top of page

Ժամանակը իմ օգտին է աշխատում․ Եվա Բաղդասարյան


VOG.am-ի հյուրն է դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ում հետ ունեցել ենք շքեղ ֆոտոշարք և հետաքրքիր զրույց։

——————

VOG.am - Եվա, դու քեզ փորձել ես տարբեր ոլորտներում` դերասան, մոդել, ինչպես նաև առաջիկայում կունենաս քո փոքրիկ բիզնեսը: Ուրիշ, ի՞նչ ոլորտում կփորձես քեզ բացահայտել:

Եվա- Ես կարծում եմ, որ մարդը իրեն տարբեր ոլորտներում փորձելով պետք է գտնի մեկը և հմտանա այդ մասնագիտությանը։ Ես ընտրեցի դերասանի մասնագիտությունը, սովորեցի, տարիներ շարունակ նկարահանվեցի և դեռ ունեմ երկար ճանապարհ առաջ գնալու: Իսկ մոդելինգը ինձ համար կարելի է ասել որպես հոբբի է։

VOG.am - Ժամանակին զբաղվել ես նաև մոդելային կարիերայով, այժմ ցանկություն չունե՞ս նորից վերադառնալ այդ ոլորտ:

Եվա- Դեռ վաղ տարիքում մասնակցել եմ Համաշխարհային Elitte Model look մոդելային կազմակերպության մրցույթին Վրաստանում, առաջարկ եմ ստացել շարունակել Չինաստանում և Ֆիլիպիններում, բայց ընտանիքս դեմ էր։ Հետո Միսս ՍՆԳ մրցույթում եմ մասնակցել զբաղեցնելով 3-րդ տեղը: Արդեն ցանկություն չունեմ մոդելային կարիերայով զբաղվել, քանի որ հասկացա, որ այլ հետաքրքրություններ ունեմ։)

VOG.am - Ո՞րն է քեզ համար եղել ավելի հեշտ՝ որպես դերասանուհի ներկայանա՞լը, թե՞ որպես մոդել:

Եվա- Ո՛չ մոդելինգը, և ո՛չ էլ դերասանի մասնագիտությունը սկսելը հեշտ չէին, քանի որ կային շատ խոչընդոտներ, մոդելինգում ավելի շատ հասակս էր, քանի որ ես 171 եմ, իսկ իմ մասնակցած շատ քաստինգներում 177 և ավել պետք է լիներ։ Իսկ դերասանի մասնագիտությունում սկզբնական շրջանում ուսմանս բացակայությունն էր, քանի որ խոսքս էր վատ, ինքնավստահ չէի և այլն, բայց ընդունվեցի սովորելու և հաղթահարեցի այդ ամենը։

Երբ ես խաղում էի հեռուստասերիալներից մեկում, որտեղ կար շատ բարդ տեսարան, կերպարով իմ հայրիկը իմ կուրսղեկն էր՝ Տիգրան Գասպարյանը, միասին այդ բարդ տեսարանը խաղալուց հետո եկավ այտս համբյուրեց ու ասաց.

_Ես հպարտանում եմ, որ դու իմ ուսանողն ես եղել։

VOG.am - Արդեն 12 տարի է ինչ հեռուստաէկրաներին ես, ստեղծագործական կյանքում ի՞նչը կարող է քեզ համար կորուստ համարվել:

Եվա- Փառք Աստծո չունեմ որևիցե կորուստ,այլ ընդհակառակը ժամանակը ինչքան գնում է այդքան իմ օգտին է աշխատում։


VOG.am - Ըստ քեզ, ի՞նչ կարևոր հատկանիշներով պետք է օժտված լինի դերասանը:

Եվա- Դերասանը պետք է ունենա «լիքը» ներաշխարհ:

VOG.am - Եղե՞լ է ժամանակահատված, երբ ուղղակի ցանկություն չես ունեցել երևալու հեռուստաէկրաններին:

Եվա- Իհարկե, ու դա նրանից չէ, որ չեն եղել առաջարկներ, այլ ամեն նախագծից հետո միշտ որոշ ժամանակահատված չեմ նկարահանվել, հանգստացել եմ և թողել, որ հեռուստադիտողը հանգստանա ինձանից, քանի որ դերասանին պետք է կարոտես, այլ ոչ թե հոգնես ամեն անգամ նույն դեմքը էկրաններին տեսնելով ։)

VOG.am - Քո հարցազրույցներից մեկում նշել ես, որ վախենում ես մեծանալուց, այս ամսվա վերջ քո ծննդյան օրն է, այս տարի և՞ս այդ մտքերն ունես:

Եվա- Ես ընդհանրապես վախենում եմ այն մտքից, որ գալու է մի օր, նայեմ հայելու մեջ ու տեսնեմ մեծացել եմ(( նորմալ է, երևի դա կանցնի իմ մոտից, բայց հիմնական իմ ֆոբիան է։)

VOG.am - Կինոների մեջ այնքան նեգատիվ ենք ձեզ տեսել այսպիսի դրական մարդ ձեզ չէինք պատկերացնում. Շատ են նման մեկնաբանությունները քո մասնակցությամբ հաղորդումների և հարցազրույցների մեկնաբանության դաշտում, բայց դու կերտել ես նաև դրական կերպարներ, արդյո՞ք ստացված բացասական կերպարից է, որ հեռուստադիտողը կերպարդ այդպիսին է ընկալում:

Եվա- Շատ եմ լսում դիմացիններիցս, որ ես իրական կյանքում ուրիշ եմ իսկ էկրաններից այն կողմ ուրիշ: Երբեք չեմ կարող ինքս ինձ խաղալ, դա ճիշտ չէ, թող ինձ ատեն, բայց ես սիրում եմ ավելի խաղարկային դերեր, քան հերոսուհի։ Ուղղակի պետք է տարբերեն իրականը կինոյից, դե երևի ես եմ մեղավոր, որ այդքան բնական եմ խաղում, որ հավատում են։

VOG.am - Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին:

Եվա- Ընկերները գալիս են մեր կյանք, բայց միայն ժամանակն է ընտրում և թողնում իրական ընկերներին։


VOG.am - Ի՞նչ սկզբունքներ ունես կյանքում։

Եվա- Ինչպես դիմացինս վարվի ինձ հետ, տասնապատիկը կստանա։


VOG.am - Տաղանդավոր ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։

Եվա- Տաղանդավոր մարդ ծնվում են,ուղղակի պետք է արթնացնել միջի տաղանդը։

Project for VOG.am #team

Founder, Director: Nune Martirosyan

Creative Director: Marine Manjikyan

Photographer: Hakob Kalashyan

Fashion Designer: Black by Ruzzi

Eyewear: Twinz

Aga Kankanyan Image Studio

MakeUp: Mery Hambardzumyan

HairStyle: Lilit Gevorgyan

Earrings: Milarush

bottom of page