Kids Fashion| Model: Natalie
Updated: Nov 24, 2019
VOG.am-ի փոքրիկ, բայց միևնույն ժամանակ շատ ինքնատիպ և համարձակ մոդելների մասին սկսում է պատմել VOG.am-ը։ Մեր փոքրիկ զրուցակիցը՝ մոդել, պարուհի, երգչուհի Նատալին է։ Նատալին բավականին երկար ժամանակ է՝ զբաղվում է մոդելային կարիերայով, իսկ երգով և պարով 3 տարի է ինչ զբաղվում է։
Նատալին երեկ իր երկրպագուների դատին է հանձնել իր առաջին տեսահոլովակը, որը կարող եք դիտել նաև այստեղ։

VOG.am- Երգչուհի դառնալու ցանկությունը, ո՞ր տարիքից է սկսվել քեզ մոտ և ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես դրանով:
Նատալի- Սկզբում հաճախել եմ «Արևիկ» երգչախումբ, հետո՝ «Արևներ»: Հիմա արդեն անհատական վոկալի եմ գնում. 3 տարի է արդեն ինչ զբաղվում եմ երգով:
VOG.am- Նատալի, դու երգի հետ համատեղ նաև զբաղվում ես պարով և մոդելային կարիերայով. Կասես, ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ և հասցնո՞ւմ ես այդ երեքը համատեղել։
Նատալի- Այո, ես մասնակցել եմ Kids Fashion ցուցադրությունների, ֆոտոշարքերի եմ շատ հաճախ մասնակցում։ Բայց ինձ համար ավելի հոգեհարազատ են երգն ու պարը: Արդեն 3 տարի է ինչ «Ամարաս» պարային համույթում հաճախում եմ պարի։
VOG.am- Ի՞նչ խորհուրդ կտաս այն փոքրիկ երեխաներին, ովքեր երազում են երգիչ, երգչուհի դառնալու մասին:
Նատալի- Խորհուրդ կտամ, որ իրենց կարիերան շատ լավ սկսեն, լավ սովորեն երգել: Եվ ինչ պարապմունքի, որ հաճախում են շատ լավ սովորեն և լավ պարապեն:
VOG.am- Նատալի, սիրո՞ւմ ես մոդելի աշխատանքը։
Նատալի- Այո, սիրում եմ, բայց ոչ միշտ է, որ կարողանում եմ պարապմունքներիս հետ համատեղել։

VOG.am- Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ:
Նատալի- Ազատ ժամանակ սիրում եմ պար բեմադրել, պարել իսկ մայրիկս նկարում է և տեղադրում իմ ինստագրամյան էջում: Նաև սիրում եմ ազատ ժամանակ երգել կամ խաղալ:

VOG.am- Դու ունե՞ս հոբբի։
Նատալի- Իմ հոբբին նկարելն է։

VOG.am- Երգի բնագավառում ինչպիսի՞ ծրագրեր ունես առաջիկայում:
Նատալի- Առաջիկայում մտածում եմ՝ մի նոր երգ ունենալ և ձայնագրվել:

VOG.am- Մի փոքր էլ խոսենք երգի, տեսահոլովակի մասին. Կպատմե՞ս ինչպես են անցել նկարահանումները. Ունեցե՞լ ես դժվարություններ։
Նատալի- Նկարահանումը շատ լավ է անցել, շատ ուրախ, վառ գույներով տեսահոլովակ է ստացվել: Ավելի շատ պատրաստվում էինք ոչ թե նկարահանվում: Նկարահանման ժամանակ մի փոքր լարվածություն կար և՛ ինձ մոտ, և՛ երեխաների. Մտածում էինք լավ կստացվի, թե՝ ոչ: Շատ ուրախ եմ, որ իմ տեսահոլովակը հայտվել է YouTube-ում, շատ հուզված եմ և սպասում եմ դրական արձագանքների, հուսով եմ, որ կհավանեք տեսահոլովակս:
New Video
Project Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Fashion Designer: Koshtoyan Fashion
Photographer: Katrin Salvatore