VOGUE

Exclusive: Ցանկացած հրաշքի պետք է հավատալ, որ իրականանա․ Մարիամ Մելիքյան


Հատուկ ընտանեկան ֆոտոշարք և հարցազրույց գեղեցկուհի, դերասանուհի Մարիամ Մելիքյանի հետ։ Մարիամը մեզ հետ կիսվեց իր և Գոռի ծանոթությամբ, ասաց թե ինչի պատճառով կարող են վիճել նրանք՝ երկուսով, իր և Կամիլլայի երազանքների, և իհարկե, հայաստանյան ուրախ տպավորություններով հեռանալու մասին։


VOG.am- Ինչպիսի՞ տարի էր 2018-ը և ի՞նչ ակնկալիքներ ունես նոր 2019 թվականից։


Մարիամ- Շատ լավ տարի էր ինձ համար, թե՛ ընտանիքումս, թե՛ մասամբ աշխատանքային, քանի որ այս տարի երազանքներիցս մեկը կարելի է ասել որոշ չափով իրականացավ. Ես առաջին անգամ նկարահանվեցի գեղարվեստական ֆիլմում։ 2019 թվականից մեկ ակնկալիք ունեմ, որի մասին դեռ չեմ խոսի։


VOG.am- Ինչի՞ պատճառով կարող եք վիճել դու և Գոռը։

Մարիամ- Մեր վիճելու միակ պատճառը չարաճճի Կամիլլան է։ Գոռը շատ է երես տալիս աղջկան, իսկ ես խիստ մայրիկ եմ և անկարգ բաներ չեմ սիրում, հենց բարկանում եմ Կամիլլայի վրա՝ Գոռը սկսում է ինձ հետ վիճել։


VOG.am- Ինչպե՞ս սկսվեց ամեն բան քո և Գոռի կյանքում. Ինչքա՞ն ժամանակ է, որ ճանաչում եք իրար և ինչպե՞ս եք ծանոթացել։

Մարիամ- Արդեն չորս ու կես տարի է ինչ ճանաչում ենք միմյանց. Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ ես առաջին անգամ՝ 4տարի առաջ, եկա Ստամբուլ՝ հանգստի։


VOG.am- Ամանորը ինչպե՞ս նշեցիք․ Կամ առհասարակ ինչպե՞ս եք սիրում նշել՝ ընտանեկան միջավայրում, թե՞ ընկերական։

Մարիամ- Ինձ համար ամանորը ընտանեկան տոն է և բոլորը պետք է նշեն ընտանիքի անդամների հետ՝ միասին, ինչպես և արեցինք մենք. Ճիշտ է դրանից հետո ընկերներով՝ մինչև լուսաբաց գնացինք նշելը շարունակելու։


VOG.am- Հավատո՞ւմ ես ամանորյա հրաշքաներին, և երազանքներ պահո՞ւմ եք Կամիլլայի հետ։

Մարիամ- Ինձ թվում է ցանկացած հրաշքի պետք է հավատալ, որ իրականանա։ Ես հավատում եմ․ հավատացեք ամեն անգամ ամանորի գիշերը ինչ երազանք պահել եմ՝ իրականացել է․ անգամ եղել են դեպքեր, որ փոշմանել եմ պահածս երազանքի համար։ Կամիլլան դեռ փոքր է չի հասկանում, հաջորդ ամանորին արդեն միասին երազանք կպահենք, իսկ առայժմ ես երկուսիս փոխարեն պահում եմ։


VOG.am- Գեղեցկուհի Կամիլլան, Երևանո՞ւմ է իրեն ավելի լավ զգում, թե՞ Ստամբուլում:

Մարիամ- Չեմ կարող այս հարցին պատասխանել, քանի որ դեռ չեմ կողնորոշվում։ Թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում լավ է զգում իրեն, քանի որ և՛ հորական տատիկն է անչափ սիրում ու երես տալիս, և՛ իմ մայրիկը:


VOG.am- Անցած տարի ևս նոր տարին նշեցիք Հայաստանում. Ի՞նչ զգացողություններով եք գնում այստեղից, և հայկական ինչ-որ բան կա՞, որ տանում ես քեզ հետ Թուրքիա։

Մարիամ- Ես հավատացեք 15 օր առաջ եմ վերադարձել Հայաստանից, բայց արդեն օրերն եմ հաշվում, թե երբ եմ գալու։ Շատ եմ սիրում Երևանս, անկախ նրանից՝ ամանոր կլինի, թե՝ սովորական մի օր, միշտ սրտի թրթիռով սպասում եմ, որ գամ Հայաստան։ Հեքիաթային է ամանորը Հայաստանում՝ տոնական շունչը, մարդկանց եռանդուն պատրաստվելը. Շատ եմ սիրում այդ նախապատրաստական օրերը։

Հայաստանից գնալիս այնքան հայկական բան եմ տանում, որ չգիտեմ որը ասեմ, որը՝ չէ։ Միայն ասեմ, որ եթե հնարավորություն ունենայի, անգամ մեր ծորակի ջրից կլցնեի մի տարրայի մեջ ու կբերեի հետս։

VOG.am

Marine Manjikyan

Fashion Designer: Arpine Koshtoyan

Ani Avdalyan Image Sentre

Make up: Alina Sargsyan

Hair style: Narine Rashoyan

Photographer: Davit Gevorgyan

MA Beauty Salon


+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: