top of page
Writer's pictureMarine Manjikyan

«Երբեք չեմ չարանում մարդկանց հանդեպ և փորձում եմ միշտ ժպիտով պատասխանել». Մոնիկա Գրիգորյան


VOG-ը բացառիկ նկարահանում իրականացրեց «Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ Մոնիկա Գրգորյանի հետ, ում կհիշեք նաև «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթից, որտեղ նա արժանացավ «1-ին վիցե-միսս» տիտղոսին։

Dress by Kevork Shadoyan

Մոնիկա Գրիգորյանն այս օրերին իր ամբողջ ժամանակը տրամադրում է մայիսի 16-ին, ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք «Միսս տիեզերք» մրցույթի նախապատրաստական աշխատանքներին. «Ապրիլի 29-ին մեկնել եմ Նյու Յորք` վերապատրաստման, իսկ այժմ Մայամիում եմ»: Մոնիկայի խոսքով մրցույթում միայն գեղեցիկ լինելը բավարար չէ, կարևորվում են նաև կանացի ինքնավստահությունը, գրագետ և կշռադատված՝ միտք ու խոսք ունենալը:

Հաշված օրեր են մնացել մրցույթին, թեև հուզմունքն ու լարվածությունն անբացատրելիորեն շատ են, այնուամենայնիվ, հավատացնում է, որ իրեն ինքնավստահ է զգում. «Ես պատրաստ եմ պատվով ներկայացնել Հայաստանը և այս ամբողջ ընթացքում ներդրել եմ իմ ամբողջ ուժը և շարունակում եմ այդպես»:

Բնավորության ամենավատ գիծը համարում է այն, որ շատ շուտ է հիասթափվում. «Իսկ բնավորությանս ամենալավ գիծը երևի թե այն է, որ երբեք չեմ չարանում մարդկանց հանդեպ և փորձում եմ միշտ ներողամտորեն մոտենալ և ժպիտով պատասխանել»:


-Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո, առաջին բանը, որն անում եք:

-Անպայման մեկ բաժակ ջուր եմ խմում:

-Առանց ինչի՞ չեք կարող ապրել:

-Առանց քաղցրի (ծիծաղում է):

-Ինչպիսի՞ մտքեր եք ունենում լուսանկարահանումների ժամանակ:

-Միայն մեկն է` ունենալ լավ արդյունք:


-Ե՞րբ եք Ձեզ գեղեցիկ զգում:

-Երբ բարի գործ եմ կատարում:

-Ձեր կյանքում ամենահամարձակ քայլը:

-Ազգային մրցույթում իմ մասնակցությունը:

-Առաջինն ի՞նչն է գալիս Ձեր մտքին, երբ հիշում եք Ձեր մանկությունը:

-Սիրով լի և համերաշխ ընտանիքս:

-Տասը տարի հետո ի՞նչ կասեիք ինքդներդ Ձեզ:

-Ինչու՞ էիր այդքան վախկոտ:

-Հինգ տարի առաջ ի՞նչ կասեիք Ձեզ:

-Շատ կարդա´:


-Նվեր, որն ամենաշատն եք հավանել:

-Տատիկիս նվիրած խաչը, որը միշտ կրում եմ:

-Ըստ Ձեզ Ձեր կարիերայում ամենամեծ ձեռքբերումը:

-Այն, որ կարճ ժամանակահատվածում սիրվեցի հանրության կողմից:


Promo

Founder, Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Journalist: Arus Mirzoyan

Photographer: Milen Manukian | Icon

Fashion Designer: Kevork Shadoyan

Hair Accessories: Nana Christyle

Bouquet: Punj Design

Make Up: Ofel Asatryan

Hair Style: Svetlana Gasparyan

Comments


bottom of page