VOGUE Armenia: Ամենադժվարի մասին չեմ խոսի. Սոֆի Դևոյան | Photoshoot

_______________
VOG.am-ի հյուրն այս անգամ պարուհի Սոֆի Դևոյանն է։ Սոֆիի հետ ունեցանք շատ հետաքրքիր ֆոտոշարք, և իհարկե, բլից հարցում։
_______________
Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին Սոֆիի գեղեցիկ տեսքն ապահովելու համար։
Fashion Designer: Anomaly Collection / Arpine Sargsyan
MakeUp, HairStyle: Ton Visage / Hasmik_Jasmina
Accessories: Modul

Լինել գեղեցի՞կ, թե խնամված...
Խնամված լինելն արդեն գեղեցիկ է։

Ինձ դուր չի գալիս, երբ․․․
Խախտում են գործնական գրաֆիկս։

Ես վստահ եմ, որ․․․
Եթե կա նպատակ կգտնես դրան հասնելու ցանկացած ճանապարհ։

Չեմ վախենում․․․
Դժվարություններից և ծանրաբեռնվածությունից։

Ինքս ինձ դուր չեմ գալիս, երբ․․․
Երբ մազերս իմ ուզած ձևով հարդարված չեն։

Միշտ ցանկացել եմ, բայց չեմ փորձել․․․
Ազատ թռիչք բարձրությունից։

Կյանքում չեմ ների․․․
Դավաճանությունը։
Ազատությունն ինձ համար․․․
Որոշումներումս անկախ լինելն է։

Ո՞վ է Ձեզ ավելի լավ ճանաչում։
Մի քիչ մամաս)։
Ի՞նչն է Ձեզ համար հիմնարար հարաբերությունների մեջ։
Ազնվությունը, հավատարմությունը, նվիրվածությունը։

Ամենալավ խորհուրդը, որն ինձ տվել են․․․
Ներիր ներսումդ բոլորին։
Սիրում եք նվերներ տա՞լ, թե՞ ստանալ։
Երկուսն էլ ինձ համար հաճելի են։

Ո՞րն է Ձեր կյանքի լավագույն նվերը:
Հիանալի ընկերները։
Ո՞րն է ձեր ամենավառ մանկության հիշողությունը:
Տատիկների ու պապիկների հետ անցկացրած օրերը իրենց ամառանոցում։

Ունե՞ք կոնկրետ երազանք, որը կցանկանայիք իրականացնել:
Ունեմ ու շատ են․ Փորձում եմ հերթով իրականացնել։
Ո՞րն է եղել երբևէ կայացրած Ձեր ամենադժվար որոշումը:
Ամենադժվարի մասին չեմ խոսի)։

Ո՞ր վայրն եք ցանկանում կրկին ու կրկին այցելել:
Շուշի։
Ո՞րն է եղել ամենահամարձակ քայլը, որը կատարել եք։
Չեմ ասի)։

VOGUE Armenia | VOG Team
Founder, Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Photographer: Hakob Kalashayan
Fashion Designer: Anomaly Collection
MakeUp, HairStyle: Ton Visage
Accessories: Modul