top of page

Բացասական կերպար մարմնավորելն ավելի հետաքրքիր է. Լևոն Բաբաջանյան

Writer's picture: Marine ManjikyanMarine Manjikyan

VOG.am-ը զրուցել է դերասան Լևոն Բաբաջանյանի հետ, ով իր առաջին քայլերեը սկսել է «Կարմիր Բլուր» բազմասերիանոց նախագծից:


VOG.am- Լևոն, կպատմեք մի փոքր, թե ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործական ուղին:

Լևոն - Կարծում եմ դեռևս արել եմ 1-ին քայլը։ Ինստիտուտն ավարտելուց հետո հրավիրվել եմ նկարահանվելու «Կարմիր Բլուրում»։


VOG.am- Ինչպե՞ս ստացվեց և ո՞ր տարիքում որոշեցիք, որ պետք է ընտրեք դերասանի մասնագիտությունը:

Լևոն - Դերասան դառնալու մասին երազել եմ վաղ հասակից։ Չգիտեմ ինչու բոլորն ինձ այդպես էլ ընկալում էին։


VOG.am- Ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում. Առաջարկն ինչպե՞ս ստացաք:

Լևոն - Շատ պատահական։ Իմացա քասթինգի մասին, մասնակցեցի և ստացա հրավեր։


VOG.am- Ձեր կերտած կերպարը որքանո՞վ է մոտ ձեր տեսակին:

Լևոն - Կան և՛ նմանություններ, և՛ տարբերություններ։ Խորիկի կերպարն իմ խառնվածքից շատ տարբեր է։ Փորձում եմ պատկերացնել, թե ինքն ինչպես կվարվեր տարբեր իրավիճակներում, որպեսզի կերպարը մաքսիմալ լավ ներկայացնեմ։ Դրանում ինձ օգնում են նաև պրոֆեսիոնալ թիմն ու ռեժիսորը։



Լևոն, երբևէ մտածե՞լ եք, որ մարմնավորելով բացասական կերպար, հնարավոր է հեռուստադիտողը շփոթի Ձեր տեսակը:

Լևոն - Այդպիսի մտավախություն չունեմ։ Կարծում եմ բացասական կերպար մարմնավորելն ավելի հետաքրքիր է։


VOG.am- Այժմ աշխատում եք շատ փորձառու դերասանների հետ. Ընդունո՞ւմ եք նրանց քննադատությունները:

Լևոն - Հաշվի եմ առնում ցանկացած տեղին քննադատություն։


VOG.am- Դուք կարևորո՞ւմ եք աշխատանքային միջավայրն ու կոլեկտիվը. Եթե ինչ-որ մեկի հանդեպ հակակրանք ունենաք, կհրաժարվե՞ք Ձեզ առաջարկվող դերից:

Լևոն - Կարևորում եմ լավ կոլեկտիվում աշխատելը, որովհետև դա մասնագիտական առումով լավ փորձառություն է։ Դեռևս նման իրավիճակում չեմ հայտնվել, դժվարանում եմ պատասխանել։


VOG.am- Ազատ ժամանակ ինչո՞վ է սիրում զբաղվել Լևոն Բաբաջանյանը:

Լևոն - Առանձնապես շատ ազատ ժամանակ չեմ ունենում։ Սիրում եմ ակտիվ հանգիստ, մարզվել, լող, երբեմն այցելում եմ ձիարշավարան։


VOG.am- Ըստ ձեզ, որո՞նք են այն կարևորագույն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի դերասանը:

Լևոն - Կարծում եմ լավ դերասան լինելուց առաջ, պետք է լավ մարդ լինել՝ ազնիվ, բարի, հայրենասեր։ Իսկ լավ դերասան լինելու համար կարևոր է նաև լավ հոգեբան լինել, ճանաչել, հասկանալ մարդկանց, կերպարները ճիշտ ներկայացնելու համար։


VOG.am- Եվ վերջում, առաջիկայում ի՞նչ նորություններով հանդես կգաք դուք:

Լևոն - Թող մնա անակնկալ իմ սիրելի հանդիսատեսի համար։

Interview: Marine Manjikyan

0 comments

Comments


VOG.am © 2023․ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

bottom of page