top of page
Writer's pictureMarine Manjikyan

Exclusive: Չեմ պլանավորում, որ չհիասթափվեմ. Արփինե Կոշտոյան


Երիտասարդ, միևնույն ժամանակ շատ տաղանդավոր դիզայներ Արփինե Կոշտոյանի հարցազրույցը և նոր, սպորտային կերպարով ֆոտոշարքը հատուկ VOG.am-ի համար:


VOG.am- Արփինե, պատմիր, ինչպե՞ս որոշեցիր դառնալ դիզայներ և որո՞նք եղան քո առաջին քայլերը երազանքը իրականացնելու ճանապարհին:


Արփինե- Դիզայներ դառնալու ցանկությունը մանկուց եմ ունեցել: Ես այն երեխաներից եմ եղել, ով ամբողջ օրը տիկնիկներով է խաղացել. Շատ տիկնիկներ ունեի և շատ զգեստներ, ամբողջ օրը զգեստներ էի կարում տիկնիկների և ուղարկում իբրև խնջույքի:

Եվ, իհարկե, այսօր այդ ամենը կրկնվում է, իմ արտադրած զգեստներով մարդիկ գնում են երեկույթների և իրենց կյանքի կարևոր իրադարձություններն են մեզ վստահում: Այնքան հաճելի է այդ ստեղծագործական ակնթարթը, երբ ամեն անձին, իրեն համապատասխան զգեստ ես ստեղծելու:

VOG.am- 21 տարեկանում դու արդեն ունեիր քո սեփական նորաձևության տունը. ինչո՞ւ որոշեցիր հիմնել այն:


Արփինե- Ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել ինձ մոտ, կասկած չկար, որ պետք է ընդունվեմ գեղարվեստի ակադեմիա, այլ մասնագիտության մասին նույնիսկ չէի մտածել: Սովորելուց հետո որոշեցի բացել իմ սրահը և, իհարկե, կար մտավախություն, որ իմ պատկերացրածով չի գնա, բայց փառք աստծո իմ գործերը հաջողություն վայելեցին և մեզանից են այսօր օգտվում՝ նրբագեղ կանանց մի մեծ բանակ:

VOG.am- Մասնագիտական կարիերայում, ո՞րն էր քո առաջին մեծագույն նվաճումը:


Արփինե- Նվաճումս, հաճախորդներիս վստահությունն է, երբ հավանում են քո ձեռագիրը և շարունակում են գալ: Դա իսկապես մեծ նվաճում է, քանի որ հաճախորդների շնորհիվ է բրենդը հաստատվում:

VOG.am- Զգեստներ ստեղծելիս ի՞նչն է քեզ ամենից շատ ոգեշնչում:


Արփինե- Շատ տարբեր են, չկա հատուկ մի բան ոգեշնչման համար: Դա պահ է, կարող է որևէ երաժշտություն լինի, հոգեվիճակ կամ ցանկացած գեղեցիկ իր կամ երևույթ:

VOG.am- Հետևո՞ւմ ես հայ կամ արտասահմանյան դիզայներների հավաքածուներին. եթե այո, ապա կարո՞ղ ես առանձնացնել անուններ, որոնց աշխատանքները քեզ գրավում են:


Արփինե- Բնականաբար, հետևում եմ համաշխարհային նորաձևության տներին, բայց հստակ չեմ կարող ասել մեկին եմ սիրում. Նրանք շատ են՝ սիրում եմ դասական ու կանացի շունչ ունեցող ապրանքանիշները:

VOG.am- Ի՞նչ անակնկալներ են մեզ և քո բոլոր երկրպագուներին սպասվում գալիք 2019-ին:


Արփինե- Գալիք տարվա անակնկալները այս պահին ինքս էլ չգիտեմ, քանի որ ես ամեն բան հատուկ չեմ պլանավորում, պահի ազդեցության տակ հասկանում եմ, որ հասունացել է նաև այս պահը, կարելի է մի քայլ առաջ գնալ: Այդպես ավելի ճիշտ է, չեմ պլանավորում, որ չհիասթափվեմ: Ամեն ինչ ունի իր ժամանակը:

Project Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Nune Sargsyan

Ani Avdalyan Image Sentre

Make up: Alina Sargsyan

Hair style: Artur Stepanyan

Radisson Blu Hotel

Comments


bottom of page