VOGUE

Premiere: Գևորգ Մկրտչյան և Օքսանա Ավդալյան՝ «Գլխացավանք»

Пост обновлен 19 авг. 2018 г.

Երգիչ Գևորգ Մկրտչյանը և Օքսանա Ավդալյանը ներկայացրել են իրենց նոր՝ «Գլխացավանք» զուգերգը և տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, իսկ խոսքերի հեղինակը Սյուզի Ավդալյանը:

VOG.am-ը զրուցել է Գևորգի հետ և պարզել, որ նկարահանումները իրականում եղել են շատ բարդ և ժամանակատար:

Գևորգ - «Գլխացավանք» երգը ծնվել է ի սկզբանե որպես դուետ: Առաջարկը եղել է իմ և Օքսանայի պրոդյուսեր՝ Արման Անտոնյանի կողմից, ով նաև հանդիսանում է երաժշտության հեղինակը: Արմանի կարծիքով այս երգը շատ համապատասխան է իմ և Օքսանայի ձայնային տվյալներին և ոճին: Տեսահոլովակի նկարահանումները իրականում եղել են շատ բարդ և ժամանակատար: Ձևավորվել էր շատ պրոֆեսիոնալ թիմ, ինչի շնորհիվ այսօր արդեն մենք ունենք այս արդյունքը:


Ինչպես արդեն նշեցի երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, իսկ խոսքերի հեղինակ՝ Սյուզի Ավդալյան: Գործիքավորումը կատարվել է <<Antonyan Music Studio>> -ում՝ Արտ Ավետիսյանի կողմից: Առաջիկայում նախատեսվում են ևս երկու նախագծեր, որոնց փակագծերը առայժմ չեմ կարող բացել:

Marine Manjikyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: