VOGUE

Street Workout Challenge. Հայաստանյան առաջնությունը գրանցեց իր հերթական հաջողությունը


Հանրապետական հիվանդանոցի հարակից` Բուենոս Այրես այգում գտնվող Street Workout-ի մարզահրապարակում, տեղի ունեցավ Street Workout Challenge առաջնությունը, որը Vog.am-ը ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց ձեր դատին:

Street lifting-ի մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց Բորիս Եփրեմյանը` 32կգ. քաշով զուգաձողերին հրում-18 անգամ, 32կգ. քաշով տուրնիկին ձգում-12 անգամ: Առաջնության հաղթող ճանաչվեց Տաշիրի թիմը՝ Տիգրան Հարությունյան, Յուրա Մանուկյան, Միշա Ասոևան: Երևան թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ Արամ Սումբուլյան, Սարգիս Լազարյան, Սոս Լազարյան: Վանաձորի թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ Խաչիկ Աբգարյան, Դավիթ Հակոբյան, Հակոբ Ծատինյան:




Միջոցառումը կազմակերպել է Street Workout հայաստանյան ֆեդերացիան: Մասնակիցները շատ աշխույժ, վառ, ճկուն էին և կարողանում էին գեղեցիկ հնարքներով ցուցադրել մարզաձևը, որի համար շնորհակալ ենք բոլորից: Պետք է նշեմ մի ուրախալից փաստ, որ մասնակիցների քանակը գնալով ավելանում է, և Street Workout-ը ավելի մեծ զարգացում է գտնում Հայաստանում:

Vog.am-ը զրուցեց Street Workout ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանի հետ: Ղազար Հակոբյան - Երբ սկսեցինք զբաղվել այս սպորտաձևով տեսանք, որ աշխարհում գործոմ է թիմային պարապմունքներ և թիմային մրցույթներ: Փորձի փոխանակման սկզբունքով մենք էլ սկսեցինք Հայաստանում թիմային պարապմունքներով առաջ շարժվել և 3 տարվա կտրվածքով ունենք բավականին հաջողություններ: Հիշենք, որ Տաշիրը անցած տարի զբաղեցրեց 2-րդ տեղը, բայց ջանք ու եռանդ չխնայելով, ջանասիրաբար աշխատելով այս տարի զբաղեցրեց առաջին տեղը: Այս սպորտաձի նպատակն այն է, որ երիտասարդները թիմում հավաքվելով ստեղծեն առողջ մթնոլորտ, մարվեն ջանասիրաբար և ավելի հաջող կատարեն ինքնակրթվելու աշխատանքները: Այս մրցույթը թիմային էր, իսկ անհատական մրցույթը տեղի կունենա հոկտեմբերին, իսկ մինչ այդ ունենք փառատոններ. հունիսի 30-ին, օգոստոսի 4-ին համահայկական մրցումներ են լինելու, որը տեղի կունենա մանկական այգում՝ Երևանյան ամառ ծրագրի շրջանակներում: Փառատոնները անցկացվելու են տարբեր ոճերի մեջ և ամեն մեկը յուրովի է ներկայանալու:

Vog.am-ը զրուցեց նաև ժյուրիի անդամ և street lifting-ում առաջին տեղը զբաղեցրած՝ Բորիս Եփրեմյանի հետ:

Բորիս Եփրեմյան - 2012 թվականից զբաղվում եմ Street Workout-ով:

Մարզաձևով զբաղվելով ազատվում ես վատ սովորություններից՝ խմելուց, ծխելուց, անգործությունից, ձեռք ես բերում գեղեցիկ կազմվածք, որը նպաստում է առողջ ապրելակերպին: Եթե զբաղմունքդ շատ ես սիրում, ապա դժվարություններն էլ հաղթհարելի են դառնում: Բոլորն էլ լավ ելույթ ունեցան, բայց բավարարվել այսքանով չի կարելի, միշտ պետք է աշխատել դեպի ավելի լավին ձգտելով: Street lifting մարձաձևը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ և հույս ունեմ, որ այն կդառնա շարունակական: Թեպետ մասնակիցներ շատ ունենք, բայց ապագայում հուսով եմ խումբը ավելի կմեծանա:

Հաղթանակը ինձ պարտավորեցնում է, որ ավելի շատ աշխատեմ և հասնեմ ավելի մեծ բարձունքների:








Interview: Tatka Musheghyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: