Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր անկախ արտակարգ դրությունից և ինքնամեկուսացումից՝ դուք արժանի եք լինել գեղեցիկ, գրավիչ և սիրված։
Այս օրերի միապաղաղ մթնոլորտը մի փոքր մեղմացնելու նպատակով՝ VOG-ը կազմակերպել է ապրիլ 7-յան գեղեցիկ ֆլեշմոբ՝ հայտնի ու սիրված դեմքերի մասնակցությամբ:
Մենք փորձել ենք անել հնարավոր ամեն ինչ՝ այս հոլովակի միջոցով ձեզ փոխանցելու այն սերը և ջերմությունը, որին դուք իսկապես արժանի եք։ Միաժամանակ ցանկանում ենք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր քաղաքական գործիչներին, ովքեր համաձայնեցին իրենց մասնակցությունն ունենալ այս գեղեցիկ նախաձեռնությանը։ Ինչպես նաև շոուբիզնեսյան ոլորտի մեր շատ սիրելի գործընկերներին, ովքեր սիրով համաձայնեցին կյանքի կոչել այս գեղեցիկ նախաձեռնությունը։
Դե ի՜նչ
Շնորհավոր ապրիլի 7
Սիրե՜ք, սիրվե՜ք և միշտ ժպտացեք...
/VOG.am/
Director & Founder: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Video Editing: Vardan Sanoyan
コメント