Emerging Talents Milan-ը Երևանում կազմակերպեց եռորյա նորաձևության ցուցահանդես և դիմահարդարման վարպետության դասեր, որի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին:
Այս նախագծի միջոցով ցուցադրվեց այն հայկական և եվրոպական շքեղ ապրանքանիշները, որոնք մեծ հաջողություն են ունեցել սեպտեմբերին անցկացվող Միլանի վերջին նորաձևության շաբաթվա ընթացքում:
| eLSi Fasion | Artuyt Silk | Olesya Sakhro |
| Valeria Orlando MakeUp |
Միլանյան նախագծում արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած, հայկական eLSi Fasion-ի հիմնադիր-տնօրեն, դիզայներ Լիանա Սարգսյանը, ով սեպտեմբերին ունեցավ իր անհատական և տպավորիչ ցուցադրությունը Միլանում, ահա Երևանում ևս գեղեցիկ ցուցադրության տեսքով ներկայացրեց իր հագուստների մի մասը։
VOG-ի թիմը նույնպես հյուրերի շարքում է եղել և անմահացրել հետաքրքիր դրվագները։
Երևան ժամանած հյուրերի թվում էին աշխարհահռչակ դիմահարդար Վալերիա Օրլանդոն, նորաձևության ոճաբան Միրա Պոստոլակեն, հանրային կապերի մասնագետ Ռուսլան Եվսեևը, բիզնես խորհրդատու Տարիել Բիշարյանը։
Միջոցառումը տեղի ունեցավ «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում։
Project Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Photographer: Ando Badasyan
Comments