VOG.am-ի փոքրիկ, բայց միևնույն ժամանակ շատ ինքնատիպ և համարձակ մոդելների մասին սկսում է պատմել VOG.am-ը։ Մեր առաջին փոքրիկ զրուցակիցը՝ մոդել Ռաֆայել Օհանովն է։ Ռաֆայելն արդեն 7 ամիս է ինչ զբաղվում է մոդելային կարիերայով։ Նա երեկ մասնակցել է "Junior Model & Talent Star International Armenia" մրցույթին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։
VOG.am- Մոդել դառնալու ցանկությունը, ո՞ր տարիքից է սկսվել քեզ մոտ և ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես դրանով:
Ռաֆայել- Մոդել դառնալու ցանկությունն ինձ մոտ առաջացել է 5 տարեկանից։ Արդեն 7 ամիս է ես զբաղվում եմ դրանով։
VOG.am- Ինչպե՞ս ես սկսել քո մոդելային կարիերան:
Ռաֆայել- Մայրիկիս օգնությամբ մասնակցել եմ TOP Model Yerevan-ի քաստինգին, հետո մասնակցել մրցույթին ու արժանացել գլխավոր մրցանակին և ստացել Հունաստանում ու Բուլղարիայում Հայաստանը ներկայացնելու բացառիկ իրավունք։ Նաև VOG.am կայքի Kids Fashion բաժնի փոքրիկ մոդելներից եմ։
VOG.am- Քեզ դո՞ւր է գալիս մոդելի աշխատանքը։
Ռաֆայել- Այո, շատ։
VOG.am- Ի՞նչ խորհուրդ կտաս այն փոքրիկ տղաներին, ովքեր երազում են մոդելի կարիերայի մասին:
Ռաֆայել- Խորհուրդ կտամ փորձեն, մասնակցեն և հաղթեն։
VOG.am- Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ:
Ռաֆայել- Հաճախում եմ քոլեջ, մի շարք խմբակների։ Մասնակցում եմ նկարահանումների, ազատ ժամանակ ծնողներիս ու եղբորս հետ գնում ենք ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ։
VOG.am- Դու ունե՞ս հոբբի։
Ռաֆայել- Իմ հոբբին լողն է, նաև սիրում եմ սպորտով զբաղվել։
VOG.am- Մոդելային բնագավառում ինչպիսի՞ ծրագրեր ունես առաջիկայում:
Ռաֆայել- Երեկ մասնակցեցի "Junior Model & Talent Star International Armenia" մեծ մրցույթին, որտեղ զբաղեցրի 3-րդ տեղը, և իրավունք ստացա Հայաստանը ներկայացնելու Հոնկոնգի կամ Դուբայի մրցույթներում։ Առաջիկայում կմասնակցեմ այդ մրցույթներին։
VOG.am
Project Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Photographer: Arman Petrosyan
Location: Grig Photo Studio
Grig Fitness Club
Commenti