top of page
Writer's pictureMarine Manjikyan

Այս ասպարեզում շատ պատահաբար եմ հայտնվել. Հարություն Կրիկյան


Մասնագիտությամբ հոգեբան Հարություն Կրիկյանը սերիալներում և տեսահոլովակներում հայտնվեց շատ պատահական, սիրեց այս աշխարհը և շուրջ յոթ տարի է ինչ նկարահանվում է մի շարք գովազդներում և սերիալներում։

VOG.am-ն այս անգամ զրուցել է Հարություն Կրիկյանի հետ։


VOG.am- Հարություն, հազվադեպ հանդիպող ազգանուն ունեք։ Որտեղի՞ց են գալիս Ձեր արմատները։

Հարություն- Այս հարցն ինձ շատ են տալիս։ Հայրական կողմս արմատներով Մուսալեռցի է, այդտեղից է գալիս ազգանունս։ Կրիկյան ազգանուն ունեցող բոլոր մարդիկ ինձ բարեկամ են։ Ի դեպ իմ պապը, լինելով հմուտ լողորդ և տիրապետելով ֆրանսերենին, Մուսա լեռան պաշարման ժամանակ լողալով հասել է ֆրանսիական նավին և տեղեկացրել պաշարման մասին, որի շնորհիվ մուսալեռցիները փրկվել են կոտորածից։

VOG.am- Ձեզ կարելի է տեսնել սերիլաներում՝ էպիզոտիկ դերեր կերտելիս։ Դերասանական կրթություն ունե՞ք։

Հարություն- Դերասանական կրթություն չունեմ, պարզապես շատ եմ սիրում այս աշխարհը և գրեթե յոթ տարի է ներկայանում եմ, որպես դերասան՝ ֆիլմերում, սերիալներում, տեսահոլովակներում և գովազդներում։ Այս ասպարեզում շատ պատահաբար եմ հայտնվել։


VOG.am- Հետաքրքիր արտաքինով երիտասարդը ինչպե՞ս որոշեց հանդես գալ որպես դերասան։ Մի փոքր պատմեք Ձեր մասին։

Հարություն- The Beautified Project խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը, ով իմ ընկերն է, մի անգամ խնդրեց, որպեսզի նկարահանվեմ իր տեսահոլովակներից մեկում, որտեղ անգամ չէի էլ լինելու։ Նկարահանման հրապարակում քասթինգով զբաղվող մի մարդ, հաշվի առնելով սլավոնական արտաքինս, ինձ առաջարկեց նկարահանվել ռուսական մի ֆիլմում, որտեղ հանդես էի գալիս որպես դատական փորձագետ։ Այդ օրվանից կարելի է ասել մտա այս ասպարեզ, որն ինձ շատ դուր եկավ։

VOG.am- Սերիալներում նկարահանվելուց զատ, ինչո՞վ եք զբաղվում։

Հարություն- Մասնագիտությամբ հոգեբան եմ, անցյալ տարի ավարտել եմ համալսարանը։ Այժմ փորձում եմ էլ ավելի մասնագիտանալ, զուգահեռ աշխատում եմ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան։


VOG.am- Ձեր երկրպագուներին կհետաքրքրի ինչպիսի՞ երաժշտություն է լսում Հարություն Կրիկյանը։

Հարություն- Երկրպագու բնորոշումը մի քիչ գոռոզ կհնչի, բայց ում հետաքրքիր է, ապա ասեմ, որ նախընտրում եմ դասական, ռոք, դասական ռոք, ռեգգի և օպերային երաժշտություն։

VOG.am- Ի՞նչն եք կարևորում մարդկային հարաբերություններում։

Հարություն- Առաջնայինը կարևորում եմ անկեղծությունը, բարեսրտությունը, առանց դիմակների հանդես գալը և հայերեն չեմ կարող ասել Open mind լինելը։


VOG.am- Ի՞նչ զբաղվածություն ունեք այժմ։

Հարություն- Ներկա պահին երկրում չեմ, բայց շուտով կվերադառնամ։ Զբաղվածությունս՝ նկարահանումներ, թատրոն, մասնագիտական հմտացում։


VOG.am

Interview: Ani Hakobyan

Comments


bottom of page