top of page

Exclusive: Անկեղծ եղեք միմյանց հետ և մի վախեցեք արտահայտել ձեր զգացմունքը. Արամե|Աննա

Updated: Mar 24, 2019



Քանի որ միամսյակ է VOG.am-ը շարունակում է իրականացնել շքեղ ֆոտոշարքեր և բլից հարցումներ: Այս անգամ մեր հյուրերն էին շատերի կողմից սիրված զույգ՝ Արամեն և Աննան: Շատ անմիջական և հետաքրքիր ստացվեց թե՛ ֆոտոշարքը, թե՛ բլից հարցումը. Արդյունքը կարող եք տեսնել ինքներդ:


Սիրել` նշանակում է...

Արամե- Նվիրել անմնացորդ։ Աննա- Զոհաբերել...

Առաջին հանդիպումը...

Արամե- 2000թվականն էր. Ես երգում էի Արևիկ խմբում՝ Աննան եկավ մեզ մոտ ընդունվելու, բայց երկրորդ խմբում և այն ժամանակվանից մենք հիշում ենք իրար: Բայց դե պատմությունը սկսվեց 2010 թվականից: Աննա- Դա 2000 թվականներ՝ Ռոստովում։

Սիրո եղանակը... Արամե- Գարուն:

Աննա- Ինձ համար դա գարունն է։

Հանուն սիրո պատրաստ եմ...

Արամե- Հանուն սիրո՞. Ես երևի պատասխանեմ հանուն իմ ընտանիքի՝ պատրաստ եմ ամեն ինչի, բառի բոլոր իմաստներով։ Աննա- Խենթությունների։

Երբ սիրում ես, պետք է... Արամե- Երբ սիրում ես պետք է դա անես ամբողջ սրտով։ Աննա- Վայելես ամեն վայրկյանը սիրելիիդ կողքին։

Ժամադրության լավագույն տարբերակը… Արամե- Ընտանեկան սեղանի շուրջ։ Աննա- Կարևորը ժամադրությունն է, տեղը կապ չունի։

Աննայի/Արամեի մեջ կարող է ինձ նյարդայնացնել... Արամե- Չեմ ասի)։ Աննա- Երբ ամեն ինչին չափից շատ ուշադիր է։

Հանուն Աննայի/Արամեի...

Արամե- Այստեղ կա մեկ պատասխան՝ ամեն ինչի)։ Աննա- Ամեն ինչի։

Բնավորության գիծ, որ մինչև հիմա չեք կարողացել փոխել Աննայի/Արամեի մեջ...

Արամե- Բոլորը փոխել եմ (ծիծաղում է): Աննա- Շատ դժվար աշխատանքներ եմ տանում (ծիծաղում է) դեռ աշխատում եմ։

Ամուսնանալուց առաջ և ամուսնանալուց հետո…

Արամե- Մեզ մոտ բան չի փոխվել։ Աննա- Մեզ մոտ ամեն ինչ նույնն է։

Ամենամեծ ձեռքբերումը Աննայի/Արամեի հետ ամուսնանալուց հետո...

Արամե- Իմ նախշուն աղջիկը՝ Աննա-Մարիան։ Աննա- Դա մեր հրաշք Աննա-Մարիան է։

Աննային/Արամեին կարող է զայրացնել, երբ...

Արամե- Երբ ես աննդհատ բացակայում եմ տանից։ Աննա- Երբ տանը պատրաստած ուտեստ չկա։

Իրադարձություն, որը փոխեց Ձեր կյանքը…

Արամե- Մեր պսակադրությունը։ Աննա- Դա հանդիպումն էր Արամեի հետ:

Կատարյալ երջանիկ լինելու համար...

Արամե- Դա պետք է մարդ զգա ու հասկանա, որ ինքը երջանիկ է։ Եվ պետք չէ ոչ մի բանի սպասել։ Աննա- Պետք է սիրել և լինել սիրված։


Խորհուրդ սիրահար զույգերին...

Արամե- Անկեղծ եղեք միմյանց հետ և մի վախեցեք արտահայտել ձեր զգացմունքը։ Աննա- Գնահատեք միմյանց և ամուր պահեք ձեր սերը։

VOG.am

Project Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Diana Karapetyan

Arpine Nurijanyan

Fashion Designer: Arpine Koshtoyan

Ani Avdalyan Image Sentre

Hair style: Kristine Alaverdyan

Radisson Blu Hotel

Comments


bottom of page