Խորհրդանշական օր, խորհրդանշական խորագիր և ցուցադրություն: Kivera բրենդը իր համար ընտրած «Եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով ցուցադրություն էր կազմակերպել, որն իր կյանքի կոչման ծնունդը գտավ Էրեբունի թանգարանի բացօթյա հատվածում: Նոր հավաքածուում յուրաքանչյուր դետալ, անգամ անկարևոր թվացող մասնիկ՝ իր մեջ ամբողջացնում էր հայրենասիրությանը, հայրենիքին նվիրվածության խորհուրդը.
Ընտրված տեղը ևս խորհրդանշական է. ինչու՞ Էրեբունի, քանի որ Երևանի սկիզբը արարվել է հենց Էրեբունիից և որպես սիրտ ընտրել են հենց այս տարածքը:
Ցուցադրությունն իր ողջ շարժման մեջ եղել է և միտված է եղել անել ավելին քան ուղղակի ցուցադրությունն է, տպավորվել ավելի արագ և փշաքաղեցնել հյուրերին ավելի ուժգին, քան ուղղակի ցուցադրությունն է. «Դժվար է պոդիումում ստեղծել հոգևոր արժեք, բայց հետաքրքիր է, որ Արևիկը դա կարողացավ անել: Այստեղ պարզապես երեկոյան զգեստներ չէին, այստեղ օգտագործված էր, ողջ հայկական սիմվոլիստիկան. մեր տեղանունները, մեր պատմական հայրենիքը, Մեծ Հայքի նահանգները...» (Նազենի Հովհաննիսյան):
Ցուցադրությունը մեծ վերածննդի պատկեր էր, որում ամբողջական էր դարձրել հայ ժողովրդի անցյալը, ներկան և գալիք պայծառ, հրեշտակային ապագան: Իսկ այս ամենին հասնելու համար դիզայները մի իրական, հստակ և դրոշմված ուղի է տեսնում, որն էլ ցույց տալիս իր հավաքածուում. «Հավատքը, որպես Քրիստոնեությունը առաջինն ընդունած ժողովուրդ, հավատքը պետք է հպարտորեն համարենք և դարձնենք մեր ապագայի գլխավոր ուժը: Հավաքածուում ես ցանկացել եմ մարդկանց պատմություն պատմել: Ցուցադրության ժամանակ յուրաքանչյուր կին իր կերպարով կրում էր հայ ժողովրդի կյանքն ու անցած ճանապարհը ներկայացնող խորհուրդ: Սկսված գրեթե բոլոր կերպարներում քողի առկայությունից մինչև ամենավերջում տիրամոր պատկերով հղի կնոջ կերպարը, ով խորհրդանշում էր նոր ծնունդ, հրեշտակային, ճերմակ ապագա, որին պետք է ձգտենք հավատքով, հասնենք և պահենք ամուր հավատքով» (Kivera բրենդի հիմնադիր` Արևիկ Սիմոնյան):
Գույները , մեղեդին, դետալային լուծումներն անգամ ավելի էին ընդգծում ու հստակ դարձնում Kivera Naynomis բրենդի ցուցադրության ասելիքը. « Ես մեզ կմաղթեմ, որպեսզի շատ լինեն Արևիկի պես համարձակ, պայծառ, արևառատ մարդիկ: Որովհետև պարզ է, որ ապրում ենք դժվար ժամանակներում, բայց ի՞նչ ենք կարողանում անել, որ անցնենք այդ դժվարությունները: Այսօրվա ցուցադրությունը մի մեծ գործողություն էր: Նրա մասին, որ մենք պետք է ամրանանք և ստեղծենք գեղեցիկը, արվեստը, հեքիաթը, իրականությունը փոխենք մեզնով» (Նազենի Հովհաննիսյան):
VOGUE Armenia | VOG.am
Founder, Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Photographers: Rafayel Piloyan
Alien / Arman
Videographer: Heliz
Ani Avdalyan Image Centre
Make-Up Studio Armenia
Comments