VOG.am-ը շլացուցիչ ֆոտոշարք և գեղեցիկ հարցազրույց ունեցավ շատերի կողմից սիրված երգչուհի և միևնույն ժամանակ շատ անկեղծ ու պարզ մարդու հետ, ում հետ ուղղակի հաճելի է զրուցելը և շփվելը։
Այսօր մեր տեսախցիկի առջև է գեղեցկուհի Աննա Թովմասյանը։
VOG.am- Ինչպե՞ս է ընթանում հղիությունդ և հղիության ո՞ր ամսում ես գտնվում: Աննա- Փառք Աստծո շատ լավ եմ ինձ զգում. Առաջին հղիության ժամանակ էլ ոչ մի խնդիր չեմ ունեցել: Հիմա արդեն 4 ամսական է:
VOG.am- Արամեին ինչպե՞ս հայտնեցիր երկրորդ հղիության մասին և ինչպե՞ս արձագանքեց: Աննա- Արամեն մեկնել էր համերգների մեկ ամսով և պետք է շրջագայեր Ռուսաստանի տարբեր քաղաքներով։ Ես իմանալով, որ բալիկի եմ սպասում հաղորդագրության տեսքով հայտնեցի նրան: Սկզբում հավատը չէր գալիս, իհարկե, շատ ուրախացավ, քանի որ մենք նրան շատ էինք սպասում:
VOG.am- Երեխայի սեռն արդեն հայտնի է, որ տղա բալիկ եք ունենալու և կարծես անունն էլ արդեն որոշված չէ՞: Աննա- Այո, տղա երեխա է։ Անունը Մարատ՝ Արամեի հայրիկի անունը։ Արամեն երազում էր տղա ունենալ և կոչել հոր անունով։
VOG.am- Աննա-Մարիան ինչպե՞ս է արձագանքում եղբայր ունենալու մտքին: Աննա- Աննա-Մարիան դեռ փոքր է և այդքան էլ չի հասկանում, որ շուտով ապերիկ է ունենալու։
VOG.am- Այսօր դու բավականին սիրված ես և ունես քո երկրպագուների բանակը. Այս ամենին հասնելու ճանապարհին եղե՞լ են որևէ դժվարություններ, քննադատություններ: Աննա- Շնորհակալ եմ, այն մարդկանց ովքեր ինձ սիրում են և ինձ միշտ ուժ են տալիս: Դժվարություններ չեմ ունեցել, բայց քննադատող մարդիկ կան. Քննադատող ասելով նկատի ունեմ այմ մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով որոշում են ինչ-որ վատ կարծիք հայտնել և փառք Աստծո նման մարդիկ շատ քիչ են, բայց դե առանց դրա էլ չի լինում: Ես բոլորի կարծիքը հարգում եմ՝ լինի լավ, թե վատ։
VOG.am- Ազատ ժամանակ ինչո՞վ է սիրում զբաղվել Աննա Թովմասյանը: Աննա- Ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել կամ ֆիլմ դիտել:
VOG.am- Արամեի երգերից կառանձնացնե՞ս այն մեկը, որը քեզ ավելի հոգեհարազատ է: Աննա- Իմ սիրած երգը դա Կապույտ երկինքն է։ Ես շատ գեղեցիկ զգացմունքներ եմ ապրում այդ երգի ներքո։
VOG.am- Այսօր շատ երգիչ, երգչուհիներ հայտնվում են սերիալներում. Հնարավո՞ր է մի օր էլ քեզ տեսնենք, որպես դերասան: Աննա- Առաջարկներ ունեցել եմ, բայց հրաժարվել եմ։ Եթե ստանամ հրավեր մի լավ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու` մեծ հաճույքով կնդունեմ։
VOG.am- Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է պետք երգչին կամ առհասարակ հանրային մարդուն իր հանդիսատեսին հետաքրքիր լինելու համար: Աննա- Կարծում եմ հանդիսատեսը սիրում է անկեղծություն։ Եթե քո հանդիսատեսի հետ լինես անկեղծ այնպես, ինչպես կաս նա քեզ կսիրի հենց այդպիսին:
VOG.am- Մանկությունից ունե՞ս որևէ հուշ, որ ամեն անգամ հիշելով այն վերապրում ես: Աննա- Ես շատ լավ մանկություն եմ ունեցել և հուշերս շատ-շատ են։ Ամեն մեկը հիշելով ես դա վերապրում եմ։ Երբ հայտնվում եմ Հյուսիսային պողոտայում, հիշում եմ թե որտեղ էր գտնվում մեր սեփական տունը, որ անկյունում էր հացի փուռը, ընկերուհիների տները և այդպես ամեն օր գնում եմ դեպի մանկություն:
VOG.am- Աննա, դու բնավորությամբ շատ անկեղծ ու ամաչկոտ ես. Դա քեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում: Աննա- Այո, ճիշտ եք նկատել: Իրականում, երբ հայտնվում եմ նոր միջավայրում կամ ինձ անծանոթ մարդկանց շրջապատում, շատ ամաչկոտ եմ դառնում: Գիտեք դա ինձ դուր է գալիս, ես ազատ եմ ինձ զգում միայն իմ հարազատների հետ, իսկ զգոնությունը երբեք ավելորդ չի լինում:
VOG.am- Նախօրոք պլանավորում ե՞ս քո քայլերը: Աննա- Այո, պլանավորում եմ օրս, քայլերս, բայց դե ոչ միշտ է մեր կյանքում ամեն ինչ գնում մեր գծած պլաններով։
VOG.am- Սիրու՞մ ես հայտնվել ուշադրության կենտրոնում: Աննա- Անկեղծ ասած, ոչ, չեմ սիրում: Երբ զգում եմ հայացքներ իմ վրա և իրար ականջի փսփսոցներ, միանգամից կոմպլեքսավորվում եմ:
VOG.am- Երբևէ եղե ՞լ է ինչ-որ դեպք, որից հետո հիասթափություն ես ապրել ինքդ քեզնից: Աննա- Ինձ թվում է, որ չկա նման մարդ, որ չզղջա իր՝ այս կամ այն արարքի համար: Մենք միշտ ասում ենք, որ երանի հնարավոր լիներ ժամանակը հետ տալ և ես լրիվ այլ կերպ կվարվեի։ Կարևորը չանել ոչ մի ճակատագրական վատ քայլ մարդկանց հանդեպ, իսկ սխալները միշտ հնարավոր է ուղղել։
VOG.am- Մարդկանց մեջ ամենաշատն ի՞նչն ես գնահատում: Աննա- Ամենակարևորն ինձ համար դա մարդ լինելն է: Լինել անկեղծ, նվիրված և հասարակ:
VOG.am- Շրջապատում ինչպե՞ս ես ընտրություն կայացնում, նախապատվությունը ո՞ւմ ես տալիս, ինչպիսի՞ մարդկանց: Աննա- Արդեն նշեցի անկեղծ, նվիրված մարդկանց, հասարակ շփման մեջ, քիթը ցցած մարդկանց հետ չեմ կարողանում շփվել։ Կարևոր է, որ ինձ հոգեհարազատ լինի։
VOG.am- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես: Աննա- Հիմա միայն մի ծրագիր ունեմ՝ Աստված առաջ սպասում եմ իմ հրաշքին։
Կնոջ երջանկության գրավականը... Կնոջ երջանկությունը միայն կնոջ ձեռքերում չէ։ Ամուսինները պետք է աշխատեն միմիանց երջանկացնեն։
Կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե չլիներ... Եթե չլիներ իմ ընտանիքը և ինձ սիրող մարդիկ։
Համաձա՞յն ես, երբ շատ զոհողությունների ես գնում տղամարդու համար դառնում ես անհետաքրքիր։ Ոչ, համաձայն չեմ: Խելացի տղամարդը դա գնահատում է և ավելի սիրում ու հարգում իր կնոջը, իսկ անխելք տղամարդու համար դա մեկ է, և կարող է նաև մի պահ մտածի, որ կինն իր համար անհետաքրքիր է:
Ինչքանով ես պահանջկոտ... Ասեմ, որ պահանջկոտ եմ կյանքում, առորյայում, բայց չափի մեջ։
Project Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Photographer: Minas Ghazaryan
Fashion Designer: Arpine Koshtoyan
|Ani Avdalyan Image Centre|
Hair Style: Ani Avdalyan
|Beauty Fabric|
Make Up: Lilit Kostandyan
Comments