Հայաստանի ներկայացուցիչ 77կգ ծանրորդ Կարեն Մարգարյանը, Բուենոս Այրեսում Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց: Հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 141 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 168 կգ: Երկամարտի՝ 309 կիլոգրամ արդյունքով, Կարեն Մարգարյանը դարձավ չեմպիոն:
Այդ կապակցությամբ VOG.am-ը զրուցել է Պատանեկան Օլիմպիական չեմպիոն՝ Կարեն Մարգարյանի հետ:
VOG.am- Ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել ծանրամարտով և ինչո՞ւ հատկապես ծանրամարտ:
Կարեն- Ծանրամարտով զբաղվել եմ 10 տարեկանից, հայրս էլ է եղել ծանրամարտիկ. Ոգեշնչվելով նրա հաջողություններով, ինքս էլ ցանկացա զբաղվել այս սպորտաձևով:
VOG.am- Մինչ այս հաղթանակը, ինչպիսի՞ մրցաշարերի եք մասնակցել և ի՞նչ հաջողություններ եք գրանցել:
Կարեն- Եվրոպական 4 առաջնությունների եմ մասնակցել. Կրկնակի չեմպիոն եմ դարձել, Եվրոպայի լավագույն մարզիկ տիտղոսի եմ արժանացել և փոխչեմպիոնի երրորդ տեղն եմ զբաղեցրել:
VOG.am- Բուենոս Այրեսում Պատանեկան Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիրն եք, որի կապակցությամբ շնորհավորում ենք. Այս հաղթանակը ձեզ ի՞նչ է պարտավորեցնում:
Կարեն- Մեծ ցանկությունս և աշխատասիրությունս դարձավ այս հաջողության գրավականը, որն էլ ինձ ոգեշնչեց կանգ չառնել և շարժվել առաջ:
VOG.am- Մինչ հարթակ դուրս գալը, ինչպիսի՞ն էր ձեր զգացողությունը և ձեր մարզիչի վերջին ցուցումները:
Կարեն- Մարզիկի համար ամենակարևորը մարզիչի ցուցումներն են, սխալների ուղղումը, ճիշտ մարզվելը, հոգեբանորեն տրամադրվել խաղին, վրիպումներ թույլ չտալ, բայց սպորտը, քանի որ անկախատեսելի է ամեն ինչ հնարավոր է: Պետք է աշխատել չարյաց փոքրագույն վրիպումներով և մարզիչիս խորհուրդը այստեղ շատ մեծ դեր է խաղում, որը հետևյալն է. Մարտական և խելացի աշխատել:
VOG.am- Խոսեք ձեր առաջիկա ծրագրերի մասին. Ի՞նչ աշխատանքներ ունեք կատարելու և ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:
Կարեն- Այս տարվա առաջնությունները արդեն ավարտված են, պետք է պատրաստվեմ գալիք տարվա երիտասարդական առաջնությանը:
Բնութագրեք ձեզ:
Չեմ սիրում առանձնացնել ինձ, նորմալ եմ ինչպես բոլորը:
Ի՞նչ է ձեզ համար ազնվությունը:
Ամեն ինչից՝ ամենալավ հատկությունը:
Ձեր ամենամոտ ընկերը:
Մանկության ընկերներս՝ Էդգար, Էրիկ, Տիգրան:
Ծանրամարտի հետ կապված ձեր առաջին հիշողությունը:
Չկարողացա կախված ժիմ անել:
Երբ ես փոքր էի երազում էի…
Ունենամ ամեն ինչ)))…
Interview: Tatka Musheghyan