VOGUE

Մելսիկ Բաղդասարյանի համար դժվարություններ հաղթահարելը և ռիսկի գործոնը դա հաղթանակի գրավականն է

Пост обновлен 5 сент. 2018 г.


VOG.am-ի զրուցակիցն է ամերիկաբնակ հայազգի քիք-բռնցքամարտիկ՝ Մելսիկ Բաղդասարյանը. Հայաստանի և միջազգային առաջնությունների բազմակի չեմպիոն, ԱՊՀ երկրների չեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթի չեմպիոն, Glory 10, WCK World CHampionship մրցաշարերի հաղթող, WLF (WuLinFeng) վարկածով աշխարհի չեմպիոն, Մուայ-թայ մարտարվեստի պրոֆեսիոնալ մարտիկ:


VOG.am- Գիտենք, որ 6 տարեկանից զբաղվել եք սպորտով, սկզբից շոտոկան կարատեով, այնուհետև 8 տարեկանից քիք-բռնցքամարտով. Ինչո՞վ էր պայմանավորված այդ փոփոխությունը:

Մելսիկ- Շոտոկանի մրցումների ժամանակ ոտքով նոքդաուն արեցի, ինձ որակազրկեցին, այնուհետև հայրիկիս խորհրդով սկսեցի մարզվել քիք-բռնցքամարտով:


VOG.am- Մելսիկ, ձեր հայրը զբաղվել է սիրողական սպորտով. Դուք հայրիկին տեսնելո՞վ ցանկացաք մտնել սպորտ, թե՞ ձեր մեջ խոսեց սպորտի հանդեպ մեծ սերը:

Մելսիկ- 6 տարեկանից զբաղվել եմ սպորտով, այդ տարիքի երեխան հազիվ թե կարողանար հայրիկին նայելով կողմնորոշվեր. Դա ինձ մոտ ձևավորվել է ի վերուստ:


VOG.am- Կպատմեք, ինչո՞ւ ընտրեցիք քիք-բռնցքամարտը և ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:

Մելսիկ- Կարող եմ ասել, որ ի վերուստ հանգամանքներն այդպես էլ դասավորվել են: Առաջին մարզիչս, որի մոտ մարզվել եմ, դրսում եղբորս է հանդիպում և առաջարկում, որ գնա իր մոտ քիք-բռնցքամարտ պարապելու, բայց եղբայրս հրաժարվում և ասում է, որ եղբայրս կցանկանա: Այդ ընթացքում կարատեով չէի զբաղվում և դա շատ հարմար առաջարկ էր՝ քիք-բոքսով զբաղվելը, բայց քանի որ երեխա էի դժվարությունների մասին գաղափար անգամ չունեի: Բայց հետագայում դժվարությունը դարձավ սովորություն և անբաժան մասնիկ:


VOG.am- Այժմ դուք զբաղվում եք բռնցքամարտով. Ո՞րն է ձեզ հոգեհարազատ՝ քիկ-բռնցքամա՞րտ, թե՞ բռնցքամարտ:

Մելսիկ- Ձևակերպեմ այսպես, քիք-բռնցքամարտը իմն է:


VOG.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք. <<Ռիսկը գործի կեսն է>>, մենամարտերի ժամանակ այդ սկզբունքով եք շարժվո՞ւմ:

Մելսիկ- Հավատացեք, ռիսկը գործի կեսն է և դեռ մի բան էլ ավելին: Առօրյա կյանքում թե ռինգում, եթե այդպես չես շարժվում, ապա հաջողության երբեք չես հասնի: Լավ մարզիկ դառնալու հենց առաջին գրավականը դա է:


VOG.am- Երիտասարդ, բայց բավականին սպորտային մեծ փորձով մարզիկ եք, ունեցել եք շատ մենամարտեր, որոնցից պատվով եք դուրս եկել. Կմտաբերե՞ք ձեր ամենատպավորիչ և հիշարժան մենամարտերից մեկը:

Մելսիկ- Բոլոր մենամարտերին էլ պատրաստվում եմ նույն ոգով և տրամադրվածությամբ: Ցանկացած մենամարտի ժամանակ էլ ուշագրավ պահեր լինում են. հաղթանակը երբեք հեշտությամբ չի տրվում: Տպավորիչ պահերից մեկը 2014 թվականին՝ Լաս Վեգասում Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը հաղթելն էր:


VOG.am- Բավականին ժամանակ բնակվելով ԱՄՆ-ում, հայ մարզիկի կոչումը բարձր պահելով շարունակում եք ձեր հաղթարշավը. Արդյո՞ք կգա մի ժամանակ, որ կցանկանաք այդ նույնը շարունակել Հայաստանի Հանրապետությունում:

Մելսիկ- Հայաստանում թե արտերկրում նպատակը մեկն է՝ առաջ գնալ, լավ մարզիկ դառնալ, բոլոր ռինգերում եռագույնը ծածանել և աշխարհում հայի պատիվը բարձր պահել: Փաստը հետևյալն է, որ մարզիկը գնահատված և քաղցր է Հայաստանից դուրս))), այնուամենայնիվ, կցանկանայի մնալ և արարել իմ հայրենիքում:


VOG.am- Այժմ ինչո՞վ եք զբաղվում և առաջիկայում ի՞նչ մենամարտեր է սպասվում:

Մելսիկ- Իմ առօրյան սահմանափակվում է սպորտում:

Աշխարհի գոտու համար նոյեմբերի 3-ին կմենամարտեմ Տոկիո K-1 մրցաշարում:

VOG.am- Ունե՞ք դեռ չկատարված երազանք, որ կցանայիք իրագործել:

Մելսիկ- Երազանքները շատ են, որոնք պահանջում են տքնաջան աշխատանք, մեծ համբերություն և ժամանակ: Տարիների ընթացքում աստիճանաբար երազանքներս ի կատար կածվեն:


VOG.am-ը պատրաստել է 10 բլից հարց.


Բնավորության ինչպիսի՞ խառնվածք ունեք դուք:

Բարի:


Մարդկային արժեքներից ո՞րն եք կարևորում:

Ազնվություն և հավատարմությունը:


Ձեր կատարած ամենալավ հարվածը:

Ձախ ոտքով գլխին:


Ձեր սիրած երաժշտական ոճը:

Հայկական և ցանկացած հաճելի երաժշտություն:


Ընկերության կարևորությունը ձեզ համար:

Կյանքս կտամ ընկերոջս համար:


Դուք սիրո՞ւմ եք պատրաստել:

Հաճախակի եմ պատրաստում:


Ձեր սիրելի ուտեստը:

Չունեմ:


Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

Մտածում եմ:


Երբ ես փոքր էի, սիրում էի…

Չարություն անել և կռվել:


Ինչպե՞ս կպատասխանեիք չարին:

Կպատասխանեմ կրկնակի չարությամբ:


Interview: Tatka Musheghyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: