VOG.am-ի փոքրիկ, բայց միևնույն ժամանակ շատ ինքնատիպ և համարձակ մոդելների մասին սկսում է պատմել VOG.am-ը։ Մեր փոքրիկ զրուցակիցը՝ մոդել Յանա Իսահակիսն է։
Մոդել դառնալու ցանկությունը, ո՞ր տարիքից է սկսվել քեզ մոտ և ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես դրանով:
Դեռ փոքր տարիքից սիրում էի շորիկներս հագնել ու թիթիզիկի պես քայլել։)
Ինչպե՞ս ես սկսել քո մոդելային կարիերան:
5 տարեկան դեռ չկայի,երբ առաջին անգամ մայրս ինձ տարավ մոդելային դպրոց և մինչ օրս զբաղբում եմ այդ գեղեցիկ արվեստով։ Մոդելային կարիերաս սկսվեց UCAN մոդելային ստուդիայից՝ Մանե Մխիթարյանի հետ առաջին իսկ հանդիպումից։
Քեզ դո՞ւր է գալիս մոդելի աշխատանքը։
Իհարկե, քանի որ ճաշակ է զարգացնում՝ ճիշտ և գեղեցիկ քայլելու, զգեստի և աքսեսուարների ճիշտ կրելու, գույների գեղեցիկ համադրության արվեստ է այն։
Ի՞նչ խորհուրդ կտաս այն փոքրիկ աղջիկներին, ովքեր երազում են մոդելի կարիերայի մասին:
Իմ խորհուրդը բոլոր հասակակիցներիս, հատկապես աղջիկներին՝ կարծում եմ, որ շա՜տ պիտանի և կարևոր է հաճախել մոդելային դպրոցներ։ Առավել ևս, որ դա երազանք է, քանի որ ճաշակը մանկուց է ձևավորվում և դրա հետ մեկտեղ կունենաք գեղեցիկ, սլացիկ, ինքնավստահ քայլվածք, ազատ հաղորդակցում շրջապատում՝ մարդկանց հետ առանց խոչընդոտների։
Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ:
Գրեթե չեմ ունենում ազատ ժամանակ։ Դպրոցից հետո հաճախում եմ սպորտի՝ մեծ թենիս, պարի և մոդելային ստուդիաներ։ Երբ մի փոքր ժամանակ եմ ունենում դիտում եմ Fashion TV և նկարում եմ։
Դու ունե՞ս հոբբի։
Այո, իմ հոբբին է նկարելը։ Որոշել եմ դառնալ նաև հագուստի մոդելավորող, որ հետագայում ցուցադրեմ իմ հավաքածուն ևս։
model: @yanaisahakisofficial
VOGUE Armenia | VOG.am
____________
VOG team | @vog.am
Founder, Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Look: Bandito
Photographer: Rubina
Comments