օրինակ ես շատ կցանկանայի, որ մեր ոլորտի մասնագետները իրար հետ աշխատեն, ընկերանան իրար օգնեն տարբեր հարցերով, բայց ցավոք հիմա շուկան ավելի այլ է։ Ոլորտը իր զարգացվածությամբ կհասնի բավարար մակարդակի, եթե մենք մրցակցային դաշտում սովորենք աշխատել միասին։

Բացատրեմ․

Պարզ օրինակ, երբ նախագիծը դիմում է մի ծառայության համար, որին դու բացարձակ չես տիրապետում, պետք է առաջարկել ոլորտում լավագույններից մեկին՝ դիտարկելով նրան ոչ թե մրցակից, այլ գործընկեր։ Կարծում եմ այդպես գործընկերային դաշտը կբարելավվի, իսկ բիզնեսին աջակցությունը կդառնա ավելի օգտակար ու շահավետ։

VOG.am - Թվային մարքեթինգն ինչպիսի՞ զարգացման միտումներ ունի այսօր, և ի՞նչ ակնկալել 2024 թվականին։

Արմինե- Զարգացման միտումները շատ բարձր են մեր երկրի պարագայում, միայն եթե ընդհանուր վիճակը կայուն լինի։ Պատերազմի բացակայության դեպքում, տնտեսությունն իներցիայով էլ զարգանում է, դա բերում է նոր ներդրումներ, ոլորտային զարգացումներ ու միջազգային շուկայի հետ համագործակցության ահռելի հնարավորություններ։ Ես հավատում եմ մեր վաղվա օրվան։


VOG.am- Կպատմե՞ք նաև բլոկավորված էջերի/հաշիվների մասին, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում շատ տարածված է, և իհարկե, այն մասին, որ բացառիկ մարդկանցից եք, որ հազարավոր էջեր եք արդեն վերականգնել բլոկավորումից:

Արմինե- Հայաստանում ճիշտ է, ՍՄՄ-ը որպես մասնագիտություն քիչ թե շատ զարգացած է, բայց միայն ինչ-որ ուղղությունների մակարդակով։

ՍՄՄ-ի հստակ ուղղվածություններ կան, որ ոչ միայն զարգանալու, այլև կրթվելու կարիք ունեն:

Բլոկավորումների հիմնական խնդիրն է տեխնիկական մասին չտիրապետելն ու ծանոթ չլինելը։

Անկեղծ ասած շատ քիչ էջեր են եղել, որ չենք կարողացել թիմով ետ բերել, բայց մեծամասնությունը կարողացել ենք, որի համար շատ ուրախ եմ։ եղել են անգամ  մարդիկ, որ նեղացել են, որ չենք կարողացել բացել, բայց նորից եմ ասում ամբողջը տեխնիկական մասի պատճառով է լինում։ Այսպես ասեմ՝ ես սիրում եմ խնդիրներ լուծել:)))

VOG.am - Վերջերս պետք է գնայիք ԱՄՆ Ձեր ՍՄՄ դասընթացը էնտեղ անցկացնելու նպատակով, ինչո՞ւ չգնացիք. Տեղյակ ենք, որ Ձեր միտքը արդեն վերցրել և իրականացրել էին:

Արմինե- Այո, պետք է գանյի:))  Այսպես պատասխանեմ…

Ես արդեն երկար տարիներ համագործակցում եմ NISSI բրենդի հետ և  ես կյանքին սկսել եմ այլ տեսանկյունից  նայել ու ավելի շատ եմ սկսել հավատալ Աստծո նշաններին և այս դեպքը վառ ապացույց էր ինձ համար։ Համագործակցության ժամանակ նկատեցի բաներ, որոնք որ ինձ դուր չեկան և տարբեր հարցեր եղան, որի պատճառով որոշումս եղավ կտրուկ  և ճիշտ։ Իսկ գաղափարների մասով կասեմ մի բան, ես  ավելի հետաքրքիր գաղափարներ ունեմ հիմա, որոնք պետք է իրագործեմ։


VOG.am- Դուք նաև դասավանդում եք․ ի՞նչ եք կարծում հնարավոր է արդյոք տվյալ ոլորտում ինքնուս դառնալ միջազգային չափանիշներով լավ մասնագետ։ Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ մասնագետներին, ինչպիսի՞ ռեսուրսներից կամ ուսումնական կենտրոններց օգտվել։

Արմինե- Հնարավոր է, սակայն դա մեծ ժամանակ կպահանջի, եթե հստակ ուղղորդում չլինի։ Բնականաբար ինքդ քո վրա աշխատելը մշտական աշխատանք տանելը շատ կարևոր է, սակայն ժամանակը հնարավոր է կրճատել, եթե ճիշտ ուղղությամբ շարժվել,օրինակ ես շատ կցանկանայի, որ մեր ժամանակ լինեին այսպիսի լավ դասընթացներ, բայց միջազգային չափորոշիչներին հասնելու համար շատ պետք է աշխատել, կրթվել։ Ես մինչև այսօր սովորում եմ, ամեն դասընթացից առաջ վերապատրաստվում եմ, շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ աշխատանքին ու ուսանողներիցս այնքան դժվարությամբ եմ բաժանվում, բոլորին անչափ սիրում եմ ու կապվում եմ իրենց հետ։ 

VOG.am- Դուք այժմ սովորում եք Իտալիայի միջազգային համալսարանում, կպատմեք ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ընդունվել հենց այդ համալսարանը և ինչպե՞ս եք կարողանում համատեղել սովորելը բուռն աշխանաքային ռիթմի հետ:  

Արմինե- Շատ լավ հարց է, ասեմ:) Առհասարակ ծնողներս սովորեցրել են, որ ինչ նպատակներ կամ երազանքներ ունենք պետք է հասնենք ու ոչինչ երբեք չպետք է խանգարի… Այս պարագայում աշխատանքս օգնում է դասերին, քանի-որ  գիտելիքս ադապտացնում եմ գործում, անմիջապես կիրառում եմ և ստանում արդյունքը։  Ես համարում եմ, որ կյանքում հաջողությունները կամ դժվարությունները հենց այնպես չեն լինում, միշտ օգնում են ավելի մոտենալ երազանքներին/ նպատակներին: Բոլոր բարդ իրավիճակներում ես միշտ ժպտում եմ ու անցնում առաջ։ Իհարկե շատ -շատ եմ ծանրաբեռնված լինում է, մեկ մեկ ուզում եմ  ոչինչ չանել միայն քնել։)))  բայց լինում են  օրեր, որ գիշերը նույնպես աշխատում եմ որ հասցնեմ, բայց երջանիկ եմ, որ սովորում եմ Ca’ Foscari —ում, ամեն պարապմունք հաճույքով եմ անում։

Ca’ Foscari-ը համարվում է Իտալիայի միջազգային լավագույն համալսարանը։

Պրոֆեսորադասախոսական կազմի մասին խոսել չեմ կարող, իմ կյանքում տեսած լավագույն մասնագետներն են և շատ պրոֆեսիոնալ դեմքեր:

Եվ մի կարևոր կետ, որը նույնպես գրավեց ինձ նա էր, որ խրախուսում են և օգնում են մասնակցել աշխարհի տարբեր միջազգային ծրագրերի՝ առաջարկելով ավելի քան 500 փոխանակման համաձայնագրեր ամբողջ աշխարհում։

Ու մի կարևոր բան ավելացնեմ առհասարակ այս մասին չեմ խոսում, բայց  անկեղծ ուզում եմ ասել, որ  ամեն իմ  հաջողության հետևում կանգնած է ամուսինս, որը իմ հաջողություններով ուրախանում է, իսկ անհաջողությունների դեպքում ասում` «դու կարող ես, կանգնի´ր, շարունակի´ր», ու հավատատում է, որ ես կարող եմ յուրաքանչյուր նպատակիս հասնել, ու շատ օգնում է։Իրոք իրեն շնորհակալ եմ` իմ ամեն ցանկության դեպքում կողքիս կանգնելու համար…  Եվ այս համալսարանի դեպքում էլ ինքը ինձ աջակցեց ու օգնեց, ու ես այսօր շատ մեծ հպարտությամբ վայելում եմ այս համալսարանում սովորելու հաճույքը։


VOG.am / team

Founder, Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Anush Shahinyan

bottom of page