VOG.am-ի հյուրն այս անգամ մոդել, դերասանուհի և միևնույն ժամանակ մասնագիտությամբ լեզվաբան Զառա Մինասյանն է: Զառան լինելով միշտ բոլորի ուշադրության կենտրոնում՝ թե լավ, թե վատ, շատ անկեղծ և լավ անձնավորություն է, ում հետ կարելի է անվերջ զրուցել:
VOG.am-ը ոչ միայն հարցազրույց, այլ նաև հատուկ ֆոտոշարք ունեցավ Զառայի հետ՝ իր և իր երկրպագուների համար:
VOG.am- Զառա, ունենալով լեզվաբանի մասնագիտություն. Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիր զբաղվել մոդելային կարիերայով, ինչպե՞ս են եղել առաջին քայլերդ։
Զառա- Դեռ մանուկ հասակից սիրում էի դիտել մոդելների, դերասանների աշխատանքները. Թեպետ այն տարիներին Հայաստանում այսչափ զարգացած չէր մոդելային ասպարեզը: Սակայն ցանկությունս մեծ էր մի օր բաձրանալ բեմ. Փորձեցի և կարծես թե չեմ սխալվել ընտրությանս մեջ։
VOG.am- Մոդել և դերասանուհի, միմյանցից բավականին տարբերվող ճյուղեր. Ինչպե՞ս ես համատեղում և, ո՞րն է ավելի հեշտ քեզ համար։
Զառա- Ավելի հոգեհարազատ է ինձ մոդելի աշխատանքը. Դերասանուհի լինելս կարելի է ասել՝ ավելի շատ հոբբի է։
VOG.am- Որպես դերասանուհի, առաջին առաջարկը ո՞րն է եղել։
Զառա- Առաջին գլխավոր դերս երկար ժամանակահատվածով, որ նկարահանվել եմ եղել է «Անծանոթ» հեռուստանովելը։
VOG.am- Ի՞նչ ես կարծում Հայաստանում մոդելային կարիերայով, կարո՞ղ են առաջ գնալ։
Զառա- Կարծում եմ՝ ոչ։ Հայաստանում չկան այդ չափանիշները առաջ գնալու։
VOG.am- Զառա, դու ի՞նչը կփոխեիր, կամ կավելացնեիր մեր այսօրվա մոդելային ասպարեզում։
Զառա- Կավելացնեի միայն արդարություն!
VOG.am- Արդեն բավականին ժամանակ է զբաղվում ես մոդելային կարիերայով և ունես շատ հաղթանակներ. Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ մոդելներին։
Զառա- Լինեն նպատակասլաց, չհիասթափվեն և չկոտրվեն երբեք պարտությունից:
VOG.am- Զառա, ո՞վ է քեզ համար ընկեր ասվածը և ի՞նչ կարևոր հատկանիշներով պետք է օժտված լինի այն մարդը, ում դու կհամարես քո ընկերը։
Զառա- Ընկեր բառը ինձ համար մեծ ու կարևոր նշանակություն ունի։ Առաջնահերթ պետք է լինի անկեղծ ու հավատարիմ, փակագծերը բացեմ՝ իրավիճակներում անկախ ամեն ինչից երբեք չփոխվի։ Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ. Ես ունեմ վերը նշված հատկանիշներով լավ ընկերներ։
VOG.am- Զառա, դու այն մարդկանցից ես, որ գրեթե միշտ ուշադրության կենտրոնում է ու աչքի ընկնող է. Դա, իհարկե, հաճելի է, բայց ի՞նչ կասես դու, արդյո՞ք պահ է գալիս, որ այդքան շատ հայացքները լինում են նյարդայնացնող։
Զառա- Կարծում եմ յուրաքանչյուր հայտնի մարդու համար էլ ճանաչումը, հայացքները հաճելի են։ Դու աշխատում ես նրանց համար, նրանց շնորհիվ դու ունես հենց նույն ճանաչում ասվածը։
VOG.am- Ունեցե՞լ ես կյանքումդ ժամանակահատված, երբ ուղղակի ցանկացել ես չերևալ և ոչնչով չզբաղվել։
Զառա- Փառք Աստծո, դեռ ոչ։
VOG.am- Փոքր տարիքում, երբ մտածում էիր ապագայիդ մասին. Ինչպիսի՞ն էին պատկերացումներդ, արդյո՞ք այն այնպիսին էր՝ ինչպիսին հիմա է։
Զառա- Այո, ճիշտ այսպիսին։
VOG.am- Առաջիկայում ի՞նչ նոր նախագծերում հանդես կգաս և ի՞նչ այլ նորություններ են սպասվում քո երկրպագուներին:
Զառա- Ես երբեք չեմ բարձրաձայնում սպասվող նորությունները։ Համենայն դեպս առաջարկներս բավականին շատ են։ Սպասենք նորությունների։
Interview: Marine Manjikyan
Photographer: Nune Sargsyan
Dress: Arpine Koshtoyan
Ani Avdalyan Image Centre
Make up: Alina Sargsyan
Kommentare