top of page

Անկախ հաղթանակից` ես շատ ուրախ և հպարտ եմ, որ հենց ես եմ ներկայացրել Հայաստանը. Natalie Safaryan

Վերջերս «Մանկական Նոր ալիք» մրցույթն էր, որտեղ Հայաստանը ներկայացրեց մեր փոքրիկ Նատալին: Նա եզրափակչում փայլեց իր տաղանդով, արտիստիզմով:

video:


Նատալիի հետ խոսել ենք, թե ինչ դժվարությունների ու փորձությունների միջով են անցել այդ օրերի ընթացքում` պատվով ելույթի, ինչպես նաև իր առօրյայի մասին: Իրականացրեlլ ենք նաև ամանորյա գեղեցիկ ֆոտոշարք:

Նատալի, «Մանկական Նոր ալիք» հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացրեցիր դու, եզրափակչում փայլեցիր քո տաղանդով և արտիստիզմով. Կպատմե՞ս մի փոքր քո ելույթի մասին, այդ բեմահարթակին ինչպիսի՞ զգացողություն ունեիր, չէ՞ որ քո երկիրն էիր ներկայացնում:

-Իրականում շատ վաղ ժամանակներից հետևել եմ այդ մրցույթի ելույթներին, հաղթողներին: Մի օր համացանցի միջոցով տեսա, որ կա քասթինգ, կարող եմ դիմել և նրանք ընտրեն՝ ես առաջին փուլը անցնում եմ, թե ոչ։ Մենք դրանից հետո սկսեցինք պարապել մի քանի երգեր, տարբեր լեզուներով, դա ձայնագրվեցի cover տարբերակով և ուղարկեցինք նրանց: Շատ ուշ ժամանակ անց իմացանք, որ ես եմ ընտրվել մի քանի հոգու հետ և մենք պետք է գնանք Մոսկվա Իգոր Կրուտոյի ակադեմիա, որտեղ ես պետք է երգեմ կենդանի ձայն կատարմամբ: Մենք նորից սկսեցինք պատրաստվել և գնացինք Մոսկվա, այնտեղ շատ լավ ներկայացա, որից հետո իմացանք, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը եզրափակչում: Հետ վերադարձանք Հայաստան և սկսեցինք պատրաստվել արդեն այլ երգի վրա, որը չնայած շատ ուշ ընտրվեց և ինձ շատ քիչ ժամանակ էր մնում պարապելու, բայց փորձեցինք հնարավորինս ամեն բան հասցնել: Գնացինք նորից Մոսկվա, որտեղ տեղի ունեցան մեր փորձերը, որոնք լսեց նաև նախորդ ժյուրիի կազմը, իսկ հետո արդեն գնացինք Ղրիմ, որտեղ ես ներկայացրեցի Հայաստանը: Հուզմուք չկար, քանի որ ես ավելի շատ էներգետիկա եմ ստանում հանդիսատեսից, նաև ունեմ փորձ, որի համար շատ ուրախ եմ և դա ինձ հաճելի է:


Սիրո՞ւմ ես մասնակցել մրցույթների:

-Այո, եղել են էլի միջազգային մրցույթներ, որոնց մասնակցել եմ և գրավել եմ տեղեր, ստացել՝ դիպլոմներ, մրցանակներ:

Նախապատրաստկան փուլերը ինչպես են անցել, ովքե՞ր են քեզ հետ եղել, օգնել։

-Ես այդ ընթացքում շատ զբաղված եմ եղել, պարապել եմ թե՛ Հայաստանում, թե՛ Մոսկվայում: Ղրիմում առաջին անգամ էի, բայց այնքան քիչ ժամանակ եմ ունեցել, որ չեմ հասցրել գոնե մի քանի անգամ գնալ ծով, չէ որ ծովափնյա երկիր է:) , ամեն դեպքում շատ հետաքրքիր էր էնտեղ: Ինձ բոլորն էլ աջակցել են. Կառանձնացնեմ իմ ուսուցչուհուն՝ Լիլի Գրիգորյանին, ում հետ պարապել եմ «Նոր Ալիք» մրցույթին մասնակցելու համար, նաև «Ամարաս»-ին, հատկապես ընկեր Սարգիսին, ով ինձ բեմական շարժում է սովորեցրել իմ երգի համար:


Պատերազմական ռիսկերի առումով գիտեմ, որ եղել են դժվարություններ, ի՞նչ փորձությունների միջով եք անցել այդ օրերի ընթացքում:

-Սկզբից մտածում էինք, արդյոք պետք է գնալ, թե ոչ: Հետո հասկացա, որ եթե ես չգնամ և չներկայացնեմ Հայաստանը, ապա իմ երկիրը դուրս կմնա մասնակցելու իրավանուքից, դրա համար որոշեցի, որ պետք է գնամ, անկախ իրավիճակից:

Նատալի, գիտեմ նաև, որ մրցանակային բոլոր անվանակարգերը տրվել են Ռուսաստանի 3 ներկայացուցիչներին, կասե՞ս ինչ զգացողություն ունեիր այդ պահին. Մասնակցությունը ամեն դեպքում շատ կարևոր է, ինչպես նաև եզրափակչում հանդես գալը, բայց ամեն դեպքում, բոլորս էլ սիրում ենք հաղթանակ:

-Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք հաղթել, բայց մասնակցությունը, պատվով ելույթ ունենալը, Հայաստանը շատ լավ ներկայացնելը էլ ավելի կարևոր է ինձ համար: Անկախ հաղթանակից` ես շատ ուրախ և հպարտ եմ, որ հենց ես եմ ներկայացրել Հայաստանը:

Անցնենք քո առօրյային, ինչո՞վ ես զբաղվում:

-Իմ նախասիրությունը(հոբին) նկարելն է, եթե ազատ ժամանակ եմ ունենում նկարում եմ: Տիկնիկներիս համար նոր հագուստներ եմ կարում, ինչ-որ հետաքրքիր բաներ եմ պատրաստում ձեռքով: Ինչպես նաև հաճախում եմ երգի «Mihran Arpi Studio»-ում, պարի «Amaras dance studio»-ում և հանրային ռադիո եմ գնում, մասնակցում եմ զրույցների:

Սպասելիքներդ նոր տարվա հետ կապված ինչպիսի՞ն են. Ի՞նչ նորությունների սպասենք:

-Իրականում, ամեն տարի ես ավելի շատ եմ սպասում նոր տարվան և ավելի ոգևորվում դրանից: Հետագայում էլի կլինեն մրցույթներ, նոր տեսահոլովակներ, երգեր և այլ հետաքրքիր նորություններ։

VOG.am|VOG kids fashion

Founder, Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Mari Galstyan

Fashion Designer: Astghik Davtyan

Dress: BelleAnge

Model: Natalie

bottom of page