Նրա ձայնը նույնքան մեղեդային է, որքան մատուցած երգերը, նա մտավ հայկական շոուբիզնես յուրահատուկ հայկական ոճով և ասելիքով։
VOG.am-ի հյուրն է երգչուհի Գաբի Գալոյանը։
VOG.am- Գաբի, տևական ժամանակ է գտնվում եք ԱՄՆ-ում և կարծես ստեղծագործական դադարի մեջ եք. Նոր երգեր, տեսահոլովակներ, շրջագայություններ։ Ի՞նչ նորություններ կան երկրպագուների համար։
Գաբի Գալոյան- ԱՄՆ հաճախ մեկնում էի համերգներով և կորպորատիվ միջոցառումների հրավերով։ Այս անգամ փոքր-ինչ երկարատև գտնվեցի այնտեղ զուտ հանգստի նպատակով, արձակուրդս վերջացավ, այժմ աշխատում եմ նոր երգիս վրա, որի հիման վրա կարծում եմ կլինի նաև նոր տեսահոլովակ։ Սպասվում են նաև համերգային շրջագայություններ։
VOG.am- Բավականին մեղեդային ձայն ունեք, որը լավագույնս դրսևորել եք ֆոլկ ժանրում։ Կա՞ որևէ ժանր որում հանդես չեք եկել, բայց շատ եք ցանկանում։
Գաբի Գալոյան- Իմ կատարողականի հիմքում միևնույն է դասականն է, կուզենայի շարականներ երգել։
VOG.am- Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը, եւ ո՞րն եք համարում կնոջ երջանկության գաղտնիքը:
Գաբի Գալոյան- Ուզում եմ ամուր ընտանիք ստեղծել և երեք երեխա ունենալ։
VOG.am- Ինքներդ Ձեր երգերից ո՞րն եք ամենաշատը սիրում:
Գաբի Գալոյան-《Հոր օրոր》։ Հորս է նվիրված։ Միգուցե դա է պատճառը, բայց ամեն անգամ հուզվում եմ այդ երգը երգելիս։
VOG.am- Երաժշտությամբ զբաղվելու ժամանակ ունենո՞ւմ եք այնքան, որքան կցանկանայիք:
Գաբի Գալոյան- Այո, ստեղծագործական չակրաներս գիշերն է բացվում, երբ բոլորը քնած են։
VOG.am- Ո՞րն է այն ստեղծագործական բարձունքը, որի մասին միշտ երազել եք։
Գաբի Գալոյան- Ես միշտ ասել եմ, որ ժողովրդի սերը ամենամեծ բարձունքն է, ոչ մի մրցանակ, ոչ մի մեծ բեմ չի կարող փոխարինել դրան։ Փառք Աստծո ես զգում եմ այդ սերը։
VOG.am- Համարձակ ե՞ք։
Գաբի Գալոյան- Այո։
VOG.am- Նորաձևության սիրահա՞ր եք։
Գաբի Գալոյան- Իհարկե։ Նորաձևությունը երևակայության լավագույն դրսևորումներից մեկն է։
VOG.am- Կարոտի զգացումը որքա՞ն հարազատ է Ձեզ։
Գաբի Գալոյան- Շատ ծանոթ է։ Ես միշտ կարոտում եմ, երբեմն չգիտեմ էլ, թե ում։
VOG.am- Ամենախենթ ցանկությունը, որը միևնույն է անելու եք մի օր...
Գաբի Գալոյան- Իմ երազանքները վերացական չեն։ Ուզում եմ հարստանալ այնքան, որ հաստատություն կառուցեմ, ուր ապաստան կգտնեն մանկատան բոլոր երեխաները մանկատնից դուրս գալուց հետո։
VOG.am- Կյանքում բանաձևե՞ր պետք է ունենալ, թե՞ առանց դրանց էլ կլինի։
Գաբի Գալոյան- Կյանքի բոլոր բանաձևերը հարաբերական են։
VOG.am- Եվ այնուամենայնիվ....
Գաբի Գալոյան- Եվ այնուամենայնիվ սիրեք մարդկանց իրական ուժեղ սիրով։
Interview: Ani Hakobyan
Comments