VOGUE

Գոռ Սուջյանը հանդես եկավ համերգային ծրագրով «ՀՊՏՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2018» մրցանակաբաշխության ժամանակ

Обновлено: 13 дек. 2018 г.


Օրեր առաջ ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «ՀՊՏՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2018» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության ժամանակ ներկա հայտնի հյուրերն էին. Աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, «Լոռե թրավել» ընկերության հիմնադիր-տնօրեն Վլադիմիր Գևորգյանը, սիրված երգիչ Գոռ Սուջյանը: Նրանց կողմից պարգևատրվեցին 5 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսանողները՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող մարզիկ», «Հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող»:



Մրցանակաբաշխությունից հետո կայացավ Գոռ Սուջյանի կենդանի կատարումներով համերգային ծրագիրը, որի շրջանակներում VOG.am-ը զրուցեց Գոռի հետ, պարզելու համար՝ ինչպիսի՞ տպավություն է ստացել ՀՊՏՀ-ից և ի՞նչ կարծիք ունի նման միջոցառումների վերաբերյալ:

Գոռ Սուջյան - Տպավորություններս շատ դրական են, քանի որ հանդիսատեսը շատ ջերմ էր: Իսկապես, ուրախ եմ, որ կրթական համալսարաններում կազմակերպում են նման միջոցառումներ և առհասարակ երաժշտությունն էլ է կրթում. այդ պատճառով շատ կցանականամ, որ ավելի հաճախ լինեն նման միջոցառումներ:


VOG.am