top of page

«Ես իմ ողջ ուժը կենտրոնացրել եմ, որպեսզի պատվով ներկայացնեմ հայրենիքս». Մոնիկա Գրիգորյան

Updated: Jun 28, 2021



Հատուկ հարսանեկան ֆոտոշարք մոդել Մոնիկա Գրիգորյանի մասնակցությամբ։ Մոնիկան կրում է դիզայներ Գևորգ Շադոյանի ստեղծած բացառիկ հագուստներից, որն էլ ավելի է ընդգծում իր գեղեցկությունը։

Հատուկ շնորհակալություն մեր սիրելի գործընկերներին․ Նրանց շնորհիվ ունեցանք գեղեցիկ և ստացված աշխատանք։

SPECIAL THANKS OUR PARTNERS:

Fashion Designer: Kevork Shadoyan

Accessories: Nana Christyle

Bouquet: Punj Design



Ձեզ ենք ներկայացնում VOG-ի հերթական բացառիկ ֆոտոշարքն ու գեղեցիկ հարցազրույցը գեղեցկուհի մոդել Մոնիկա Գրիգորյանի հետ:



«Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի մասնակից Մոնիկա Գրիգորյանն այս օրերին գտնվում է Լոս Անջելես քաղաքում, քանի որ մրցույթից անմիջապես հետո մի քանի նախագծերի մասնակցության առաջարկներ է ստացել. «Չեմ կարող փակագծեր բացել և մանրամասն ներկայացնել, թե ինչ նախագծեր են, բայց սպասեք նորությունների»:




Մոնիկան խոստովանում է, որ մրցույթն իր համար բավականին տպավորիչ է եղել. «Հիանալի և հետաքրքիր օրեր եմ ունեցել թե´ Նյու Յորքում, թե´ Մայամիում: Կարող եմ ասել, որ իմ կյանքի ամենահիշարժան օրերը եղել են հենց մրցույթային օրերը»:





Իր մասնակցության գլխավոր նպատակներից մեկը եղել է այն, որ պատվով ներկայացնի իր հայրենիքը և անկեղծանում է, որ իր ամբողջ ուժերը ներդրել է հենց այդ գործի կայացման համար. «Միանշանակ հաճելի կլիներ, որ հայտնվեի լավագույն 21-ում, բայց ես ամեն ինչ արել եմ, իմ ողջ ուժը կենտրոնացրել եմ, որպեսզի լավ ելույթ ունենամ և պատվով ներկայացնեմ իմ երկիրը»:




Մոնիկան նոր նախագծերն ավարտելուց անմիջապես հետո կվերադառնա Հայաստան, քանի որ այստեղ ևս մի շարք ծրագրեր ունի իրականացնելու. «Շուտով կվերադառնամ Հայաստան, մի քանի բարեգործական նախագծեր ունեմ, որոնք Հայաստան վերադառնալուս պես իրականացնելու եմ»:




Founder, Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Journalist: Arus Mirzoyan

Photographer: Milen Manukian | Icon

Make Up: Ofel Asatryan

Hair Style: Svetlana Gasparyan

Comentarios


bottom of page