top of page

Exclusive։ ANKASA Fashion Show | Անկա Սուքիասյանը ներկայացրեց իր առաջին ցուցադրությունը Հայաստանում



 

Սիլ Գրուպի բակում դիզայներ Անկա Սուքիասյանը ներկայացրեց իր առաջին ցուցադրությունը Հայաստանում: Բացօթյա շոուի բացումը վստահված էր Իվետա Մուկուչյանին, ով դարձավ «ANKASA»-ի խելահեղ երեկոյի առաջին մասնակիցը. « Ես շատ եմ սիրում թե´ Անկային և թե´ «ANKASA» հագուստի հավաքածուն: Նա գիտի թե ինչպես casual ոճը կապի էլեգանտի հետ և ամենակարևորը այդ ամենն անում է շատ ճաշակով»․ Իվետա Մուկուչյան

ANKASA-ի 2020 աշուն-ձմեռ նոր հավաքածուն՝ շքեղի և ամենօրյա ոճերի համակցությամբ ստեղծված street style կերպարներ էին, որոնք ներկայացված էին մեծամասամբ սևի, սպիտակի, նյուդի, մոխրագույնի տարբեր երանգներով:

«TRUE LOVE BY ANKASA» խորագրով հավաքածուի ցուցադրության միջոցով դիզայները փորձել էր ոչ միայն իր սերն արտահայտել նորաձևության հանդեպ, այլև իր հյուրերին ներկայացնել street style-ի իր պատկեացումները, որոնք տարբերվող էին, հարմարավետ, ոճային և հետաքրքիր ձևվածքներով. «ANKASA fashion-ի նոր հավաքածուն անվանել եմ TRUE LOVE BY ANKASA, որտեղ մեծամասամբ ներկայացնում եմ street style ոճի հագուստներ և գերակշռում են սև-սպիտակ գույներն ու նյուդի երանգները». Անկա Սուքիասյան

Ցուցադրությանը ներկա էին Սուքիասյան և Ծառուկյան ընտանիքները, բազմաթիվ հայտնի հյուրեր, ովքեր արդեն հասցրել էին ձեռք բերել նոր հավաքածուից որոշ նմուշներ և հենց այդ կերպարներով էլ ներկայացել էին: Այս հյուրերից էր, իհարկե, Ավետ Բարսեղյանը, ով խոստովանեց, որ վաղուց է կրում «ANKASA» և շատ է սիրում այն. ««ANKASA» նորաձևության տան հագուստը միայն այսօր չէ որ կրել եմ այստեղ ներկայանալու համար, արդեն մեկ տարի է, ինչ ճանաչում եմ դիզայներին և հավանում եմ նախ հարմարավետությունը և այն, ինչ որ անում է Անկան, իմ ճաշակով է: Ես վստահ եմ, որ դեռ այս բրենդի անունը շատ ենք լսելու»․ Ավետ Բարսեղյան

Հավաքածուն տարբերվում էր նաև Անկա Սուքիասյանի հետաքրքիր դիզայներական լուծումներով, մտածելակերպով և այդ ամենի արտահայտման տարբերակներով: Ինչպես նաև հյուրերի մեծամասնությունը, այդ թվում նաև Նազենի Հովհաննիսյանն արդեն հասցրել էր հավաքածուից առանձնացնել իր ոճային ընտրությանը համապատասխան հետաքրքիր տարբերակներ: «Միանշանակ կային այնպիսիք, որ ես կկրեի և ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է մտածում նա. պրակտիկ, միևնույն ժամանակ գեղեցիկ, հետաքրքիր, որը կարող ես կրել երեկոյան տարբեր առիթներին և այդպիսով երևալ թվացյալ առօրեական, սակայն երբեք սովորական: Ես շատ ուրախ եմ, որովհետև սա մի նոր ասելիք է հայկական նորաձևության մեջ»․ Նազենի Հովհաննիսյան






Ցուցադրությունը վստահաբար հավանել էին բոլորը և այն դեռ երկար կմտապահեն հյուրերը, քանի որ հետաքրքիր դիզայներական հագուստներից բացի, այն հրաշալի կազմակերպված շոու էր:


 


Special Partners:

MakeUp Studio Armenia

Hranush Yeghoyan

Flowers Design: Prestige Wedding Planner

Eyewear: DANZ.am

The Band Armenia

Karina Arustamyan

DJ Ocean

 

VOG.am / VOG Team

Founder, Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Journalist | TV Host: Arus Mirzoyan


Photographers:

Milen Manukian

Minas Ghazaryan

Sahak Saghatelyan


Cameramans:

Arthur Soghomonyan

Karen Galstyan

Video Editing: Vardan Sanoyan

bottom of page