top of page

Exclusive: Մեր երազանքներն իրականանում են. Nemra

Updated: Jan 31, 2019



VOG.am-ի հյուրն այս անգամ շատերի կողմից սիրված և ճանաչում գտած Nemra խումբն է:

Զրուցեցինք խմբի հետ և շատ հետաքրքիր ֆոտոշարք ունեցանք նրանց հետ:


Մեր խմբի առաջին քայլերն էին…

Մեր փորձերը, երբ դեռ կողմնորոշված էլ չէինք՝ ո՞վ է երգելու, ո՞վ է հարվածային գործիքներ նվագելու և այլն: Մեր առաջին կատարումները հիմնականում մեր ընկերների համար էին, կամ տանը՝ տանեցիների համար…

Մեր ամենամեծ ձեռքբերումը…

Մեր երգերն են, որոնք միշտ մերն են լինելու, եթե անգամ մենք էլ գոյություն չունենանք՝ երգերը կլինեն, և մյուս ձեռքբերումն, իհարկե, մեր երկրպագուներն են, որոնցից ցավոք, ոչ բոլորն են լինում մեր երգերի պես՝ միշտ մեզ հետ, բայց շատ հավատարիմ երկրպագուներ կան, իհարկե:


6 տարի բեմում ենք և ամեն տարին…

Մեզ համար եղել է առաջընթացի տարի, երբեք նույն տեղում չենք մնացել, հետ գնալու մասին խոսք էլ չկա, սովորել ենք ամեն տարի, կատարելագործվել, ու զգացել, որ էլի տեղ ունենք աշխատելու մեզ վրա, ինքներս մեզ գերազանցելու, ինքներս մեզ զարմացնելու համար: Ամեն տարի ստեղծում ենք մի քանի նոր երգեր, որոնցից բոլորը մեր լսարանի համար հիթ են դառնում: Չկա մի երգ, որն իր կոնկրետ սիրահարները չունենա կամ անտեսվի: Հույս ունենք ապագա տարիներին նաև ընդլայնել մեզ լսողների թիվը՝ տարածաշրջանից դուրս:


Նեմռա խմբի հաջողության գրավականը…

Մեր սերն է մեր արածի նկատմամբ, անկեղծությունն է, էմոցիոնալ լինելն է, որի արդյունքում ստեղծվում են մեր երգերը, որոնք հաջողության գլխավոր գրավականն են: Հետո, մի բան էլ կա, մեր խմբի ոչ միայն երաժշտական ժանրն է ալտերնատիվ, այլև մտածելակերպը, ու հարցերին տարբեր կողմից նայելու ունակությունը, մենք էն մարդիկ չենք, որ ուտում են այն ինչ կմատուցվի, մենք սիրում ենք պատրաստել երբեմն ինքներս…


Դեպի Եվրատեսիլը մեզ տվեց…

Բազմաթիվ նոր երկրպագուներ, որոնց մեծ մասը շոուի թոհ ու բոհից հետո հետ վերադարձան իրենց աշխարհ կամ մնացին նախագծի շրջանակներում: Բայց նաև եղան մարդիկ ում այդ մեկ երգից բացի հետաքրքրեց մեր գործունեությունն առհասարակ, մեր 40 և ավելի երգերը, համերգները և այլն: Բացի դա Դեպի Եվրատեսիլը տվեց լավ հիշողություններ, փորձ, վստահություն, լավ ժամանակ, լավ մարդիկ ում ճանաչեցինք:


Ամենաշատ տարաձայնությունները ունենում ենք

Երգերի գործիքավորման հետ կապված էլի երևի, կամ ցանկացած հարցում ամեն մեկս մեր կարծիքն ունի ու հաճախ էդ չորս կարծիքներից ոչ ոք իրար համապատասխան չի լինում: Հատկապես երաժշտական ճաշակի հարցում են լինում տարաձայնություններ, յուրաքանչյուրս իր պատկերացումն ունի այս կամ այն երաժշտական ժանրի, արտահայտչամիջոցների ու կատարողական մասի վերաբերյալ: Կարծում ենք, որ ամենաբարդ երևույթն է դա երաժշտական խմբերի կյանքում ու թու թու թու դեռ ստացվում է հաղթահարելն ու ընդհանուր հայտարարի գալը:


Մեր խմբում յուրաքանչյուրս շատ տարբեր ենք, բայց միևնույն ժամանակ նման: Մեր խմբում յուրաքանչյուրս տարբեր ենք, բայց միևնույն ժամանակ նման ենք նպատակով, արդյունքով, մեր ընդհանուր ցանկություններն ու պատկերացումները խմբի ապագայի հետ կապված նույնն են, հատկապես Վանինն ու Վասպուրինը, քանի որ եղբայրներ են: Մարիաննայի պատկերացումները սկզբից տարբեր էին, բայց ժամանակի ընթացքում ներդաշնակ ենք դարձել: Մառեկի պատկերացումներն էլ ապագայի հանդեպ մի փոքր այլ են, քանի որ ինքն էս ոլորտում ավելի մեծ փորձ ունի ու ավելորդ երազանքների հետևից չի ընկնում՝ մեզ պես ու ռեալ է նայում, բայց դե, մեկ անգամ չի, որ ապացուցել ենք, որ մեր երազանքներն իրականանում են:


Ի՞նչպես լինել նպատակասլաց, խորհուրդ ենք տալիս... Թե ինչպես լինել նպատակասլաց, չգիտենք, բայց գիտենք, որ կյանքում ամենակարևորն անել այն գործն ինչն այդ պահին ամենաշատն ես սիրում ու եթե մինչև վերջ նվիրված ես ուրեմն հաստատ մի բան կսկսի ստացվել: Բացի դրանից նպատակին հասնելու ճանապարհին շատ կարևոր է նույնիսկ ամենամեծ խոչընդոտին բախվելիս փորձել տեսնել դրական կողմերը և չհանձնվել:


“I'm a liar” երգն ասոցացվում է...

Nemra-յի սաունդթրեքը դեռ նոր է գալու, արդեն ձայնագրել ենք. Մեզ համար դա է ամենալավը, իսկ այս պահին ըստ յութուբյան տվյալների ամենաշատը “I'm a liar” երգն է տարածվել:


VOG.am

Project Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Interview: Liya Marukhyan

Photographer: Diana Karapetyan

Dress: Arpine Koshtoyan

Ani Avdalyan Image Sentre

Make up: Alina Sargsyan

Hair style: Narine Rashoyan

Golden Palace Hotel Yerevan


bottom of page