Exclusive: Սիրեք և ապրեք ամեն օրը ժպիտով, ամեն բան անցողիկ է․ Բեն | Դիանա
Updated: Sep 12, 2020

VOG.am-ը շարունակում է իրականացնել շքեղ ֆոտոշարքեր և խաղարկային պրոմո հոլովակներ: Այս անգամ մեր հյուրերն են շատերի կողմից սիրված զույգ՝ Բենը և Դիանան: Շատ անմիջական և հետաքրքիր ստացվեց թե՛ ֆոտոշարքը, թե՛ հոլովակը և թե՛ բլից հարցումը. Արդյունքը կարող եք տեսնել ինքներդ:
Promo...
Սիրել` նշանակում է...
Բեն- Ապրել։
Դիանա- Ապրել։

Առաջին հանդիպումը...
Բեն- Երբեմն ճակատագրական է լինում։
Դիանա- Օգոստոսի 6։

Սիրո եղանակը...
Բեն- Ամառն է։
Դիանա- Ամառ։

Հանուն սիրո պատրաստ եմ...
Բեն- Հրաժարվել սիրածս ուտելիքից։)
Դիանա- Պատրաստ եմ սոխ ուտել։)

Երբ սիրում ես, պետք է...
Բեն- Գնահատես այն ինչ Աստված տվել է քեզ։
Դիանա- Պատրաստ լինես անցնել դժվարություններով։

Դիանայի/Բենի արտաքինում ինձ համար...
Բեն- Ամեն ինչ ներդաշնակ գեղեցիկ է։
Դիանա- Առանձնանում է դունչիկի փոսիկը։

Ժամադրության լավագույն տարբերակը…
Բեն- Ժամադրությունից չուշանալն է։
Դիանա- Երբ գտնվում ես ցանկացած վայրում սիրելիիդ հետ։

Հանուն Դիանայի/Բենի...
Բեն- Պատրաստ եմ երբեմն ժպտալ տխուր ժամանակ։)
Դիանա- Կրկին նույն պատասխանը․ պատրաստ եմ սոխ ուտել, քանի որ սոխ ուտելը ինձ համար մեռնել է։)

Երազանքների կին/տղամարդ...
Բեն- Ամեն տղամարդու համար իր ընտրյալն է։
Դիանա- Ուշադիր, բարի, աշխատասեր և հոգատար (ինչպիսին, որ գտել եմ):

Բնավորության գիծ, որ մինչև հիմա չեք կարողացել փոխել Դիանայի/Բենի մեջ...
Բեն- Դիանան, շատ է լացում ամեն փոքր բանի համար, դա չեմ կարողացել դեռ փոխել։
Դիանա- Բենը, տաքարյուն է չափից շատ։

Նշանադրվելուց առաջ և նշանադրվելուց հետո…
Բեն- Ամեն բան նույնն է, ավելի հասուն մոտեցմամբ դեպի հարաբերությունը։
Դիանա- Առանձնապես ոչինչ չի փոխվել, ուղղակի ավելի հարազատ ենք դարձել։

Դիանային/Բենին կարող է զայրացնել...
Բեն- Այն փաստը, երբ ինձ մի քանի ժամ չի գտնում․ չի կարողանում կապվել ինձ հետ։
Դիանա- Երբ ես ուշանում եմ կամ, երբ լացում եմ։)

Կատարյալ երջանիկ լինելու համար...
Բեն- Պետք է ամեն օր գոհանալ Աստծուն՝ նրա համար ինչ ունես։
Դիանա- Պետք է երկկողմանի վստահություն և հարգանք։

Խորհուրդ սիրահար զույգերին...
Բեն- Սիրեք և ապրեք ամեն օրը ժպիտով, ամեն բան անցողիկ է։
Դիանա- Լսեք միմյանց, ներեք և փոխադարձ զիճեք։

VOG Team | VOGUE Armenia
Founder, Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Fashion Designer: Anli
Accessories: MilaRush
Flowers Design: Punj
Photographer: Minas Ghazaryan
Cameraman: Artur Soghomonyan, Karen Galstyan
Video Editing: Vardan Sanoyan