Այսօր, բոլորիս համար կրկնակի տոն է: Հունիսը 1-ը նշում ենք ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլ նաև մեր օրը տոն դարձնող երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Առաջին անգամ հունիսի 1-ը , որպես երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել է 1950 թվականին:
Հայաստանում հունիսի 1-ը մեծ միջոցառումներով նշում են գրեթե բոլոր քաղաքները, գյուղերը. փորձում են իրական տոնի վերածել մի շարք մշակութային և ժամանցային վայրեր:
Ամեն տարի այս օրը քաղաքը ավելի է գունավորվում՝ փոքրիկների խինդ ու ծիծաղով, ինչու չէ նաև մեծահասկաներն էլ իրենց հոգու խորքում մի փոքր մանուկ են զգում:
VOG.am-ը առիթը բաց չթողնելով հետաքրքիր ֆոտոշարք անցկացրեց փոքրիկների հետ:
Ավակիմյան Ռուզաննա, 2 տարեկան։
Հաճախում է մանկապարտեզ։ Շատ է սիրում երգել և պարել։ Երազում է դառնալ երգչուհի։
Խաչատրյան Աննա, 6 տարեկան:
Հաճախում է ՀԱՊՀ մանկապարտեզ։ Շատ է սիրում պարել։ Երազում է դառնալ երգչուհի, պարուհի և դերասանուհի։ Չի սիրում, երբ իրեն անտեղի դիտողություններ են անում։ Ցանկանում է ունենալ կախարդական փայտիկ, որպեսզի իր բոլոր երազանքներն իրականացնի։
Թադևոսյան Տաթև, 7 տարեկան։
Հաճախում է դպրոց։ Սիրում է զբաղվել ասեղնագործությամբ։ Երազում է դառնալ դերասանուհի և բժշկուհի։
Խաչատրյան Հայկ, 9 տարեկան։
Սիրում է զբաղվել նկարչությամբ։ Երազում է դառնալ Ամերիկայի դեսպան։
Marine Manjikyan
Photography: Diana Karapetyan
Comments