top of page
Writer's pictureMarine Manjikyan

Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան՝ «Գիժ քամին»


Երգիչ Գևորգ Մկրտչյանը ներկայացրել է իր նոր՝ «Գիժ քամին» երգը և տեսահոլովակը, որի ռեժիսորը Նորայր Եղյանն է, իսկ երաժշտության և խոսքերի հեղինակը՝ Արման Անտոնյանը:

VOG.am-ը զրուցել է Գևորգի հետ իմանալու համար` ինչպե՞ս է ծնվել նոր տեսահոլովակ նկարահանելու միտքը, ո՞ւմ հետ է համագործակցում Գևորգ Մկրտչյանը, որքանո՞վ են եղել բարդ նկարահանումները և առաջիկայում ի՞նչ նորություններով հանդես կգա Գևորգը:


Գևորգ Մկրտչյան - Սա իմ առաջին տեսահոլովակն է, որին երկար եմ սպասել: Տեասհոլովակ նկարահանելու գաղափարը վաղուց կար: Երբ ծնվեց երգը՝ գրվեցին խոսքերը, առաջին օրվանից սկսած արդեն կային ինչ-որ մտքեր, որոնց շուրջ պետք էր մտածել: Դիմեցինք իմ լավագույն ընկերներից մեկին՝ Նորայր Եղյանին, որպեսզի այն իրականացնենք: Նա բացի նրանից, որ լավ դերասան է, նաև լավ ռեժիսոր է. ինչպես տեսնում եք կարողացավ արժանվույն տեսահոլովակ նկարել՝ համահունչ երգին:

Նկարահանումները թվում էր թե բարդ կլինեն, սակայն շատ պրոֆեսիոնալ թիմ էր ձևավորվել, որոնց շնորհիվ կարողացանք մեկ օրում ավարտին հասցնել այն: Ճիշտ է, բոլորս էլ գերհոգնեցինք, բայց կարևորը հիանալի արդյունք ստացանք: Համագործակցում եմ երգահան Արման Անտոնյանի հետ, ով հանդիսանում է նաև իմ պրոդյուսերը: Մյուզիք պրոդյուսինգով ևս զբաղվել է 《Անտոնյան Մյուզիք ստուդիո》-ն:



Խոսքերի և երաժշտության հեղինակը հենց ինքը` Արման Անտոնյանն է:

Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտ Ավետիսյանին, գեղեցիկ գործիքավորման համար:

Այս պահին պատրաստում ենք նոր երգ՝ ամառվան համահունչ. այս անգամ արդեն ավելի տաք ռիթմերով ու պարային երաժշտությամբ: Շատ չեմ սպասեցնի՝ ինձ արդեն սիրող երկրպագուներին և շուտով իրենց դատին կհանձնեմ նոր երգը: Չեմ ուզում փակագծերը բացել՝ խոսելով նոր երգից ու պլաններից, բայց անակնկալներ շատ են սպասվում. մեզ մոտ բուռն աշխատանքային պրոցես է սկսվել:

Շնորհակալ եմ, անդրադարձի համար ու վստահ եմ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի:


Marine Manjikyan

Comentários


bottom of page