top of page

Exclusive: Բեմն իմ ազատ թռչելու տարածությունն է. Էվա Խաչատրյան


VOG.am-ի հետ իր կյանքի օրենքներով է կիսվում՝ միշտ աչքի ընկնող և տարբերվող, էկրաններից այն կողմ համարձակ և միևնույն ժամանակ դրական ու անմիջական դերասանուհի Էվա Խաչատրյանը :

Էվա

Միշտ չեմ սիրել մեծամտությունն ու փառասիրությունը:


Ամենակարևորն ինձ համար այս կյանքում սերն է և բարությունը:


Ինձ համար խիզախության դրսևորում է՝ ներելը:


Ատում եմ, երբ բացահայտ ստում են:


Շատ եմ վախենում հոգու ցավից:


Երբ ինձ ստում են նյարդայնանում եմ:


Երազում եմ միշտ առաջընթաց ունենալ, երբեք տեղում չդոփել:


Թատրոնում դու միշտ կարող ես վերափոխվել, ինքնամաքրվել, ճախրել:


Սուպեր մամա ֆիլմում, իմ դերի մեջ ամենաշատը սիրում եմ ինքնավստահ ու նպատակասլաց լինելը:


Իմ սիրտը կարելի է շահել միայն սիրով ու անկեղծությամբ:

Սիրում եմ, երբ արև է, իսկ դու ծովի ափին ես:


Ես հավատում եմ, որ դրական էներգիան բժշկում է:


Չեմ փորձել, բայց կցանկանայի պարաշյուտով թռնել:


Ինձ համար անընդունելի է դաժանությունը և անտարբերությունը:


Եթե դերասանուհի չլինեի, ապա կարծում եմ արվեստի որևէ այլ ճյուղ կնտրեի. բեմն իմ ազատ թռչելու տարածությունն է:


Ազատությունն ինձ համար հոգու թռիչքն է:


Ես չեմ կարողանում լռել, երբ էմոցիոնալ եմ:


Չկա ավելի վատ բան, քան անհավատությունը:


Զղջում եմ, երբ որևէ մեկին անտեղի նեղացնում եմ:


Ամենալավ խորհուրդը, որն ինձ տվել են՝ յուրաքանչյուր դեպքում, ինքդ քեզ հետ հարազատ մնա:


Շատ եմ սիրում ամառ, արև, ջուր և բոլոր ամառային գույները, հոտերը:


Ամենագնահատելի գիծը դիմացինիս մեջ՝ ազնվությունը:


Միշտ հիանում եմ բնության անասելի գեղեցկությամբ:


Ես հաջողակ եմ, քանի որ երբեք չեմ հանձնվում:




Interview: Liya Marukhyan

Photography: Diana Karapetyan

Dress: Arpine Koshtoyan

Ani Avdalyan Image Centre

Make up: Alina Sargsyan

Hair style: Arthur Stepanyan

Accessories: Gayane Martirosyan

Imperial Palace Hotel Yerevan

Comments


bottom of page