Ազատության հրապարակում, օգոստոսի 4-ին տեղի ունեցավ WORKOUT FEST առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումը, որին մասնակցում էին մարզիկներ և վորքաութի թիմեր` Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից: Փառատոնը նվիրված էր Հայաստանում սթրիթ վորքաութ մարզաձևի հիմադրման 6 ամյակին: ՎՈՐՔԱՈՒԹ ՎԵՍԹ 2018 փառատոնի ժամանակ սահմանվեց բոլոր ներկաների մասնակցությամբ միաժամանակ գետնից հրումներ կատարելու ավանդական ռեկորդը: Միջոցառման վերջում ուղեկցվեց բացօթյա փարթիով՝ փառատոնի հատուկ հյուր DJ Vakcina-ի մասնակցությամբ: Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան : Միջոցառումն ուներ հագեցած օրակարգ, որի շրջանակում նախատեսված էր սթրիթ վորքաութ ուժային նորմատիվների մրցույթ, սթրիթ վորքաութի և Kyokushinkaikan Federation of Armenia կարատեի ցուցադրական ելույթներ, բացօթյա ֆիթնես մասսայական մարզումներ, հայկական ավանդական շուրջպարեր և ռազմապարեր, բրեյք դանս շոու, ինչպես նաև STR ակումբի մասնակցությամբ տյունինգ շոու:
Tatka Musheghyan
Comments