top of page
Writer's pictureMarine Manjikyan

Ուզում եմ ոչ մեկ և ոչինչ չկարողանա կոտրել ներսիս փոքրիկ աղջկան․ Լյուսի Հայրապետյան | Photoshoot

Updated: May 17, 2023



Հաղորդավար, մոդել, ֆոտոմոդել, ինստահարթակի ակտիվ ու համարձակ տեսակ, դերասանուհի և պարզապես գոհ ու շնորհակալ աղջիկ, ով սիրում է իր աշխատանքը։

Մեր Հյուրն է այս անգամ Լյուսի Հայրապետյանը, ում հետ ստացանք թույն ֆոտոշարք, և իհարկե, անկեղծ զրույց։


VOG.am- Գանգուր մազերով ոտաբոբիկ աղջիկը գնաց քասթինգի, իսկ հետո Ինչպիսի՞ն եղավ քո ճանապարհը դեպի նորաձևության աշխարհ:

Լյուսի Հայրապետյան- Ճանապարհս, կարծում եմ, ամենաոտաբոբիկն էր՝ սկզբից մինչև վերջ :) Որովհետև չեմ մտածել երբևէ մոդելի աշխատանքի ու կարիերայի մասին և օգնող չունեի:

VOG.am- Փոխե՞լ է քեզ արդյոք մոդելի կարիերան:

Լյուսի Հայրապետյան- Չգիտեմ փոխել է, թե ոչ, բայց, որ ուժեղացրել է ու որոշ հատկանիշեր ձևավորել դա հաստատ:

Ինչու չեմ ասում փոխել է... Որովհետև դեռ որպես բնավորություն ու տեսակ ձևավորված չէի ու ստացվեց այն, ինչ ստացվեց :))

VOG.am- Ըստ քեզ, ի՞նչ անփոխարինելի հատկություններով պետք է օժտված լինի լավ մոդելը, բացի արտաքին գեղեցկությունից:

Լյուսի Հայրապետյան- Ըստ իս՝ առաջնահերթ է գրագետ ու սկզբունքային լինելը: Ու դա անկախ մոդել լինելուց: Պետք է լինի նաև համառ և պարզ հասկանա, թե ինչ է ուզում ու ուր է գնում: Կարևոր է նաև կամքի ուժն ու հետևողականությունը, որ կարողանա պահպանել, խնամել և հոգ տանել սեփական մարմնի, մաշկի, առողջության մասին: Պետք է կարողանա մերժել ու ընդունել՝ ճիշտ :)

VOG.am- Ի՞նչ կցանկանայիր տեսնել կամ փոխել այսօրվա հայկական մոդելային ասպարեզում:

Լյուսի Հայրապետյան- Կցանկանայի, որ ավելի շատ լինեին ցուցադրություններն ու թույն շոուները: Կցանկանայի, որ վերանային մոդելի աշխատանքի հանդեպ անիմաստ ու երբևէ ոչ ակտուալ թեթև վերաբերմունքը, որ բազմիցս նկատում եմ:

Կցանկանամ, որ երկար ոտքեր կամ գեղեցիկ արտաքին ունեցող աղջիկները իրենք իրենցով չորոշեն, որ մոդել են ու հայտարարեն դա ի լուր բոլորի :)

Մոդել լինելը էնքան ծածկված կողմեր ունի՝ շերտավոր համբերությունից սկսած ու ամենադաժան պայմաններում աշխատելու բացառիկությամբ վերջացրած:

VOG.am- Ինչպիսի՞ն է քո զգացողությունը, երբ քեզ շարունակ ասում են. -Լյուսի, դու յուրահատուկ գեղեցկուհի ես:)

Լյուսի Հայրապետյան- Ընդունում եմ, դուր է գալիս ամեն անգամ առաջին անգամվա պես :)

Ի պատասխան՝ դեռ երկար եմ լինելու :))

Բռնվեք :))

VOG.am- Ամուսնության առաջարկներ հաճա՞խ են լինում։

Լյուսի Հայրապետյան- Բավականին :))

Բայց դե ամուսնությունը շատ կարևոր ու բարդ քայլ է ինձ համար, որը պետք է չունենա անգամ 1% բաժանության հավանականություն :))

VOG.am- Դու շատ ես ճանապարհորդում: Ինչո՞վ է եզակի քեզ համար Հայաստանը:

Լյուսի Հայրապետյան- Ոգով, ջիգյարով ու չար լեզուներով :))

Ու ջիգյարով չար լեզուներով :))


VOG.am- Կանայք մտավախություններ ունեն միայնակ ճանապարհորդելուց: Ի՞նչ կարծիք ունես դրա վերաբերյալ:

Լյուսի Հայրապետյան- Ինձ շրջապատող կանայք նման մտավախություն երբեք չեն ունեցել: Ավելի շուտ հակառակը:))

Ես հաճախ եմ ճամփորդում միայնակ, բայց վերջերս ավելի քչացրել եմ. Միայնակ մի տեսակ տխուր ա երբեմն ու նկարող էլ չկա :))

VOG.am- Եթե 15 օր հանգստանաս քո բուռն աշխատանքային կյանքից, էս պահին ինչպե՞ս կցանկանաս անցկացնել այդ ժամանակը:

Լյուսի Հայրապետյան- Բալի, սերֆինգ, ամենասիրուն արևածագերն ու մայրամուտերը, գողտրիկ ու հարմար բունգալո, յոգա, ուժային՝ այդքան սիրելի ու Բալիին բնորոշ մերսումները, արևը ու սիրելի տղամարդս կողքիս :)

VOG.am- Կա՞ ինչ-որ հատուկ հագուստ կամ իր, որը միշտ ճանապարհորդելիս քեզ հետ պետք է լինի:

Լյուսի Հայրապետյան- Ինձ հետ միշտ վերցնում եմ լողազգեստ, ու կոկոսի յուղ :)

Անկախ եղանակից ու տեղից՝ հարմար առիթ միշտ կգտնեմ սևուկանալու :))

VOG.am- Մինչև նորաձևության ոլորտում քո հաջողությունները գրանցելը, եղել են արդյո՞ք այլ մասնագիտություններ, որոնց մասին երազել ես. Գիտեմ, որ սիրում էիր շորիկներ կարել, իսկ հիմա՞:

Լյուսի Հայրապետյան- Մինչ այս որոշել էի դառնալ իրավաբան/իրավագետ, բայց դադարեցրի պարապմունքներս ու քանի որ անգլերենս լավ մակարդակի վրա էր, համարյա չպարապած, ընդունվեցի Բրյուսովի ՕԼՖ բաժին: Մինչ այդ 14 տարի պարել եմ ու ուզում էի դառնալ պարուհի, դրան հաջորդեց ջազերգչուհի լինելու ցանկությունը: Հետո ավելի ուշ՝ Համալսարանը ավարտելուց հետո 1 տարի էսքիզ անել սովորել և IELTS պարապեցի ու շատ բարձր բալերով ընդունվեցի Միացյալ Նահանգների The Academy of Art University-ի Fashion Styling and Design մասնագիտության բակալավր, այնուհետև նաև մագիստրատուրա բաժին, բայց չգնացի, որովհետև դեսպանատունը մերժեց ուսանողական վիզաս :)

Կարճ ասած՝ ստացվեց այն, ինչ ստացվեց :))

Ունեմ այն, ինչ ունեմ :)

Հրաշալի 7-նյակից եղանակի տեսություն, ռադիոհաղորդավարից մինչ "Բարև, երկիր" առավոտյան շուրջ 5 տարի ուղիղ եթեր...

Հաղորդավար, մոդել, ֆոտոմոդել, ինստահարթակի ակտիվ ու համարձակ տեսակ, դերասանուհի երբեմն, ու երբեմն նաև տարբեր մասշտաբային միջոցառումների կազմակերպչական թիմի անդամ...

Ամենատարբեր ու ամենաբազմազան հաճելի առօրյա ու նոր առաջարկներ, այս օրը երբեք երեկվան նման չէր...

Ես գոհ եմ, շնորհակալ ու երջանիկ :) Սիրում եմ իմ աշխատանքը :)

VOG.am- Ինչպիսի՞ն են քո երազանքները դեպի ապագա:

Լյուսի Հայրապետյան- Ամենապարզ ու ամենահասանելի երազանքներն ունեմ:

Ուզում եմ սիրել, ուզում եմ շատ սիրել, ուզում եմ շարունակել սիրել ինքս ինձ, կյանքը, մարդկանց ու նրան :)

Ուզում եմ ոչ մեկ և ոչինչ չկարողանա կոտրել ներսիս փոքրիկ աղջկան, նրա այդքան պարզ ու կարևոր արևն ու լույսը :)

Առանց դրանց անիմաստ կլինի ցանկացած նպատակ, որին ես կհասնեմ, եթե մի քիչ շատ ուզեմ :)

VOG.am- Դու քո գրառումներում շատ էսթետիկ անդրադառնում ես սիրուն և հարաբերություններին, բայց չես բացահայտում արդյոք քո սիրտը զբաղվա՞ծ է, թե՞ ոչ:

Լյուսի Հայրապետյան- Սիրտս, ախ այդ սիրտս, զբաղված է, իհարկե զբաղված է :)

Տո մենակ սիրտըըըը՞՞՞՞ :))

Հոգուց հոգի...


VOG.am|VOGUE Armenia

Founder, Director: Nune Martirosyan

Creative Director: Marine Manjikyan

Photographer: Hakob Kalashyan

Fashion Designer: Arpine Sargsyan|Anomaly Collection

Trend Room

Aga Kankanyan Image Studio

MakeUp: Loreta Simonyan

HairStyle: Liana Hovhannisian

Location: ZEN yvn

Comments


bottom of page