VOGUE

Exclusive: Պետք է երբեք չհոգնեցնես մարդկանց ու տեղ թողնես կարոտելու. Ռոզի Ավետիսովա


VOG.am-ն այս անգամ ինքնատիպ ֆոտոշարք և դրական լիցքերով լի հարցազրույց ունեցավ գրեթե բոլորի կողմից միշտ սիրված, համարձակ և խարիզմատիկ դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ:


VOG.am- Ռոզի, ալարկոտ լինելու հետ մեկտեղ, թվում է՝ կյանքում ամեն ինչ հասցնում ես անել։ Կա՞ ինչ-որ բան, որին ժամանակդ չի բավականացնում։

Ռոզի- Ժամանակս չի բավականացնում սիրելու համար: Ինձ այն միշտ քիչ է թվում։

VOG.am- Վստահ եմ՝ շատ զգուշությամբ ես ընտրում քո ընկերներին, որոնց կարող ես ընկեր համարել և ժամանակ հատկացնել։ Կասե՞ս, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի այն մարդը, ում դու կհամարես քո ընկերը:

Ռոզի- Ընկերը պետք է աննախանձ լինի ու բամբասկոտ չլինի։ Եվ հենց այդպիսին են նրանք ում ասում եմ ընկերս։ Եվ զարմանալի չէ, որ շատ քիչ են նրանք իմ կողքին։


VOG.am- Երբեմն գալիս է ժամանակ, երբ հասկանում ես, որ սպառվել ես. Դու ինչպե՞ս ես պայքարում սպառվելու դեմ։

Ռոզի- Սպառվում եմ ես միայն պարապության ժամանակ։ Իսկ երբ գերզբաղված եմ դա հենց լիցքավորվելու ճանապարհին է։

VOG.am- Եղե՞լ է քո կյանքում ժամանակահատված, երբ ուղղակի ցանկություն չես ունեցել երևալու հեռուստաէկրաններից այն կողմ:

Ռոզի- Այո եղել է։ Եվ հնարավոր է, որ շատ անգամ լինի։ Դու պետք է երբեք չհոգնեցնես մարդկանց ու տեղ թողնես կարոտելու:


VOG.am- Ռոզի, փոքր տարիքում, երբ մտածում էիր ապագայի մասին, այն այսպիսի՞ն էիր պատկերացնում, թե՞ պատկերացումներդ եղել են բոլորովին այլ:

Ռոզի- Այսքան գունեղ չէի պատկերացնում կյանքս և այսքան դժվար, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր։

VOG.am- Ստեղծագործական կյանքում ի՞նչը կարող է քեզ համար կորուստ համարվել:

Ռոզի- Կորուստ կլինի տեսակս կորցնելը։

VOG.am- Քեզ համար, որո՞նք են այն կարևոր հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի լավ դերասանը:

Ռոզի- Աշխատասիրություն ու նաև ինքնամոռաց սեր դեպի աշխատանքդ:

VOG.am- Դերեր ընտրելու հարցում կա՞ն որևէ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում նոր կհամաձայնես նկարահանվել տվյալ սերիալում կամ նախագծում:

Ռոզի- Կարևորը նյութ լինի ու հետաքրքիր կերպար, որն ինձ չի հիշեցնի նախորդներիս։ Նոր բնավորությունով մարդ ու մաքսիմալ հեռու ինձնիձ։ Դե իհարկե, կարևոր է նաև թիմը ում հետ աշխատելու եմ։

VOG.am- Ռոզի, ունեցե՞լ ես այնպիսի դեր, որը կերտելիս շատ մեծ կապվածություն ես զգացել՝ քո և մարմնավորող կերպարի միջև:

Ռոզի- Կապվածություն կա բոլոր դերերիս հետ, բայց այ կախվածություն նրանցից՝ երբեք։

VOG.am- Առաջիկայում ի՞նչ նոր նախագծերում հանդես կգաս և ի՞նչ այլ նորություններ են սպասվում քո երկրպագուններին:

Ռոզի- Հիմա աշխատում եմ միաժամանակ 2 հեռուստաֆիլմերում. «Բալենի», որը կցուցադրեն Հանրայինի եթերում և «Սև հանքեր» հեռուստաֆիլմում՝ Արմենիա պրեմիումի եթերում։

Նաև շատ զբաղված շրջան է թատրոնում։ Հոկտեմբերի 6,7 Գյումրու պետական թատրոնի թատերաշրջանը բացվում է «bye bye lady» ներկայացումով և հիմա ակտիվ ընթացքի մեջ եմ այնտեղ։

Կնոջ լավագույն տարիքն ինձ համար

Կինը ցանկացած տարիքում լավագույնն է։


Վերջին բամբասանքը, որը լսել եմ իմ մասին

Որ ես չափազանց հարուստ եմ (խոսքը նյութականի մասին է)։


3 բառ, որն ինձ ամենաշատն են բնորոշում

Էմոցիոնալ, անվախ, անշահախնդիր:


Թեմա, որի մասին ժամերով կխոսեմ

Երևի թե կինոյի մասին:

Ես ուժեղ եմ միայն թվում:


Երազում եմ երբեք չդադարել երազել:


Զղջում եմ, չեմ զղջում ոչ մի բանի համար:


Ներում եմ ամեն բան, պարզապես չեմ մոռանում:


Ազատությունն ինձ համար բնավորություն է:


Ինձ հասկանալու համար դիմացինը պետք է նայի ու տեսնի:


Ամենակարևորն ինձ համար կյանքն է:


Interview: Marine Manjikyan

Photography: Katrin Salvatore

Dress: Arpine Koshtoyan

Ani Avdalyan Image Centre

Make up: Alina Sargsyan

Hair style: Arthur Stepanyan

Ararat Hotel Complex

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: