top of page

Հայկական NISSI ոսկերչական զարդերի ապրանքանիշը ներկայացրեց երկու տարվա ձեռքբերումները


Մարտի 17-ին տեղի է ունեցել NISSI ոսկերչական զարդերի տարեկան հանդիսավոր ցուցադրությունը՝ «Զարդարի՛ր հոգիդ» խորագրով, որի ընթացքում ներկայացվել են նաև հիմնական զարդերն ու 2023թ. երկու նոր հավաքածուները:

NISSI-ն հայկական ոսկերչական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 2020 թվականին՝ Հայաստանում, Մարինա Նուշիկյանի կողմից:


«Սկսելով մոտ երկու տարի առաջ՝ ընդամենը մեկ կոնկրետ զարդի ստեղծման ցանկությունից, ես մեծ արձագանքներ ստացա, ինչն ինձ ոգեշնչեց նոր զարդեր ստեղծել: Այսօր արդեն NISSI-ն ունի 7 հավաքածու և մոտ 250 անուն զարդեր: Մեր ապրանքանիշը համագործակցության շատ առաջարկներ է ստանում, ինչպես նաև մեր պոտենցիալ գործընկերների հետ քննարկում ենք Միացյալ Նահագներում և Ռուսաստանի Դաշնությունում ներկայացվածության հարցը»,- նշել է NISSI-ի հիմնադիր Մարինա Նուշիկյանը:


Զարդերի ցուցադրության երեկոն մեկնարկեց ապրանքանիշի ստեղծման գաղափարի մասին Ավետ Բարսեղյանի սցենարով բեմադրված կարճ պատում-ներկայացումով, Նազենի Հովհաննիսյանի խորհրդանշական մասնակցությամբ՝ որպես NISSI-ընկեր, հանդիսավար ու դերասանուհի:

Այնուհետև երեկոն շարունակվեց Տոմա Այդինյանի պարային խմբի կատարմամբ, որը բրենդի հեղինակի հույսի, հավատի, սիրո ու հաղթանակի արտացոլումն էր:

Երեկոյի երկրորդ հատվածում 12 մոդելները ցուցադրում էին NISSI-ի նրբագեղ զարդերը:

Միջոցառման հիմնական մասը տեղի էր ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային քառյակի ելույթի ներքո, որը կատարում էր հիթային ստեղծագործություններ:

Միջոցառման 300-ից ավելի հյուրերի թվում էին ընկերության հաճախորդները, արտիստներ, գործարարներ:


bottom of page