
VOG.am-ը զրուցել է կինոռեժիսոր Մաննեի հետ, ով այժմ նկարահանում է նոր ֆիլմ, որը Երևանում հայտնի Շապիտո կրկեսի մասին է: Մաննեն մեզ հետ կիսվեց ֆիլմի, կրկեսի և արտիստների մասին: Տեղեկացնենք, որ Մաննեի նախորդ ֆիլմը եղել է Երևանի մասին, որը գրանցել է համաշխարհային հաջողություններ:

Այն ճանապարհը, որով ես անցնում եմ, լեցուն է բովանդակալից իրադարձություններով: Ես ապրում եմ տարբեր կյանքեր տարբեր ֆիլմեր սկսելով: Այնուհետև այդ ֆիլմի ճակատագիրը ինձ տանում է իր հետևից: Ես սկսում եմ տարօրինակ զգացում ունենալ, որ ինձ կառավարում են իմ ստեղծագործությունները և անակնկալներ մատուցում:
Հիմա հերթը մի ֆիլմի է վերաբերում, որի մասին տեսլականը ունեցել եմ մի քանի տարի առաջ: Այդ ժամանակ ես սովորում էի առաջին կուրսում և դասախոսներիս հետ դիտում Ֆեդերիկո Ֆելլինիի ֆիլմերը: Կրկեսը սև ու սպիտակ բնույթով մտավ իմ ուղեղ և այլևս դուրս չեկավ այնտեղից:

Սա պատմություն է Երևանում հայտնի Գոշա Շապիտո կրկեսի հիմնադիր Գևորգ Գրիգորյանի և իր ընտանիքի մասին: Այս մարդիկ իրենց կյանքը զարդարել են կրկեսով: Չեմ ուզում դեռ սյուժեներին անդրադառնալ, քանի որ ֆիլմը պատրաստ չէ: Ֆիլմի պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանն առաջարկեց նկարահանել նրանց մասին և մենք հաջորդ իսկ օրվանից շտապեցինք կրկես:

Կրկես Երևանում: Այս երկու բառերը արդեն իսկ իրենց մեջ շատ հարուստ պատկերաշար են առաջացանում մեր մտքում: Թե որքանով է ստացվել փոխանցել այդ գեղագիտությունը, հետագայում կասի հանդիսատեսը: Սա այն եզակի դեպքերից է, որ ռեժիսորին խոչընդոտներ չեն սպասվում: Այնպիսի կերպարներ են քո շուրջ,որ չգիտես, նկարահանես այդ ամենը թե վայելես ներկայացումները: Սա չափազանց յուրահատուկ միջավայր է, իսկական Երևանյան կրկես, ինչպիսին չի եղել Երևանի այն կրկեսը որի մասին գիտեն Սովետական Միության տարիներից: Այստեղ արդեն գալիս են տիպաժներ, որոնք ոչ մի ուրիշ տեղ չեն գտնվի: Եթե գտնվեն, ապա միայն Իտալիայում:

Միջավայրն ինձ շատ ոգևորեց: Այժմ զբաղվում ենք մոնտաժային աշխատանքներով:
Մոնտաժն ինքս եմ անում, քանի որ ստեղծագործում եմ տեղում, առանց իմանալու թե ինչ եմ անելու: Դա ինձ համար ավելի հաճելի է: Իմ թեմաներում ես ընտրում եմ քաղաքը որպես միջավայր: Քաղաքի մարդու խնդիրները ինձ հասկանալի են, դրա համար էլ անում եմ այն ինչի մասին ունեմ հստակ պատկերացումներ: Իմ հանդիսատեսը ուրբանիզացված քաղաքի բնակիչն է: Նա նաև փիլիսոփա է, մտածող: Իսկ մտածելը հանդիսատեսի համար շատ կարևոր է, եթե նա եկել է կինոթատրոն դիտելու համար ինտելեկտուալ ֆիլմ:
Իմ Դիպլոմային աշխատանքում՝ ՛՛Ճայը՛՛ ֆիլմում այդ թեման ամենասրվածն է: Ես փորձ արեցի վերևից նայել աշխարհին և բարձրացնել խնդիրներ, որոնք կան մեծ քաղաքներում: Այնպիսի քաղաքներում, որտեղ առաջացած խնդիրները կարող են կործանարար լինել ողջ մարդկության համար: Միջուկային զենքի կիառումը ամենաառաջին վտանգն է մարդկության, ֆաունայի և ֆլորայի համար:


Այս մասին ես նաև կկսիվեմ սպասվելիք ցուցադրության օրը:
Հեղինակի ՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմը, որը մեծ հաջողություններ է գրանցել աշխարհում, այժմ Մարտի 13-ին, ժամը՝ 19-00-ին կցուցադրվի Նարեկացի Արվեստի Միությունում: Այդ օրը կցուցադրվի նաև հեղինակի մյուս՝ ՛՛Ճայը՛՛ էքսպերիմենտալ ֆիլմը: Ներկա է լինելու նաև ռեժիսորը և տեղի է ունենալու քննարկում:
VOG.am
コメント