Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ աչքի ընկավ իր փայլուն ելույթով մինչև 23 տարեկան աղջիկների պայքարում, 90 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը, ով նվաճեց ոսկե մեդալ երկամարտում գրանցելով՝ 234կգ, պոկում վարժությունում՝ 105կգ, իսկ հրումում 129կգ արդյունք։
VOG.am-ը այս կապակցությամբ զրուցել է չեմպիոն Տաթև Հակոբյանի հետ:
VOG.am- Ծանրամարտը դժվար սպորտաձևերից մեկն է. Ինչո՞ւ ընտրեցիք այս սպորտաձևը և, ո՞ր տարիքից եք զբաղվում:
Տաթև- Ընտանիքում մարզիկներ կան, որոնց շնորհիվ, ինձ մոտ ձևավորվել է սեր սպորտի հանդեպ մանկուց. Հատկապես ուժային մարզաձևում: Ծանրամարտով զբաղվել եմ 16 տարեկանից:
VOG.am- Ինչպիսի՞ առաջնությունների եք մասնակցել և ի՞նչ հաջողություններ ունեք գրանցած:
Տաթև- Առաջին անգամ միջազգային մրցաշարի եմ մասնակցել 2013 թվականին: 2017 թվականին մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը և զբաղեցրել երրորդ տեղը, այնուհետև Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը, որտեղ գրավել եմ երկրորդ տեղը:
VOG.am- Շնորհավորում ենք, 90 կգ քաշային կարգում նվաճած չեմպիոնական կոչման կապակցությամբ. Ձեր տպավորությունները և զգացողությունները այդ պահին ինչպիսի՞ն էին:
Տաթև- Ինձ համար այս հաղթանակը երկար սպասված էր և տպավորություններս էլ աննկարագրել էր, որի համար շատ ուրախ եմ: Ուժերս կենտրոնացնելով, մրցակիցներիցս կարողացա առաջ անցնել՝ պոկում և հրում վարժության շնորհիվ. Դա գալիս է իմ տքնաջան աշխատանքի շնորհիվ, հավելեմ՝ սերս սպորտի հանդեպ շատ մեծ է և մեծ դեր է խաղում իմ հաղթանակում՝ իմ մարզչական անձնակազմը:
VOG.am- Գիտենք, որ դուք նպատակասլաց մարզուհի եք. Ձեր ամենասպասված նպատա՞կը, որին դեռ պիտի հասնեք:
Տաթև- Իհարկե, ունեմ նպատակ, որին ցանկություն ունեմ հասնել՝ մասնակցել 2020 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին և նվաճել մեդալ:
VOG.am- Ծանրամարտը բացի ֆիզիկական ուժից, նաև հոգեբանորեն պետք է տրամադրվել, որպեսզի կարողանալ հասնել հաջողության. Ի՞նչն է ձեզ այդքան ուժ տալիս ուժեղագույնս հանդես գալ հարթակում:
Տաթև- Նպատակը արդարացնում է միջոցները: Հարթակ դուրս գալով կենտրոնանում եմ այն մտքի վրա, որ պետք է մի քանի վայրկյանի ընթացքում կարողանամ կարճացնել իմ նպատակին հասնելու ճանապարհը:
VOG.am- Կխոսե՞ք ձեր հետագա անելիքների մասին:
Տաթև- Ինչպես նշեցի նպատակս Օլիմպիական խաղերին մասնակցելն է, իսկ անելիքներս շատ են՝ գնում եմ նպատակներս իրականացնելու ճանապարհով:
Interview: Tatka Musheghyan
コメント