top of page

Exclusive! Ամեն ինչ հնարավոր է, եթե դու իրոք ցանկանում ես․ Կարո Մուրադ | Karo Murat | Interview



 

VOG-ի հատուկ հյուրն է շատերի կողմից սիրված, Գերմանիայում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Կարո Մուրադը, ում հետ ունեցանք բացառիկ և շատ հաճելի հարցազրույց։

 

VOG.am- Ձեր ավագ եղբոր՝ Կոկո Մուրադի օրինակին հետևելով ընտրեցիք բռնցքամարտը, բայց որքա՞ն ժամանակ պահանջվեց որպեսզի հասնեիք այն արդյունքին, որին սպասում էիք:

Karo Murat- Ճիշտն ասած ես ժամանակին չեմ նայել, այլ ձգտել եմ անել իմ սպորտը սիրով ու հավատքով։


VOG.am- Բավականին երկար ժամանակ է բնակվում եք Գերմանիայում, հայ մարզիկի կոչումը բարձր պահելով շարունակում եք ձեր հաղթարշավը. Արդյո՞ք կգա ժամանակ, որ կցանկանաք այդ նույնը շարունակել Հայաստանում:

Karo Murat- Դեկտեմբեր ամսին, որ ժամանեցի Հայաստան, քննարկվեցին այդ հարցերը։ Հուսով եմ, որ 2020-ին կմենամարտեմ մեր Երևանում։


VOG.am- Սպորտային մեծ փորձով մարզիկ եք, ունեցել եք շատ մենամարտեր, որոնցից պատվով եք դուրս եկել. Կմտաբերե՞ք ձեր ամենատպավորիչ և հիշարժան մենամարտերից մեկը:

Karo Murat- Այո, ամենատպավորիչը եղել է 2013 թվականին #bernardhopkins -ի հետ՝ Ատլանտիկ սիթիում, այդ մրցազալում մենամարտել են նաև Մուհամմեդ Ալին ու Մայք Թայսոնը։

VOG.am- Ազատ ժամամակ ինչո՞վ է սիրում զբաղվել Կարո Մուրադը:

Karo Murat- Զբաղվում եմ երեք երեխաներիս հետ․ Շատ սիրով վարում եմ Lamborghini Aventador {Prelli} մեքենաս։)


VOG.am- Մենամարտից առաջ ունե՞ք հատուկ սննդակարգ և, ո՞ր երկրի խոհանոցն եք ամենից շատ սիրում։

Karo Murat- Մենամարտից առաջ սնվում եմ շատ դիետիկ ուտելիքով, բայց մենամարտից հետո շտապելով մտածում եմ գալ Երևան և ուտել մեր հայկական ուտելիքը։


VOG.am- Գիտեմ, որ սպորտաձևերից սիրում եք նաև ֆուտբոլը և մարտեր առանց կանոնների. Երբևէ ցանկություն ունեցե՞լ եք զբաղվել այլ սպորտաձևով. Կամ ուղղակի որոշեք՝ որոշ ժամանակ չզբաղվել բռնցքամարտով:

Karo Murat- Դեռ ոչ:

VOG.am- Ռինգ մտնելուց առաջ, երբևէ ունեցե՞լ եք այնպիսի տպավորություն, որ այս խաղում պարտվելու եք:

Karo Murat- Շատ մտքեր են գալիս, բայց ինչպես գալիս են, այնպես էլ գնում են։


VOG.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ցանկանում եք հիմնել «Մուրադ եղբայրներ» մարզադպրոցը. Այժմ ձեր այդ ցանկությունն ուզո՞ւմ եք իրականացնել և եթե իրականացնեք, ապա այն կլինի Հայաստանո՞ւմ, թե՞ Գերմանիայում:

Karo Murat- Կլինի Հայաստանում!


VOG.am- Գագիկ Ծառուկյանի հրավերով մոտ մեկ ամիս առաջ դուք Հայաստանում էիք և հանդիպման նպատակը Հայաստանում մարտական հեղինակավոր ակումբ հիմնելն է. Կասե՞ք, Հայաստանի հետ կապված դուք, որևէ այլ մտքեր ունե՞ք, որ կցանկանայիք իրականացնել։

Karo Murat- Պարոն Ծառուկյանի հետ քննարկվեցին մեր սպորտային տարբեր թեմաներով հարցեր։ Ես այժմ գտնվում եմ Բեռլինում․ Շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի՝ ինձ հետ կապված։

VOG.am- Այժմ ինչո՞վ եք զբաղվում և առաջիկայում ի՞նչ մենամարտեր է սպասվում:

Karo Murat- Այժմ զբաղված եմ ընտանիքիս հետ և պատրաստվում եմ գալիք մենամարտի համար (Comeback 2020) ։


VOG.am- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն զբաղվել այս սպորտաձևով:

Karo Murat- Թող հետևեն իմ կյանքի օրինակին ու հասկանան որ ամեն ինչ հնարավոր է, եթե դու իրոք ցանկանում ես:


SportsWriter: Marine Manjikyan

bottom of page