VOGUE

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մեծ սիրով և նվիրումով է կատարում իր առջև դրված խնդիրները


VOG.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության առաջին թենիսիստուհի Անի Ամիրաղյանը: Կարիերայի ընթացքում Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարում Անի Ամիրաղյանը հաղթել է մեկ անհատական և 5 զուգախաղերում: 2013 թվականի օգոստոսի 12-ին անհատական խաղերում հասել է 422 միավորի, 2016 թվականի հունիսի 27-ին զուգախաղում՝ 505 միավոր: Թենիսիտուհին «Fed Cup» թենիսի մրցաշարում գրանցել է հաղթանակ-պարտություն՝ 18–17[2]: 2018 թվականին Խորվաթիայում մասնակցել է «100 miles of Istria» վազքի մարաթոնին և 236 աղջիկների մեջ զբաղեցրել 9-րդ տեղը:


VOG.am- Գիտենք, որ թենիսը դժվար և աշխատատար սպորտաձև է. Ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել թենիսով և ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները:

Անի- 8 տարեկանից զբաղվել եմ թենիսով, բնականաբար, փոքր տարիքում պատկերացում չունեի սպորտաձևի դժվարությունների մասին: Հետագայում հասկացա, որ աշխատատար և դժվար հաղթահարելի ուղի է, բայց ինձ համար այն դարձավ կյանքի ուղեցույց: Այստեղից էլ սկսվեց իմ հաջողոթյունները. փոքր քայլերով առաջ ընթանալ:


VOG.am- Անի, մեր երկրում թենիսի զարգացման գործում, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում և արդյո՞ք կան համապատասխան միջոցներ, որպեսզի մեր երիտասարդությունը զբաղվի այդ սպորտաձևով:

Անի- Մինչև 18 տարեկան թենիսիտներին զարգացնելու համար աշխատանքներ տարվում են, հետևողական են երեխաների մարզումներին, բայց մեծահասկաների համար մոտեցումը մի փոքր այլ է, մրցումներին մասնակցելու համար նրանց անհրաժեշտ է թռիչքների և հյուրանոցների գումարային հարցեր հոգալ, այստեղ արդեն խնդիրներ են առաջանում: Ֆեդերացիան պատճառաբանում է, որ գումար չունեն սպորտաձևին հատկացնելու համար, բայց մի քիչ անհավանական է, պարզապես չեն ցանկանում այս սպորտաձևի մեջ ներդրումներ անել:


VOG.am- Գիտենք, որ թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերում հաջողություններ եք գրանցել՝ անհատական և զուգախերում. Կպատմե՞ք մեզ այդ մասին:

Անի- Իմ առաջին միջազգային մրցաշարի մասնակցությունը Իտալիայում կայացավ, որը մինչև այժմ էլ հիշում եմ: Մրցաշարը շատ հանդիսավոր էր կազմակերպված և այնտեղ ես 5-ում էլ հաղթող դուրս եկա: Իմ սպորտային կարիերայի առաջին հաղթանակն էր և հիշողություններս այդ կապակցությամբ մեծ են: Զուգախաղը ինձ մոտ լավ է ստացվում, մի քանի մրցաշարերում հաղթել եմ, իսկ միայնակ խաղում, որը կայացավ 2012 թ-ին Բաթումիում, որտեղ կրկին հաղթանակն իմն էր և մինչև կյանքիս վերջ կհիշեմ այդ էմոցիաները: Ֆինալ հասնելու համար տքնաջան և դժվար աշխատանքներ են հաղթահարվում, բայց այս ամենի հետ մեկտեղ, եթե չունես ֆինանսական օգնություն, ապա ոչնչի չես կարող հասնել:



VOG.am- Հասկանալի է, որ մեծ ներդրումներ են անհրաժեշտ սպորտաձևը զարգացնելու և առաջ տանելու համար. Մեր երկրում ի՞նչ է անհրաժեշտ՝ պետական աջակցությո՞ւն, որպեսզի կորտեր և հարմար պայմաններ մարզիկներին մարզվելու համար, թե՞ միայն հովանավորությամբ կարող է թենիսը մեծ առաջընթաց ունենալ:

Անի- Հայաստանում անհրաժեշտ պայմանները թենիս պարապելու համար կան, ունենք հարդ կորտեր, հող, մարզասրահ: Պայմանները բարվոք են պրոֆեսիոնալ թենիսով զբաղվելու համար, բայց չկան ներդրումներ, որի շնորհիվ մարզիկները կկարողանան գնալ մասնակցել մրցաշարերի: Պահ էր գալիս, որ ցանկանում էի թողնել թենիսը, քանի որ խանգարող հանգամանքը դարձյալ գումարն էր: Շատ քիչ է, որ լավ խաղալու համար ձեռքդ են սեխմում, շնորհակալություն հայտնում, բայց հետագայում ոչնչով չեն օգնում: Սա անհանգստացնող փաստ է, որին ֆեդերացիան մեծ հետևողականություն և ուշադրություն պետք է դարձնի, որպեսզի մարզիկը իրեն գնահատված զգա:


VOG.am- Անի, ամուսնացել եք և ունեք հրաշք դուստր, որի կապակցությամբ շնորհավորում ենք. ինչպե՞ս եք կարողանում համատեղել սպորտը և ընտանիքը, դժվար չէ՞:

Անի- Շնորհակալ եմ, ունեմ հրաշք բալիկ, որի համար շատ ուրախ եմ և կարողանում եմ հաղթահարել շատ դժվարություններ, որպեսզի կարողանամ ընտանիքում և աշխատանքում գործերս անթերի կատարել: Տնային գործերում, բալիկին պահելու գործում ինձ շատ է օգնում սկեսուրս, այնուամենայնիվ, ամբողջ օրը ոտքի վրա հոգնեցուցիչ է, բայց եթե գործդ շատ ես սիրում, ապա սիրով պետք է հաղթահարել ամեն մի դժվարություն:



VOG.am- Ամուսնությունից հետո տևական դադար եք ունեցել. Արդյո՞ք դժվար չէր նորից վերսկսելը, կարոտը ձեզ չէր խանգարո՞ւմ դադարի ժամանակ:

Անի- Հղիության ընթացքում չէի պարապում, բայց 9-ը ամիսների ընթացքում վազել եմ մինչև ապրիլի վերջ 10 կմ եմ վազել, որը ինձ թույլատրել էին բժիշկները, այդ իսկ պատճառով գտնվում էի ֆորմայի մեջ: Մայիսի 25-ին ունեցա փոքրիկիս և 14 օրից վերսկսեցի մարզումներս: Եթե սեր կա գործի նկատմամբ, ապա կարոտն էլ կա, բայց քանի որ հիշում ես, որ հրաշք բալիկ պետք է ունենաս այդ մտքերը մեկ րոպեում հանդարտվում են:


VOG.am- Այս սպորտաձևը ի՞նչ առավելություններ ունի, որը կարող է մարզիկին օգնել առօրյա կյանքում և մրցաշարային պայքարում:

Անի- Առավելությունը այս սպորտաձևում կայանում է նրանում, որ դու բնավորություն ես կերտում, ամեն ինչի միջով ինքնուրույն ես անցնում, խնդիրները ինքդ ես լուծում: Ինձ թվում է դա շատ կարևոր է՝ մարդու բնավորության ուժեղ և հաստատակամ լինելու հարցում:


VOG.am- Դուք նաև զբաղվել եք մարզչական գործունեությամբ. Արդյո՞ք կգա ժամանակ, որ Անին կսկսի մարզչական աշխատանքներ կատարել:

Անի- Մարզել շատ եմ սիրում, մի քանի տարի աշխատել եմ որպես մարզիչ՝ Գերմանիայում. Դա ինձ մոտ բավականին հաջողված էր և այժմ էլ ցանկություն ունեմ Մոսկվայում գտնել այնպիսի մարզասրահ, որ կարողանամ մարզվել և մարզել:


VOG.am- Կխոսե՞ք ձեր ծրագրերի և անելիք աշխատանքների մասին:

Անի- Ծրագրերիս մասին կասեմ հետևյալը՝ Մինսկում հունիս ամսին 4 խաղ հաղթելուց հետո ոտքս վնասեցի, որը աչալուրջ բուժում է պահանջում, այժմ զբաղված եմ դրանով, այնուհետև կսկսեմ մարզվել և ծրագրերս իրագործել:




Interview: Tatka Musheghyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: