VOGUE

Exclusive: Աղջիկս փոխել է ինձ ու ամբողջ կյանքս․ Մարիամ Մելիքյան |Photoshoot|Interview|




VOG.am-ի հյուրն այս անգամ մի մարդ է, ով միշտ բոլորի ուշադրության կենտրոնում է, միշտ քննադատվում է, լինի դա տեղի, թե անտեղի, մարդ ով լի է դրական էներգիայով և իր էներգիան փոխանցում է նաև դիմացինին։

Խոսքը դերասանուհի Մարիամ Մելիքյանի մասին է։ Մարիամի հետ ունեցանք շատ գրավիչ ֆոտոշարք և զրուցեցինք` մանկության, մայրիկի դերի և առաջիկա պլանների մասին։

Մեկնաբանությունները կթողնենք Ձեզ․․․



VOG.am- Մարիամ, որտե՞ղ է անցել Ձեր մանկությունը։ Ի՞նչն եք ամենաշատը կարոտում այդ տարիներից։

Մարիամ Մելիքյան- Մանկությունս անցել է Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ամենալուսավոր և երջանիկ տարիներն էին, քանի որ հայրս էր ներկա մեր կյանքում ու ընտանիքս ամբողջական էր։

VOG.am- Տասնհինգ տարեկանում ինչպիսի՞ կյանք էիք Ձեզ համար պատկերացնում։

Մարիամ Մելիքյան- Անկեղծ որ լինեմ ոչ թե պատկերացնում էի, այլ ուղղակի երազում էի դերասանուհի, մոդել դառնալու մասին, բայց քանի որ կարծում էի չի իրականանա երբեք, փորձում էի պարուհի դառնալ․ Տասներկու տարի պարել եմ դասական և հայկական ժողովրդական պարեր։

VOG.am- Ո՞րն է Ձեր առաջին մասնագիտությունը։

Մարիամ Մելիքյան- Առաջինն ընդունվել եմ Երգի պետական թատրոն, որպես հաղորդավար/լրագրող իմ շատ սիրելի Արթուր Գրիգորյանի ստուդիայում, այնուհետև զուգահեռ ընդունվեցի Հյուսիսային համալսարան, որպես մանկավարժ/ հոգեբան։

VOG.am- Այժմ Դուք զբաղվում եք ամենակարևոր գործով, մեծացնում եք Ձեր երեխային։ Երեխայի ծնվելուց հետո ի՞նչ դժվարություններ առաջացան։ Պատրա՞ստ էիք մայրիկի դերին։

Մարիամ Մելիքյան-  Շատ դժվարություններ չեն եղել, քանի որ ամուսինս օր ու գիշեր օգնել է ինձ, մայրս էր կողքիս, կիսուրս ու էլի շատ հարազատ մարդիկ։ Ամենադժվարն անքուն գիշերներն էին։ Կարծում եմ պատրաստ էի, քանի որ ինձ արդարացրեցի։ Ամուսնանալուց մեկ տարի առաջ հարևանուհիս մեկ օր ասաց, որ շուտ արա ամուսնացիր, բալիկներ ունեցիր սիրենք, ես էլ ասացի, որ Մարին տոտա դեռ պատրաստ չեմ շոկոլադներս կիսեմ ինչ֊որ մեկի հետ (ծիծաղում է)։ Իսկ հիմա ամբողջն եմ աղջկաս տալիս, ոչ թե կիսում եմ։

VOG.am- Ու՞մ է նման փոքրիկը։ Ձեր, թե՞ հայրիկի հետ է ավելի շատ կապված։

Մարիամ Մելիքյան- Ես ինքս չեմ հասկանում ո՞ւմ է նման։ Բնավորությամբ կարծես ինձ, իսկ արտաքին տեսքով երբեմն ինձ են նմանացնում, երբեմն՝ ամուսնուս։ Ինձ հետ է շատ կապված, քանի որ օրվա մեծ մասը ինձ հետ է անցկացնում։ Ինձ հետ զգոն է, իսկ հայրիկը շատ է երես տալիս։ Ինձ հետ կապված է, բայց ինձ թվում է հայրիկին է ավելի շատ սիրում, որովհետև ոչ մի հարցում չի մերժում։

VOG.am- Որևէ զբաղվածություն ունե՞ք այս պահին։

Մարիամ Մելիքյան- Զբաղվածությունս ընտանեկան է դեռ։


VOG.am- Ինչպիսի՞նն է Մարիամ Մելիքյանը խոհանոցում։ Սիրո՞ւմ եք ավելի շատ պատրաստել, թե՞ ուտել։

Մարիամ Մելիքյան- Շատ եմ սիրում պատրաստել, բայց ինքս իմ պատրաստածները ուտել չեմ սիրում։ Պատրաստելուց հոտերից կշտանում եմ, հետո հաճույքով չեմ ուտում, ուրիշի պատրաստածն ավելի հաճույքով եմ ուտում։ Ասում են համեղ եմ պատրաստում։

VOG.am- Նոր հեռուստանախագծեր, ֆիլմեր սպասվու՞մ են առաջիկայում։

Մարիամ Մելիքյան- Նոր առաջարկներ միշտ ունենում եմ, ուղղակի հիմա դեռ չեմ ուզում։ Բայց մի փոքր ժամանակ էլ անցնի, անպայման մի հետաքրքիր պրոյեկտում հանդես կգամ։


VOG.am- Այս ամառ հասցրե՞լ եք հանգստանալ։

Մարիամ Մելիքյան- Այո, գնացել ենք հանգստի։ Ճիշտ է կարճ էր, յոթ օրով, բայց շատ ակտիվ ու գեղեցիկ հանգիստ ենք ունեցել։

VOG.am- Ի՞նչն եք ամենաշատը կարոտում։

Մարիամ Մելիքյան- Աշխատանքս։ Շատ եմ կարոտում նկարահանումները։


VOG.am- Հավատու՞մ եք ճակատագիր կոչվածին։

Մարիամ Մելիքյան- Ես կարծում եմ ամեն բան մեր ձեռքերում է։

VOG.am- Ո՞ւմ եք դիմում, երբ հուսահատ եք։

Մարիամ Մելիքյան- Առաջինը տատիկիս կամ մայրիկիս։ Իմ ամենահարազատ ու ցանկացած պարագայում հասկացող, հասնող ու ճիշտ խորհուրդ տվող մարդկանց։

Գեղեցիկը Ձեզ համար․․․