VOGUE

Բացահայտելով գործարար կնոջ անցած ուղին․ Մարինա Մադաթյան | Business Woman



MTV-ի հետ համատեղ VOG-ի նոր "Business Woman" խորագրի շրջանակում մեր հյուրն է գործարար կին՝ Մարինա Մադաթյանը, ում հետ իրականացրեցինք գեղեցիկ ֆոտոշարք և հարցազրույց։

Մարինային, գրեթե բոլորը ճանաչում են, որպես Բանդիտո մանկական խանութսրահի հիմնադիր և տնօրեն։



VOG.am- Ձեր անցած ուղու մասին մի փոքր կպատմե՞ք. Որտեղի՞ց եք սկսել առաջին քայլերը դեպի գործարար կին:

Մարինա- 19 տարեկանից աշխատել եմ կառավարությունում որպես ՀՀ վարչապետի ռեֆերենտ․ Չնայած կարճ ժամանակահատվածում, բայց բավականին մեծ փորձ եմ ձեռք բերել՝ մարդկանց հետ շփման հարցում։ Առաջ գնալու բանաձևն ինձ համար՝ լինել կիրթ, ունենալ շփման կուլտուրա, իսկ ամենակարևորն ինձ համար՝ կազմակերպվածությունս է եղել։ Միաժամանակ նաև երիտասարդ տարիքում դասավանդել եմ անգլերեն և գերմաներեն՝ շուրջ 7 տարի․ Բավականին խստապահանջ եմ եղել։ Երբեմն նույնիսկ ուսանողներս բողոքում էին։

Սիրում եմ կրթված մարդկանց։


VOG.am- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս բնագավառում։

Մարինա- 2010թ․ բնագավառի կտրուկ հեղաշրջում՝ դեպի մանկական հագուստի ոլորտ, որը բավականին անծանոթ էր ինձ, բայց պայքարել եմ անցնելով շատ բարդությունների միջով։ Վարկեր, պարտքեր, սակայն նպատակասլացությանս շնորհիվ շտկել եմ սեփական թերություններս ու քայլել առաջ։


VOG.am- Եղե՞լ են հիասթափություններ:

Մարինա- Հիասթափությունն ինձ համար արդեն իմունիտետ է, քանի որ չափից շատ եմ վստահում մարդկանց։ Ես ոչ ոքից ոչինչ չեմ սպասում․ լավ վերաբերմունք, սրտացավ մոտեցում։ Ինքս նվիրվում եմ անմնացորդ, որն ի դեպ բնավորությանս ամենավատ գիծն է։


VOG.am- Ի՞նչ բանաձևով եք առաջ շարժվում։ Լինելով այդքան գերծանրաբեռնված գործարար կին, ինչպե՞ս եք կարողանում համատեղել աշխատանքը՝ գործարար կնոջ խնամված, ինչպես նաև ոճային լինելու հետ մեկտեղ:

Մարինա- Իմ կին գործարարի բանաձևը՝ կազմակերպվածություւնն է, համարձակությունս՝ ձգտում միշտ ավելիին, և իհարկե, պատվախնդությունս։

Խնամված լինելը աշխատանքիս կեսն է․ Ես սիրում եմ գեղեցիկ, կոկիկ, ճաշակով և դասավորված ապրել։


VOG.am | VOGUE Armenia

Founder, Director: Nune Martirosyan

Chief Editor: Marine Manjikyan

Photographer: Milen Manukyan | ICON

Special thanks:

Location: Golden Palace Hotel Yerevan