VOGUE

Եթե սիրում ես աշխատանքդ, ապա հաղթահարում ես բոլոր դժվարությունները. Էդգար Ստեփանյան


VOG.am-ը զրուցել է հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի մարզիկ՝ Էդգար Ստեփանյանի հետ: Հայաստանի պատմության մեջ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցույթում առաջինն էր, ով ոսկե մեդալ բերեց Հայաստանին և հնարավորություն ունի Օլիմպիական ուղեգրի համար պայքարելու: Շվեցարիայում Էդգար Ստեփանյանը խմբակային վազք մրցաձևը նվաճեց հետևյալ միավորներով` 40 կմ, 200 շրջան և հավաքեց 98 միավոր:


VOG.am- Էդգար, գիտենք, որ հեծանիվ վարելը հաճելի զբաղմունք է, բայց հեծանվային մարզաձևը բոլորովին այլ պատասխանատվություն է. Ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք այս մարզաձևով զբաղվել:

Էդգար- 2009 թվականից զբաղվում եմ հեծանվասպորտով, սկզբում ընկերներիս հետ սիրողական, այնուհետև սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ հեծանվավազքով: Անկեղծ, պրոֆեսիոնալը և սիրողականը շատ տարբեր զբաղմունքներ են: Բոլորս էլ կարծում եմ հեծանիվ վարել գիտենք, բայց մասնակցել մրցաշարին 200 մարզիկների հետ և կարողանալ հաղթահարել խոչընդոտները՝ չվնասվելով, մարզական բարձր հմտությունների և տեխնիկայի շնորհիվ հատել սահմանագիծը: Հեծանվասպորտը աշխարհի 10 դժվար սպորտաձևի մեջ է մտնում:

VOG.am- Պարզ է լավագույն արդյունքների համար բավականին դժվարություններ եք հաղթահարել. Ովքե՞ր են ձեզ օգնել և մրցումների ժամանակ ինչպիսի՞ դժվարություններ եք հաղթահարել:

Էդգար- Մրցման և մարզումների ընթացքում իմ կողքին են և ինձ օգնում են մարզիչս՝ Արմեն Գյոզալյանը, Դավիդ Մոսինյանը, Էդգար Ավետիքյանը, Ղազարիչը, Արման Ավետիսյանը և Հարություն Պրազյանը: Նրանց աջակցությունը և օգնությունը ինձ համար խթան է հանդիսանում հաղթահարելով բոլոր խոչընդոտները՝ հասնելով մեծ հաջողության և գրանցել բարձր ցուցանիշներ: Շնորհակալություն եմ նաև հայտնում Հեծանվային ֆեդերացիային:

Մրցման ժամանակ բավականին դժվար է, որովհետև կարող ես 10-ից առաջ անցնել՝ հաղթել, բայց 3 մետր վազքուղում ստացվի այնպես, որ գրավես 10-րդ տեղը:


VOG.am- Ինչո՞ւ ընտրեցիք հեծանվային մարզաձևը, եթե դա չնտրեիք ուրիշ ի՞նչ սպորտաձև կնախընտրեիք:

Էդգար- Փոքրուց զբաղվել եմ սպորտով: Մինչև 11 տարեկան պարապել եմ ֆուտբոլ, բայց հետագայում հանգամանքները այնպես դասավորվեցին, որ ես ընտրեցի հեծանվասպորտը, որի համար չեմ փոշմանում: Միայն շատ ուրախ եմ, որ կարողանում եմ լավ արդյուքներ գրանցելով հաջողության հասնել և ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնել մեր Հայաստան աշխարհը:


VOG.am- Էդգար շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ. Դուք նվաճելով Եվրոպայի հեծանվավազքի չեմպիոնի տիտղոսը, հավատո՞ւմ և սպասո՞ւմ էիք, որ կհաղթեք:

Էդգար- Սա իմ առաջին հաջողությունը չէ: 2014թ-ին ամենամյա Եվրոպայի և Աշխարհի առաջնությանը մինչև 20 տարեկանների մրցապայքարում՝ մրցանակակիր եմ դարձել, մեծահասակների գավաթի արծաթե մեդալակիր եմ: Այնպես, որ նորմալ եմ մոտենում այն հարցին, որ կարող եմ հաղթել և բարձրանալ պատվո հարթակին: Նախ ասեմ, որ մինչ մեկնարկը մտածում եմ, որ անպայման հաղթահարելու եմ բոլոր դժվարությունները և հասնելու եմ հաղթական ավարտի: Ոսկե մեդալի պայքարի ժամանակ շատ դժվար էր՝ 5-6 մարզիկներով պայքարում էինք առաջին տեղի համար, բայց այնպես ստացվեց, որ կեսից սկսեցի առաջ անցնել բոլորից և եզրափակիչ հասա բարձր ցուցանիշներով:


VOG.am- Երբ հնչեց ձեր անունը՝ հաղթողի հարթակին կանգնելու համար. Այդ պահին ինչպիսի՞ն էր ձեր զգացողությունը:

Էդգար- Այդ պահին աչքիդ առաջ հերթով գալիս են այն տքնաջան և նվիրածությամբ դժվարին աշխատանքները, որոնց շնորհիվ այժմ պատվո հարթակին ես կանգնած և բոլորը ոտնկայս ընդունում են քո հաղթանակը՝ Հայաստանի հիմնը հնչեցնելով. դա մեծ հպարտություն է և միաժամանակ պարտավորեցնող, որ չդադարել աշխատել և անել ավելին առաջ գնալու համար: Որախ եմ նաև, որ հայ ազգի զավակ եմ: Այդ փոքր պետության ներկայացուցիչ լինելով ուրախացնում և հպարտացնում եմ իմ երկրի ժողովրդին և իմ հարազատներին:


VOG.am- Ինչպիսի՞ հեծանվավազքի մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել, որպեսզի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերեք:

Էդգար- Սեպտեմբերի 7-9-ը մասնակցելու եմ ՌԴ Օմսկ քաղաքում միջազգային մրցաշարին, այնուհետև սեպտեմբերի 12-14-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կմասնակցեմ նորից միջազգային մրցաշարի, որտեղ խաղարկվելու է Աշխարհի գավաթի միավորներ: Կփորձեմ գրանցել հաջողություններ Աշխարհի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու համար:

VOG.am- Գիտենք, որ Velo Pasadena Racing ակումբում պայմանագրով հանդես էիք գալիս և դա ձեզ բավականին օգնեց առաջ գնալու. Այժմ այն ավարտվել է, նոր պայմանագրի առաջարկ ստացե՞լ եք:

Էդգար- BMC պրոֆեսիոնալ ակումբը բարձր մակարդակի թիմ է, որը հետաքրքրվում է ինձանով: Պարզապես հեծանվասպորտային մարզիկները՝ մարզական ակումբներ տեղափոխվում են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Հանձնել եմ 2 թեստ, արդյունքները գոհացուցիչ են եղել: Այնպես, որ հույս ունեմ կստացվի և ես հանդես կգամ պրոֆեսիոնալ թիմում. Եվրոպայի աշխարհի առաջնություններին կներկայացնեմ մեր երկիրը:

VOG.am- Կպատմե՞ք մեզ մրցաշարերի ժամանակ՝ ձեզ և ձեր թիմի հետ տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին:

Էդգար- 2015թվականին Եվրոպայի աշխարհի առաջնությանը դարձա Չեմպիոն՝ 20 տարեկանների մրցաշարում, այնտեղ էր նաև իմ Ֆրանսիաբնակ ընկեր՝ Մհեր Մկրտչյանը, նա էլ մասնակցում էր 23 տարեկանների մրցաշարին և երկուսս էլ հաղթանակ գրանցեցինք և ամենատպավորիչ պահն այն էր, որ 3 տարի անց նորից մենք միասին էինք և նորից դարձա Եվրոպայի Չեմպիոն: Մրցաշարի ավարտից հետո ասեցի.- Մհեր, դարձել ես իմ հաջողության թալիսմանը:

Այնուամենայնիվ ես ունեմ թալիսման՝ իմ խաչն է, որը միշտ կրում եմ:

VOG.am- Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն զբաղվել այս սպորտաձևով:

Էդգար- Ովքեր ցանկանում են զբաղվել այս սպորտաձևով պետք է աշխատեն օրնիբուն, զրկեն իրենց ամեն տեսակի հաճելի տեղերից, զբաղմունքներից, հետևեն սննդակարգին, մարզումներից չբացակայեն, որքան էլ շատ դժվար թվա անցնելիք ճանապարհը չպետք է հանձնվես, միայն տոկունություն, մարզիկի մեծ համբերություն և աշխատասիրություն, որը կբերի լավագույն ցուցանիշներ:

Առավոտյան ժամը 7-ից սկսում եմ մարզումներս մինչև 8-ը, հետո 10-ից մինչև 2-ը և ժամը 5-ից մինչև 7-ը, այսինքն օրվա ընթացքում մարզվում եմ 7 ժամ, շաբաթը 6 օր. բավականին ծանր գրաֆիկ է մարզիկի համար, բայց եթե սիրով ես մարզվում ապա ամեն դժվարություն հաղթահարելի է դառնում:


Interview: Tatka Musheghyan

+374 91 105 155

VOG.am © 2020․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: