top of page
Writer's pictureMarine Manjikyan

Արտիստն է թելադրում ճաշակ, ոչ թե հանդիսատեսը. Կարոլինա Խառատյան


VOG.am-ի հյուրը այս անգամ երգչուհի Կարոլինա Խառատյանն է, նա կիսվեց մեզ հետ իր կյանքի օրենքներով, ինչպես նաև գեղեցիկ ֆոտոշարք ունեցանք Կարոլինայի հետ:


Ճիշտ երաժշտությունը պետք է․․․

Զգալ, ստեղծագործել և տարածել, որովհետև արտիստն է թելադրում ճաշակ, ոչ թե հանդիսատեսը։


Ես հպարտանում եմ․․․

Մորս տված դաստիարակությամբ և վստահ եմ, որ նա տեսնում է երկնքից ինձ ու պահպանում։


Ինձ տասը տարի առաջ խորհուրդ կտայի․․․

Զսպել էմոցիաներս և առաջնային տեղ տալ գիտակցությանս։

Իմ կարիերայի սկզբում․․․

Իմ սկզբունքայնությունն էր, որ տարիների ընթացքում դարձավ ավելի ամուր և անքննելի։ Մարդը պիտի սկզբունքային լինի։


Ես վստահ եմ, որ․․․

Ամեն բան լավ է լինելու։ Պետք է լավատես լինել։ Կյանքում յուրաքանչյուր մարդու տրվում է փորձաշրջան՝ սև գիծ, ինչպես մենք ենք անվանում, բայց դա իրականում փորձաշրջան է, որը մենք պետք է լավատեսությամբ հաղթահարենք։


Ինձ դուր չի գալիս, երբ․․․

Անձրև է գալիս։

Հարգում եմ այն մարդկանց․․․

Ովքեր պատասխանատվություն ունեն իրենց ծնողների հանդեպ։ Առաջինը դա։ Եվ առհասարակ պետք է պատասխանատու լինես ինքդ քո հանդեպ։ Առողջ ապրելակերպը շատ կարևոր է։


Երաժշտությունն ինձ համար․․․

Կյանք է, ապրելակերպ, մասնագիտություն և արդեն շատ վաղուց՝ եկամտի աղբյուր։


Եթե չերգեի․․․

Ապա շատ հանգիստ կզբաղվեի բնակարանային ինտերիերով և զբաղվել եմ։ Երկրորդը, միանշանակ համաշխարհային խոհանոցն է։

Եթե ես ունենայի ժամանակի մեքենա․․․

Հետ կտայի ժամանակը ու մազերս բաց գույն չէի ներկի։


Ես երբեք․․․

Չեմ ցավեցնի մարդկանց, իմ հարազատներին։ Ու երբեք չեմ ուզում պատերազմ տեսնել։


Չեմ սիրում․․․

Երբ անձրև է գալիս։


Չեմ վախենում․․․

Այլևս ոչնչից։


Իմ ուժը․․․

Ինքնավստահությունս է ու մայրս։


Ինքս ինձ դուր չեմ գալիս․․․

Երբ ագրեսիվ եմ ու էմոցիոնալ։

Երջանիկ եմ․․․

Երբ բեմում եմ։


Կյանքում չեմ ների․․․

Սուտը։


Միշտ ցանկացել եմ, բայց չեմ փորձել․․․

Դահուկ քշել։


Իմ ամենամեծ վախերից է․․․

Արդեն չկան։


Խորհուրդ, որ անխտիր կտամ բոլորին․․․

Միշտ եղեք լավատես և օգնեք ձեզանից թույլերին, ինչը միգուցե նրա խնդրանքն է Աստծուն, որը քո միջոցով տրվում է նրան։


Interview: Liya Marukhyan

Photographer: Diana Karapetyan

Stylist: Manuk Aleksanyan

Comments


bottom of page