Դերասան Հայկո Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մի հրապարակում է արել, որտեղ հանդես է գալիս, որպես հանդիսավար։ VOG.am-ը զրուցել է Հայկոյի հետ, հասկանալու համար ինչքան ժամանակ է, որ զբաղվում է հանդիսավարությամբ և ինչպես է համատեղելու դերասանի մասնագիտությունն ու հանդիսավարությունը։
VOG.am- Հայկո, ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես հանդիսավարությամբ և ինչպե՞ս սկսվեց մուտքը դեպի հանդիսավարություն։
Հայկո- Հանդիսավարությամբ նոր եմ սկսել զբաղվել. Ընկերներիս օգնությամբ՝ նրանք հուշեցին, որ զբաղվեմ հանդիսավարությամբ։
VOG.am- Ինչպե՞ս ես համատեղելու դերասանի մասնագիտությունը և հանդիսավարությունը։
Հայկո- Մեկը մյուսին չի խանգարի վստահ եմ:
VOG.am- Ի՞նչ կասես այս ոլորտի մասին. Շատերը մտածում են, որ հեշտ գործ է, բայց բավականին լուրջ և պատասխանատու գործ է։
Հայկո- Բավականին դժվար է և պատասխանատու. Շփվել տարբեր տեսակի, ձևի մարդկանց հետ և միաժամանակ այնպես անել, որ մթնոլորտը լինի դրական, բարի և ուրախ։
VOG.am-Ի՞նչ ես կարծում դերասանի մասնագիտությունը որքանո՞վ կօգնի այս աշխատանքին։
Հայկո- Իմ կարծիքով կօգնի հանդիսավարին ավելի ազատ, անկաշկանդ և հասանելի դարձնել միջոցառումը հյուրերին։
VOG.am- Այժմ հանդիսավարները բավականին շատ են և ընտրությունն էլ, բնականաբար, դժվար. Ինչպե՞ս ընտրել լավ հանդիսավար։
Հայկո- Հանդիսավարի ընտրության մեջ կարևոր է, որ հանդիսավարը տվյալ միջոցառումը վարի անկեղծ, ստեղծի լավ տրամադրություն և ամենակարևորը շատախոս չլինի))։
VOG.am- Եվ վերջում, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց անմոռանալի խնջույքի մի մասնիկը լինես դու և ինքդ, որպես հանդիսավար ավելի հիշարժան դարձնես նրանց խնջույքը, ինչպե՞ս կապ հաստատեն քեզ հետ։
Հայկո- Ինձ հետ կարող են կապ հաստատել համացանցի միջոցով։
Interview: Marine Manjikyan
Commentaires