VOGUE

Exclusive: Հայկական բանակը 28 տարեկան է



Հայկական տոնացույցի ամենակարեւոր եւ ամենապատասխանատու օրերից մեկն է այսօր:

Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։

VOG.am-ը խորհրդանշական օրվա կապակցությամբ ներկայացնում է հայկական բանակի կայունությունը վերստին հաստատած ու մերօրյա խաղաղության երաշխավորողների ֆոտոշարքը:



Սարգիս Ստեփանյան, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ

Ի՛մ հայ ժողովուրդ, շնորհավորում եմ քեզ, Հայոց Բանակի կազմավորման առթիվ: Քո արիության, հայրենասիրության ու հողապաշտության արդյունքում է ծնվել հայկական անպարտելի բանակը։ Թշնամու անհարկի ակտիվացումները, նենգ դավադրությունները, թեև, ծանր են անդրադարձել քեզ վրա ու նրանց դավադիր գնդակից զոհված տղաներն այսօր հանգչում են «Եռաբլուրում», բայց հենց այդ ՏՂԱՆԵՐԻ հայրենասիրական դասն է, որ էլ ավելի է ամրացնում և հզորացնում քո անպարտելի ոգին։ Հայ զինվորի քաջության, սպայական կազմի բարձր պատրաստվածության, Արցախյան պատերազմում հաղթած երկրապահի, Ապրիլյան պատերազմում՝ թշնամուն իր տեղը ցույց տված, արյան գնով հողն ու մարտական ընկերներին պաշտպանած հայի ոգով է հույս ու հավատ ստանում մի ողջ ժողովուրդ՝ ով միշտ վճռորոշ պահին միասնական է մեկ բռունցքի պես։




Վահե Աթանյան, Ապրիլյան պատերազմի մասնակից

Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության լինելիության գլխավոր երաշխավորն է։ Առանձնակի երախտագիտությամբ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի սահմաններն իրենց արյամբ գծած և անմահացած հայորդիներին, գլուխ եմ խոնարհում մեր երկրի սահմաններն անառիկ պահող հայ Զինվորի առջև։



Անդրե Վարդումյան, Ապրիլյան պատերազմի մասնակից

Մեր բանակին խաղաղություն եմ մաղթում, մեր զինվորներին և սպաներին բարի ծառայություն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց մեր անդորրը պահպանելու և հայրենիքը պաշտպանելու համար:

Փառք ու պատիվ մեր հերոսներին ու հայկական բանակին։



Հայկ Թորոսյան, Ապրիլյան պատերազմի մասնակից

Անշուշտ, մեր բանակը մեծ դեր ունի մեր կյանքում, մեր պետականության եւ մեր հայի գենի պահպանման գործում: Ուրեմն, թո՛ղ որ հայոց սահմանները անսասան մնան, երկնքում շողա արևը, իսկ մեր երեխաները վայելեն իրենց անհոգ մանկությունը՝ անկախ և հզոր հայրենիքում՝ հզոր ու անպարտելի բանակի երաշխավորմամբ:



Ժորա Աֆրիկյան, Ապրիլյան պատերազմի մասնակից

Այս օրը մեր մարտական ոգին և ազգային միասնությունը խորհրդանշող նշանակություն ունի: Խոնարհվում եմ այն բոլոր քաջորդիների, ազատամարտիկների, հզոր մարդկանց առջեւ, որոնց շնորհիվ մենք ունեցանք հաղթական բանակ: Հայ ժողովրդի անվտանգության միակ և ամենավստահելի երաշխավորը հայ զինվորն է:



Դավիթ Հակոբյան, Ապրիլյան պատերազմի մասնակից

Մաղթում եմ, որ մեր բանակը միշտ լինի կանգուն, զորեղ և հաղթական, ինչպիսին որ կա այսօր։ Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին։



Կարեն Վանյան, Ապրիլյան պատերազմի մասնակից

Արդեն 28 տարի հայկական բանակը պաշտպանում է մեր երկիրն ու պետականությունը: Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, նրա ծնողինը եւ յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն է խնդրում հայ զինվորի համար:

Ընդմիշտ առաջ, հայո՛ց բանակ:


VOG.am | VOG Team

Project Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Arshak Rotomyan

Beauty by Julhakyan's

Barber: Artur Harutyunyan

Հատուկ շնորհակալություն ստեղծագործական թիմի անդամներին.

Լաուրա Մամյան

Աստղիկ Ղազարյան

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: