top of page

Ինչպե՞ս ունենալ առողջ ատամնաշար և հոլիվուդյան ժպիտ կբացահայտենք ատամնաբույժ Ռոբերտ Խաչատրյանի հետ


Յուրաքանչյուր ոք ցանկանում է ունենալ գեղեցիկ, առողջ ատամնաշար, և իհարկե հոլիվուդյան ժպիտ, բայց այդ ամենը ունենալու համար պետք է տեղեկացված լինել: Մենք կփորձենք մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալ բժիշկ-ստոմատոլոգ Ռոբերտ Խաչատրյանի մասնագիտական խորհուրդների շնորհիվ։


VOG.am- Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք ատամնաբույժի մասնագիտությունը:

Ռոբերտ- Մանկուց իմ մեջ եղել է հետաքրքրություն ատամնաբույժի մասնագիտության հանդեպ. Ամեն անգամ երբ այցելում էի ատամնաբույժի մոտ ուշադիր հետևելով կատարվող աշխատանքներին ինձ մոտ նպատակ ձևավորվեց, որ անպայման պետք է զբաղվեմ այդ կարևոր մասնագիտությամբ: Դպրոցը ավարտելուց հետո անմիջապես սովորել եմ և արդեն 7 տարի է ինչ աշխատում եմ՝ ատամնաբույժ: Աշխատանքի հետ մեկտեղ գնում եմ վերապատրաստումների, որովհետև դա շատ կարևոր է բժշկի համար, քանի որ անընդհատ մեթոդները կատարելագործվում են, տեխնոլոգիաները փոխվում են, ինչպես նաև գործիքները. Պետք է քայլենք ժամանակին համընթաց: Արտերկրից ժամանած պրոֆեսորների լեկցիաներին, գրեթե միշտ մասնկացում եմ. ունեմ սերտեֆիկատներ և հավաստագրեր:

VOG.am- Ձեր մասնագիտության մեջ ի՞նչն եք ավելի շատ սիրում:

Ռոբերտ- Կատարվող բոլոր աշխատանքներն էլ լավն են, երբ տեսնում եմ վերջնական արդյունքը: Աշխատանքի գնահատումը լինում է այն, որ հաճախորդը գոհ ժպիտով է հեռանում աշխատասենյակից այդ դեպքում դու ինքդ քո կատարած աշխատանքից գոհ ես մնում:


VOG.am- Որպես ատամնաբույժ, ձեր խորհուրդը տնային պայմաններում ատամների խոռոչի հիգենիայի պահպանման կապակցույթամբ:

Ռոբերտ- Ամեն անգամ հաց ուտելուց հետո պետք է թելերով մաքրել ատամները, որպեսզի սննդամթերքը չմնա ատամների արանքում և չքայքայի: Առավոտյան և երեկոյան պարտադիր պետք է լվանալ ատամները, տարբերությամբ երեկոյան պետք չէ երկար լվանալ, այլ թեթև անցնել վրայով: Թելերը օգտագործելուց պետք է ուշադիր լինել նրանց որակի նկատմաբ, որակով թելերը շուտ են պոկվում, իսկ անորակները ուշ են պոկվում և կարող են վնասել ատամների պլոմբաները:

VOG.am- Ի՞նչ հաճախականությամբ պետք է դիմել ատմնաբույժին անկախ նրանից գանգատներ կան, թե՝ ոչ:

Ռոբերտ- Գանգատների դեպքում անմիջապես բժշկին դիմելը պարտադիր է, իսկ մնացած դեպքերում ցանկալի է 6 ամիսը մեկ հաճախել ստուգումների, քանի որ կարող է ատամի այնպիսի մաս վնասված լինի, որ նկատելի չլինի: Ատամների քարերը մաքրելու համար նույնպես խորհուրդ է տրվում այցելել 6 ամիսը մեկ, բայց կան այնպիսի դեպքեր, որ ավելի հաճախ պետք է մաքրել, քանի որ ատամների վրա առաջացած քարերը կարող են սննդամթերքի հետ մտնել լնդերի արանքը և առաջացնել բորբոքումներ, այս դեպքում պետք է անպայման ուշադիր լինել և հետևել խնամքին: Քարերը չմաքրելու հետևանքով կարող են առաջանալ բակտերիաներ, որոնք էլ կդառնան խռոնիկ հիվանդությունների պատճառ, օրինակ՝ պառադոնտոզը:


VOG.am- Ճիշտ սնվելը կապված է առողջ ատամներ ունենալու հետ և դա կապո՞ւմ եք առողջ ապրելակերպի հետ:

Ռոբերտ- Ճիշտ սնվելը, իհարկե, կապ ունի: Անպայման պետք է օգտագործել կաթնամթերք, կալցիումով և երկաթով հարուստ ուտելիքներ, որոնք ատամնաշարը ավելի դիմացկուն կդարձնեն: Բացի ատամներից կարևոր դեր է խաղում լեզուն, որը օրգանիզմի հայելին է: Եթե օրգանիզմում ստամոքսի և մյուս օրգանների հետ խնդիրներ են լինում, ապա այն արտահայտվում է բերանի խոռոչում, ատամները ցավում են, լնդերը բորբոքվում, այս պարագայում պետք է դիմել բժշկի օգնությանը: Լնդերի արյունահոսությունը կապված է չլվանալու, քարերի և նմանատիպ խնդիրների հետ այդ ժամանակ պետք է օգտվել մասնագետի ճիշտ խորհուրդներից:

VOG.am- Արդի ժամանակներում օգտագործվում է ատամների լուսարձակային փայլեցում. Ի՞նչ արդյունք է տալիս և արդյո՞ք չի վնասում ատամնաշարին:

Ռոբերտ- Լուսարձակային փայլեցումը կախված է թե ինչպիսի նյութերով է այն արվում: Պետք է խուսափել անորակ նյութերից, քանի որ այդ դեպքում արդյունքը 3 օրից նույն կարգավիճակին է գալիս: Որակով նյութերի դեպքում ատամնաշարի փայլը կարող է ձգվել մոտ 1 տարի և ավելի, եթե հաճախորդը ճիշտ է հետևում իր սննդակարգին: Օրինակ լուսարձակումից հետո գոնե մեկ շաբաթ պետք է խուսափել գունավոր սննդամթերքներից, խիստ դիետա պահել և դրանից հետո արդեն չափի մեջ օգտագործել վերը նշված սննդամթերքները:


VOG.am- Վերջին շրջանում հաճախ է կատարվում վինիրային ատամնաշարի հավաքում. Ի՞նչ կասեք այդ մասին:

Ռոբերտ- Ցանկացած մարդու համար հոլիվուդյան ժպիտը երազանք է, այսօր այդ հնարավորությունը կա վինիրի օգնությամբ ստանալ: Մի քանի տեսակներ կան վինիրի, կախված թե հաճախորդը ինչպես է ուզում այն ստանալ՝ գույնը փոխել, թե ատամնաշարի կառուցվածքը ուղղել: Որքան առողջ ատամը կյանք ունի, այնքան էլ նրա վրայի վինիրը: Որոշ դեպքերում կարող ենք ատամը ներվազրկել առանց վինիրը հեռացնելու և նրա կյանքը այդպիսով կարող ենք ավելի երկարաձգել:

VOG.am- Գեղեցիկ ժպիտ ունենալու համար բժիշկ Խաչատրյանի խորհուրդը:

Ռոբերտ- Միանշանակ պարբերաբար պետք է խնամել և հետևել բժշկի խորհուրդներին, ծայրահեղ աստիճանի չհասցնել և միշտ ունենալ գեղեցիկ ժպիտ, առողջ ատամնաշար, որն էլ ինքստինքյան իքնավստահություն է բարձրացնում:



Interview: Tatka Musheghyan


bottom of page