Այս անգամ VOG.am-ի հյուրն է դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով իր անկեղծ պատասխաններով կիսվեց մեզ հետ, և ինչպես միշտ չենք մոռանում մեր հրաշալի ֆոտոշարքի մասին, որը ունեցանք գեղեցկուհի Աննայի հետ:
Ամենագնահատելի գիծը դիմացինիս մեջ…
Աննա- Պարզությունը:
Միշտ հիանում եմ…
Աննա- Անկեղծությամբ:
Ամենալավ խորհուրդը, որն ինձ տվել են…
Աննա- Ապրիր քեզ համար:
Զղջում եմ…
Աննա- Չեմ զղջում:
Չեմ փորձել, բայց կցանկանայի…
Աննա- Մենակ ճանապարհորդել:
Սիրում եմ, երբ…
Աննա- Աղջիկս հաջողում է, և երջանիկ է:
Հավատում եմ, որ…
Աննա- Ամենակարևորը դեռ առջևում է:
Երբեք չեմ բարձրաձայնի…
Աննա- Ինձ չվերաբերող, որևէ երևույթի մասին. Ուրիշի գաղտնիք կամ ինչ-որ մի երևույթի մասին, որը ես փոխել չեմ կարող միևնույն է:
Իմ մեջ ամենաշատը սիրում եմ, որ…
Աննա- Ես միշտ կենսուրախ եմ:
Երազում եմ, որ…
Աննա- Իմ բոլոր ներդրումներն ու ջանքերը իրենց ցանկալի արդյունքը տան:
Ամենակարևորն ինձ համար այս կյանքում…
Աննա- Իմ ընտանիքի առողջությունն է:
Իմ կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
Աննա- Ամենառոմանտիկը դեռ նոր պետք է պատահի ինձ հետ, հուսամ:
Ամենատարօրինակ սովորությունս, որ…
Աննա- Ես ատամներս օրվա մեջ լվանում եմ 48 անգամ:
Project Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Photographer: Arman Petrosyan
Make up, Hair style: Haze
Dress: Lady House
Commentaires