top of page

Գեղեցկությունը ինքնավստահություն է ծնում, որի գաղտնիքները կբացահայտի բժշկուհի Միշել Տոնոյանը


Հաճելի է, որ կինը հետևում է իր արտաքինին: Հաճախակի են լինում պահեր, երբ կանայք դիմում եմ գեղեցկության տարբեր միջոցների միջամտությանը:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ տարածում են գտել ժամանակակից ներարկումները, որը բավականին շուտ արդյունք է տալիս: Այդպիսի պրոցեդուրաների միջամտության համար պետք է դիմել ճիշտ մասնագետի, ով կկարողանա որակյալ նյութերով, պրոֆեսիոնալ և անթերի իրականացնի աշխատանքները:

VOG.am-ն այդ կապակցությամբ զրուցել է երիտասարդ մասնագետ Միշել Տոնոյանի հետ: Միշելը մասնագիտությամբ բժկուհի է, ավարտել է դեղագործականը, այնուհետև վերապատրաստվել Շվեյցարիայում, որպես ինեկցիոնիստ և այժմ սովորում է ստոմատոլոգիական բաժնում:

VOG.am- Միշել, որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք մեր գեղեցիկ սեռի գեղեցկությունը ավելի ընդծելու գործով:

Միշել- 4 տարի է, ինչ այս ոլորտում կատարում եմ էսթետիկական միջամտության աշխատանքներ:

VOG.am- Մենք գիտենք, որ դուք վերապատրաստվել եք Շվեյցարիայում, ի՞նչ առավելություն տվեց դա ձեզ:

Միշել- Սկզբնական քայլերս և ուսումս սկսվել են Շվեյցարիայից և ամեն ամիս վերապատրաստվում եմ ստանալով լիցենզիա, որը անհրաժեշտ է ցանկացած մասնագետի: Ամեն ամսյա վերապատրաստումը անպայման կտա իր դրական արդյունքը, նորը և հինը միախառնելով ավելի կկատարելագործվի գիտության կիրառումը բժշկության մեջ:

VOG.am- Բոտոքս, ֆիլերներ, մեզոթերապիա, պլազմային լիֆտինգ տերմիններ, որոնք հաճախ են օգտագործվում գեղեցկության մեջ և շատերն են օգտվում այդ պրոցեդուրաններից. Դրանց յուրահատուկ անհրաժեշտությունը ինչո՞ւմն է կայանում և ի՞նչ ֆուկցիաներ են կատարում. Կխոսե՞ք այդ մասին:

Միշել- Յուրաքանչյուր այցելու մտնելով աշխատաքնային սենյակ ստանում է բավարար խորհրդատվություն, թե նա ի՞նչ միջամտության կարիք ունի և ի՞նչ է անհրաժեշտ անել դա կախված է այցելուի տարիքի և խնդիրների բարդությունից: Եթե ավելի երիտասարդ է այցելուն ընտրում ենք ավելի նուրբ միջամտությունների միջոցներ, որպեսզի աստիճանաբար հասնենք մեր ցանկացած արդյունքին: Միշտ նախընտրում եմ ավելի բնականին մոտ էսթետիկ միջամտություններ, որպեսզի չգերազանցվի գեղեցկության խախտման աստիճանը, ավելի կանացի նրբագեղություն հաղորդվի այցելուին:



VOG.am- Առհասարակ, ո՞ր տարիքից կարելի է դիմել այդ միջամտություններին, թե՞ սահմանափակում գոյություն չունի:

Միշել- Եթե ներարկումների մասով ենք մոտենում միջամտությանը, ապա ցանկալի է 18 տարեկանից, իսկ եթե ունեն ակնային բուժման խնդիր ապա կարելի է 16 տարեկանից կատարել պլազմոլիֆտինգ պրոցեդուրան, որը կանխում է ակների և սև կետիկների գոյացումը:

VOG.am- Ո՞ր պրոցեդուրան է ամենապահանջվածը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում:

Միշել- Մի փոքր բարդ է նշել, որովհետև յուրաքանչյուր հասարակության կատեգորիա ընտրում է ինչ-որ մի պահանջ, որով առաջնորդվում է: Ունեմ մի խումբ հաճախորդուհիներ, որ միայն ցանկանում են շրթունքներ ուղղել, ունեմ մի խումբ, որը խնամք է ցանկանում, իսկ ես ինքս կողմնակից եմ, որ գերակշռի խնամքը:

VOG.am- Ոչ վիրահատական միջամտությամբ ֆիլերը քթին, ի՞նչ փոփոխություն է տալիս:

Միշել- Այցելուներ ունեմ, որոնք դիմում են շնչուղիների ուղղման ցանկությամբ, բայց ես այդ շտկումները չեմ կատարում, զբաղվում եմ միայն էսթետիկ ուղղումներով, որը նշանակում է քթի ծայրի կարճեցում, ոսկրի անհարթության ուղղում և նման այլ շտկումներ:


VOG.am- Շուրթերի ներարկման դեպքում այցելունները հատկապես ի՞նչ պետք է իմանան:

Միշել- Շրթունքների ներարկման դեպքում բժիշկը այցելուին պարտադիր ցույց տա նյութի օրիգինալության պիտակը, ժամկետի մեջ գտնվող դեղորայքը և միաժամանակ կատարվող աշխատանքների հետևանքների մասին տեղեկատվություններ: Ներարկման ընթացքում այտուցների առկայությունը կախված է դեղորայքի խտությունից, որքան շատ է այնքան շատ այտուցները կպահպանվեն: Ցուցումները հետևյալն են՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը պետք է սահմանափակել, միստուրացիայից 5 օր առաջ և հետո կարելի է նման միջամտությունների դիմել: Անոթների լայնացման և նեղացման հետ կապված, որքան միջավայրը ցուրտ լինի այնքան լավ: Գրգռիչ սննդամթերքներ չի կարելի օգտագործել, ինչպես նաև տաք և սառը շոգեբաղնիքներ այցելելը, սոլյարի, մարզասրահ. այս բոլորը այդ ընթացքում հակացուցաված է: Եթե բորբոքում կա օրգանիզմում չի կարելի անել, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում օրգանիզմից լիովին դուրս կգա:





VOG.am- Որպես մասնագետ բոտոքսի և ֆիլերի տարբերությունը, ինչպե՞ս կբացատրեք:

Միշել- Բոտոքսը կանխում է մկանային կնճիռները, այսինքն կանգ է առնում մկանը ինչի հաշվին տվյալ հատվածում չեն գոյանում նոր կնճիռներ, իսկ ֆիլերը սննուցում է, որը տեղադրում ենք ենթամաշկում, կլանում է ջուրը տվյալ հատվածի այսինքն տեղային ազդեցությունը տվյալ հատվածի ջուրն է կլանում ու սինթեզում է մեծ քանակի կոլագենային և էլաստինային թելեր, ինչպես նաև ստեղծվում են ֆիբրոբլաստներ, որտեղ չեն առաջանում նոր բջիջներ և ջրի ռելիֆը որտեղ, որ կանգնած են արդեն մակերեսային են դառնում և այդ հատվածում տեսնում ենք, որ կնճիռը հարթեցվում է, այսինքն հաղորդվում է ծավալ: Բոտեքսը ուղղակի մկան է, որը կնճիռը շտկում է անզգայացման միջոցով: Բացառապես աշխատում եմ բնական նյութերով , ֆիլերը կոնկրետ պահանջում է բնական նյութերի օգտագործում. Այսինքն հիմնական բաղադրամասը՝ հիալդրոնաթթուն է: Բոլորս ի ծնե մեր օրգանիզմում ունենք քիչ քանակությամբ 15-20 գր., որը հեշտութամբ դուրս է գալիս թքի, սեռական բջիջների, մեզի, կղանքի միջոցով: Ֆիլերը պահպանվում է 6-12 ամիս, իսկ բոտեքսը 6-18 ամիս:


VOG.am- Տարեց տարի ավելի են շատանում էսթետիկ գեղեցկության կենտրոնները և մարդիկ կարող են հաճախակի շփոթվել ճիշտ մասնագետի չդիմելով, ինչպե՞ս տարանջատել մասնագիտականը, ոչ մասնագիտականից:

Միշել- Առաջնահերթ պետք է մասնագետը լինի բժիշկ, որը կարողանա այցելուին սանիտարական ճիշտ պայմանների օգտագործման միջոցով չվնասի, դա կլինի մեկ անգամյա ձեռնոցները, սրբիչները և այլ պարագաններ: Հաճախակի են այցելուները ընկերուհիների խորհուրդներով, ինտերնետային մեկնաբանություններով դիմում տարբեր մասնագետների, որի պատճառով բարդություններ են առաջանում, ուստիև խորհուրդս այն է, գեղեցիկ լինելը շատ հաճելի է, բայց կարևոր է ճիշտ մասնագետի մոտ այցելելը:

VOG.am- Ամեն անգամ նմանատիպ պրոցեդուրաններ իրականացնելուց առաջ և հետո, ինչպիսի՞ զգացողություն եք ունենում և ձեր այցելունների արձագանքը իրենց գեղեցկության կապակցությամբ :

Միշել- Առաջնային խնդիրներից մեկն այն է, որ հաճախորդի մոտ վստահության հաստատումն է, ավելորդ լարվածության թուլացումն է, քանի որ բոլորը գալիս են վախի զգացողությունով. այդ մտքից նրանք շփոթմունքի մեջ են հայտնվում: Երբ մթնոլորտը փոխադարձ զգացողության հիման վրա է, փորձում եմ այնպես անել, որ այցելուն գեղեցիկ փոփոխություններ ունենա, երբ հայելին մոտեցնեմ նրան նրա դեմքին տեսնեմ գոհունակության արտահայտություն, ապա այդ ժամանակ ինձ մոտ մեծ բավականություն է առաջանում իմ կատարած աշխատանքից:

VOG.am- Ի՞նչ նյութերով եք աշխատում, որո՞նք են ավելի անվնաս՝ մաշկին ավելի նրբություն և գեղեցկություն հաղորդում:

Միշել- Ես աշխատում եմ բացառապես լիցենզավորված նյութերով, որոնք ունեն պաշտոնական ներկայացուցիչներ Հայաստանում և կարող են ապահովել օրիգինալ լինելը: Յուրաքանչյուր ֆիրմա ունի նուրբ, միջին և շատ խիտ դեղորայքներ, որոնք օգտագործում ենք այցելունների ցանկությամբ: Տարբեր խտություններ ունեն, տարբեր ներարկման հատվածներ, այսինքն այն ինչ ներարկում ենք աչքի շուրջ, չի կարելի ներարկել շրթունքին և հակառակը:

Interview: Tatka Musheghyan

bottom of page