VOGUE

Երգի պրեմիերա. Նորո՝ «Թոռնիկ»


Երգիչ Նորոն ներկայացրել է իր նոր՝ «Թոռնիկ» երգը, որի երաժշտության և խոսքերի հեղինակը Սերգեյ Կարինյանն է:

VOG.am-ը զրուցել է Նորոյի հետ իմանալու համար` ինչպե՞ս է ծնվել նոր երգի միտքը, ո՞ւմ հետ է համագործակցում Նորոն և առաջիկայում ի՞նչ նորություններով հանդես կգա նա:

Նորո - «Թոռնիկ» երգի հեղինակը Սերգեյ Կարինյանն է: Երգն իմ ցանկությունն է եղել՝ նվիրել բոլոր պապիկներին, իհարկե, իմ հայրիկի գլխավորությամբ. շատ բարի երգ:

Այս անգամ համագործակցել եմ Կարեն-Սևակի հետ: Նրանք են կատարել գործիքավորումը, իսկ պրոդյուսինգը՝ Արթուր-Բինա:

Առաջիկայում՝ հոկտեմբերի 7-ին իմ մենահամերգն է Kodak Theatre-ում: Այժմ շատ բուռն պատրաստվում ենք այդ մենահամերգին: Կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ:

Father's day (հայրիկների տոնին) կլինի մի նոր երգի պրեմիերա. կրկին աշխատել եմ նույն թիմի հետ: Երգը կոչվում է «Հայրիկ» ՝ բոլոր հայրիկներին է նվիրվելու:

Interview: Marine Manjikyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: